Այո, սրանք կարող են լինել դեպրեսիայի ախտանիշներից մի քանիսը, ինչպես և նշել է յոգին։
Բայց պատճառի ու բուժման մեկնաբանության հետ համաձայն չեմ։ Առանց դեղամիջոցների կարելի «բուժել» անտրամադիր լինելը, տրամադրության անկումը, տխրությունը, մանթոյությունըև այլ նմանատիպ բաներ, բայց քրոնիկ ու խորը դեպրեսիան, կամ ընդհանրապես՝ դեպրեսիան, որպես բժշկական հասկացություն հարկավոր է բուժել լրջորեն բժշկի հսկողության ու դեղամիջոցների օգնությամբ քանի որ հաճախ հոգեբանական տրյուկները ու «հանգստացնելը» ունենում է լրիվ հակառակ էֆեկտը։
Նման դեպքերում հատկապես հարկավոր է խուսափել կրոնը, որպես հանգստացնող միջոց գործածելուց, որովհետև հաստատ չի ստացվի։ Հիվանդությունը բուժել է պետք, իսկ դրանք բուժման միջոց չեն։ Իհարկե օգնում են կյանքի այլ հանգամանքներում, կարող են անգամ օգնել մարդուն փոխել իր կյանքը։ Բայց դա բարարձակապես չի նշանակում, որ բժշկական հարցերում կարող են ուժ ունենալ։
Իսկ պատճառների մասին կարծում եմ, որ Rhayader-ի նշածները ավելի հիմնավոր են։
Էջանիշներ