Դու ինձ կարա՞ս բացատրես, թե հորմոնալ տեղաշարժերն ինչ կապ ունեն պսիխոզ դիագնոզել-չդիագնոզելու հետ:
Լաաաավ: Ինքդ ուզեցիր: Ուրեմն բացում ես էս ֆայլը, մեջի ամբողջ F բաժինը կարդալ, պատմել ու անգիր: Հետո նայում ես բոլոր տեսակի պսիխոտիկ խանգարումների դիագնոստիկ կրիտերիաները, տեսնում, թե որտեղ ա գրված, որ տարիքային սահմանափակում կա: Հետո նայում ես, թե արդյոք բացառման կրիտերիաների մեջ կա նշված քո ասած էմոցիոնալ-վարքային խանգարումները: Եթե չկա, նշանակում ա՝ ցանկացած տարիքում կարաս դնես դիագնոզը, եթե կա, ուրեմն նշանակում ա, որ երկու դիագնոզներն իրար բացառում են, հետևաբար եթե անչափահաս ա, չես կարա դնես: Համոզվելու համար մի հատ էլ առանձին բացում ես անձի խանգարումները: Մի հատ նայի, տես դիագնոստիկ կրիտերիաների մեջ նշվում ա տարիքը, թե չէ: Եթե չի նշվում, բացառման կրիտերիաները նայի: Էնտեղ տես խոսվում ա վարքային խանգարումների մասին, թե չէ, ու դրանք իրար հետ բացառվում են, թե չէ:
Ու մի քիչ էլ կարդա շիզոֆրենիան սովորաբար որ տարիքից ա սկսվում, ծանոթացի մանկական ու պատանեկան շիզոֆրենիայի հետ, վնաս չի:
Անձի խանգարման մասին ես եմ գրել: Անձի խանգարումն ու վարքային խանգարումներն իրար բացառում են, կա՛մ մեկն ես դնում, կա՛մ մյուսը: Բայց պսիխոզն ու վարքային խանգարումներն իրար չեն բացառում, այսինքն՝ դու էստեղ տարիքային խնդիր չունես:
Իսկ քո դրած դիագնոզն ուղղակի գոյություն չունի, հենց նոր հատուկ նայեցի: Կա՛մ պիտի լիներ դեպրեսիվ վարքային խանգարում, կա՛մ վարքի և էմոցիաների խառը խանգարում: Դու երկուսը խառնել ես իրար, եսիմինչ ես ստացել:
Ո՞նց, սա կոնկրետ ի՞նչ հոդված աԳորտուկ ջան, սա հոդված չի, սա գիրք ա, սա բժշկության սուրբ գիրքն ա, բոլոր դիագնոզներն էս գրքից են դնում: Էս գիրքը ես չեմ գրել, ոչ էլ ինձ բարեկամ մեկը, այլ աշխարհի խելոք մարդիկ տարիներով աշխատում, գրում են: Կներես, բայց եթե անգլերեն չգիտես, դա քո պրոբլեմն ա: Ես քեզ լիքը գրքեր եմ ուղարկել, ռուսերեններ էլ կան, կարող ես բացել, կարդալ: Ես քեզ ապացուցելու որևէ բան չունեմ: Չես հավատում, մի հավատա, էլի քո պրոբլեմն ա:
Այ էն վերևի գրքում: Դիագնոզները մենակ էդ գրքից են դնում: Դրանից դուրս չի կարելի, ուղղակի արգելվում ա: Իրավաբանորեն:
ձեր էդ տերմիններից բան չեմ հասկանում և գուցե հիմարի նման եմ խցկվում ձեր թեմայի մեջ, բայց ինչի՞ պիտի 14-ը դեռ չլրացած աղջիկը դիետա պահի: Ինչ-որ բան դրդած պիտի լինի,որ ինքը սկսի հոգ տանել իր արտաքինի մասին, գուցե սկսեք հենց էտեղից ու հարցնեք իրեն կամ էլ էդ գրքերից մեկում ինչ-որ բան է կարդացել, ու հենց տեղից էլ սկսվել է ամեն ինչ: Ինձ թվում ա մանկական դեպրեսիան կամ չգիտեմ դուք ոնց եք ասում, կարա սկսվi էնքան փոքր բաներից, ես սեփական փորձիցս եմ ասում![]()
Ինչ որ բան չի դրթել , որ հոգ տանի իր մասին ուղղակի հեռուստացույցով տեսել է մոդելներին ու որոշել , որ պետք է ինքն էլ դիետա պահի: Հետո տատիկն ու քույրիկը ցույց են տվել , թե ինչ վիճակի են հասել ինքնուրույն դիետա պահող ու սովատանջ լինող մարդիկ ու ինքը մի որոշ ժամանակ հրաժարվել է դիետա պահելուց, հիմա էլ իբրև թե հրաժարվել է դիետա պահելուց, բայց ախորժակի բացակայություն կա , լավ չի սնվում: Նույիսկ իր սիրելի ուտելիքները չի ուտում, ջուր շատ քիչ է խմում կամ էլ հիմնականում չի խմում , սննդի հետ է ընդունում ջուրը: Չգիտեմ հազար ու մի բան են ասել , ես մտածում եմ , որ դա կարող է լինել նաև նրանից ,մի քանի տարի առաջ դպրոցն է փոխել և դասարանը :
Վերջին խմբագրող՝ Գորտուկ: 22.07.2014, 22:50:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Վերջին խմբագրող՝ Գորտուկ: 23.07.2014, 00:12:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ