Դեպրեսիրայի մասին հետաքրքիր ելույթ TED-ում Andrew Solomon-ի կողմից:
"Depression, the secret we sahre."
Հղումով կարող եք կարդալ ելույթի տեքստի ռուսերեն թարգմանությունը:
Դեպրեսիրայի մասին հետաքրքիր ելույթ TED-ում Andrew Solomon-ի կողմից:
"Depression, the secret we sahre."
Հղումով կարող եք կարդալ ելույթի տեքստի ռուսերեն թարգմանությունը:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Դեպրեսիան հուզական ոլորտի շատ լուրջ խանգարում ա… Եթե նայենք որպես համախտանիշ, ապա կնայենք տրիադայի տեսանկյունից՝ տրամադրության անկում,մտածողության դանդաղեցում,հեգեշարժական արգելակում: Սրանց հետ համատեղ կան բազմաթիվ այլ խնդիրներ՝ սուիցիդալ մտքեր, դանդաղ խոսք, բոնորշ դեմքի արտահայտություն, անգամ կարող է հասնել մինչև հոգեշարժական ընդարմացման՝ ստուպորի և այլն: Եթե կա նման խնդիր անպայման պետք է դիմել մասնագետի, եթե համարում եք, որ խնդիր չունեք ուրեմն կամ բանը բանից անցել է, կամ ձևի համար ինքներդ ձեզ շատ ծանր հիվանդություն եք վերագրել, կամ պարզապես չունեք ընկճախտ՝ դեպրեսիա…
Vitam regit fortuna, non sapientia.
Freeman (26.05.2014)
Ուրեմն մոտս մի աղջիկ է գալիս նա 14 տարեկան է: Ընտանիքի բոլոր անդամները հուսահատ վիճակում են : Ասում են , որ ոչ հաց է ուտում , ոչ դուրս է գալիս շփվում ինչ որ մեկի հոտ ու անընդհատ նյարդային վիճակի մեջ է: Քանի որ հիմնականում տատիկն է խնամել նրան և աղջկա քույրիկին , տատիկը ասում է , որ այս վատ վիճակի մեջ իրենք հայտնվել են այն պատճառով , որ աղջիկը անընդհատ գրքեր է կարդացել, բռնել ու իր կարդացածը ամբողջը կոնսպեկտ է : Իսկ հիմա էլ նույնիսկ անիմաստ խոսակցությունները գնում և գրում է տետրերի մեջ, անիմաստ թղթեր է սոսնձում իրար, հետո էլ նույն տողի վրա մի քանի նախադսասություն է գրում , այնքան մինջև ոչինչ չի հասկացվում : Ցելաֆանների մեջ է լցրել գրքերը ու անընդհատ իր հետ տանում է տան տարբեր սենյակներով մեկ , ցելաֆանների վրա է գրում : Այ էսպիսի դաժան բաներ : Իսկ բոլորովին վերջերս էլ խնդրել է տատիկին , որ այս տարի հանգստանա և դպրոց չհաճախի, թե չէ ինքը կգժվի իր ասելով :
Ես մտածում եմ , որ աղջիկը դեպրեսիայի մեջ է հիմա, ու շատ հնարավոր է որ հետագայում , եթե սա չբուժբվի նա հնարավոր է ինքնասպանության փորձեր էլ անի: Հա մոռացա ասեմ նաև , որ ինքը փորձեր է արել նիհարել ու այնքան հաց չի ուտում , որ զուգարանի կարիք ՝խոսքս երկար նստելու մասին է , ամսեկան 3-4 անգամ է գնում:
Ասեք տեսնեմ ոնց բացատրեմ ես իրեն , որ ինչու՞ ես դու անիմաստ տեղը էդպիսի բաներ անում, եթե քեզ դա պետք չէ: Կամ էլ ինչու՞ ես հրաժարվում դպրոց գնալուց:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Մինա (22.07.2014)
Իրենց ասելով ամեն ինչ իրենց գեների մեջ մաքուր է: էդպիսի դեպք առաջին անգամ են տեսնում :
Բյուր , բայց սա կարծեմ արդեն դեպրեսիա է : Ինքը իմ քանի ամիս հետո հնարավոր է , որ ինքնասպանության փորձ անի, պետք է միշտ հսկողության տակ լինի:
էնպիսի դիետա է ինքը իրեն գրել ու արել, որ կմախք է դարձել: Ախր բնավորության մեջ էլ նախանձության գիծը շատ է ընդգծվում , քրոջը ասում է , դու գիրք չկարդաս մինջև ես չկարդամ դա : Կարդալուց հետո էլ բան չի հիշում : Իր մոտ սուիցիդալ մտքեր էլ շատ կան , տատն ասում ա , որ ամեն 2 րոպեն մեկ ասում ա .
- Տա՛տ հիմա ես այ էս խոսակցությունը պիտի էլի գրեմ , պիտի գնամ տետրերս վերձնեմ : Տա՛տ էլ ի՞նչ գրեմ:
Սրա մասին ի՞նչ կասես:![]()
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Չեմ կարծում, որ դեպրեսիա ա: Նախ պարտադիր չի ժառանգական ֆակտորը, չնայած հաճախ կա, երկրորդ՝ ծնողները միշտ չի, որ կասեին, եթե նույնիսկ ժառանգական ռիսկի խմբում լիներ, երրորդ՝ինքնասպանության փորձը պարտադիր չի դեպրեսիա նշանակի, ոչ էլ նախանձկոտությունը: Ուրիշ պատճառ կա ՞, որ մտածում ես դեպրեսիա ա, ոչ թե որևէ փսիխոզ
Սուիցիդալ մտքերի շատ առկա լինելը: Ես ուղղակի վախենում եմ , որ այդ փորձը չանի հանկարծ: Չեմ կարծում , որ դիտավորյալ կանի կամ կստի ուղղակի վախեցնելու համար:
Հա մոռացա ասեմ , որ գրեթե չի խոսում , ձեռագիրը այնքան խճճված է դարձրել , որ անընթեռնելի է , իսկ իրենց ասելով առաջ շատ մաքուր և գեղեցիկ է գրելիս եղել , դե սա իհարկե այնքան էլ շատ կարևոր չէ, բայց այն , որ հիմնականում լռում է , գլխի շարժումներով է պատասխանում հարցերին , մեկուսացել է , փակվում է իր սենյակում , զրուցում է միայն անշունչ առարկաների հետ , ինքն իր համար դիետաներ է պահում , տատիկին կարող է ասել.
-Տե՛ս տատ, էնտեղ մարդ կա նստած:
Բայց իրականում էդպիսի բան չլինի , դրանք ինձ թույլ են տալիս մտածել , որ նրա մոտ դեպրեսիվ շրջան է:![]()
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գորտուկ ջան, եթե ինքը ինքնասպանության մտքեր ա արտահայտում, դու մենակ մի բան կարաս անես ու պարտավոր ես անել, թե չէ եթե ինքնասպանության փորձ անի, սաղ մեղքը քո վրա ա լինելու: Պիտի պահանջես, որ հոսպիտալացնեն: Ինքնասպանության ռիսկը հոսպիտալացման բացարձակ ցուցում ա:
Հետո, դեպրեսիան ինքը շատ լայն հասկացություն ա ու առանձին վերցրած դիագնոզ չի: Կա միաբևեռ մեծ դեպրեսիա կոչեցյալը, որն էդ տարիքին էնքան էլ բնորոշ չի, համ էլ մի քիչ ուրիշ սիմպտոմներով ա ընթանում: Կա նաև երկբևեռ դեպրեսիա, որը երկբևեռ խանգարման մի փուլ ա միայն: Բայց կա նաև պրեմորբիդ դեպրեսիա, որը կարա մի քանի տարի նախորդի շիզոֆրենիային: Քո նկարագրածը շատ նման ա պրեմորբիդ դեպրեսիային, այսինքն՝ ինքը որպես էդպիսին դեպրեսիա էլ չի, այլ մի քիչ ուրիշ երևույթ: Դեպրեսիայի հիմնական դրսևորումը տրամադրության անկումն ա, իսկ էս պրեմորբիդ վիճակի դեպքում դու ունենում ես ոչ թե տրամադրության անկում, այլ հույզերի աղքատացում ընդհանրապես, ունենում ես հետաքրքրությունների կորուստ ու միևնույն ժամանակ ֆիքսացիա անսովոր, կոնկրետ մի հետաքրքրության վրա, ունենում ես անտարբերություն շրջապատի նկատմամբ:
Տես դեպրեսիայի ախտանիշներից է այն , որ անտեղի մտքերը շատ անգամ սկսում է կրկնել , անիմաստ առանց մտածելու , դա միտք է արտահայտում , թե ոչ: Բացի դրանից դիետա է պահում , տեսնում է այն ինչ չկա : Ընկճված է , չի շփվում ոչ մեկի հետ , անիմաստ քայլեր է անում , ասենք գրքերը դասավորում է մեծ ցելեֆանների մեջ տանում՝ աջ ու ձախ:
Հնարավոր է , որ դեռ նոր է սկսվում դեպրեսիվ փուլը , բայց եթե էսպես շարունակվի հաստատ դեպրեսիայի մեջ է ընկնելու : Իր տեսքն էլ ինձ հուշում է , որ դա ուղղակի փսիխոզ չէ :![]()
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գորտուկ ջան, ո՞վ ա քեզ սովորեցրել, որ դա դեպրեսիայի ախտանիշ աԴեպրեսիան նման ախտանիշ չունի: Հակառակը՝ դա պսիխոզի ախտանիշ ա: Հետո, ի՞նչ ա նշանակում «ուղղակի պսիխոզ չէ»: Դու գիտե՞ս, որ պսիխոզն «ուղղակի» երբեք չի լինում, ու ավելի լուրջ խանգարում ա, քան դեպրեսիան: Դու գիտե՞ս, որ նաև լինում են դեպրեսիվ պսիխոզներ:
Բյուր ես դա արդեն արել եմ : Հիմա ինքը հսկողության տակ է: Հա Բյուր ես և դու միևնույն ծամանակ դրանց մասին գրեցինք արդեն : Բայց դեռ ինքասպանության մասին չի խոսել: Նույնիսկ ինքս շատ զգուշությամբ իրենցից հարցրեցի, թե արդյոք նման փորձ եղել է , կամ ինքը կարող է երբևէ էդպիսի բան անի. կտրականապես ժխտեց, բայց դե դա ոչինչ չի նշանակում:
Հիմա ասածս էն ա , որ մի խորհուրդ էլ դուք տաք:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ