User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 302 հատից

Թեմա: Դեպրեսիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Իրինա ԼԻՊՈՎԵՑ Դեպրեսիայի ճնշումը

    Մեր բառապաշարում «դեպրեսիա» բառը հայտնվել է ոչ այնքան վաղուց, բայց հասցրել է դառնալ ամենանորաձև ինքնախտորոշումը: Չե՞նք ուզում աշխատել` դեպրեսիա է: Ամուսինը հոգնեցրե՞լ է, երեխաներն են նյարդայնացնո՞ւմ` դեպրեսիա է: Երազում ենք հեռուստացույցը ջարդել և արտագաղթել Անտարկտիդա` նույն դեպրեսիան է: Բառը խամրել է, իմաստը` խեղաթյուրվել, և հիմա միանգամայն որոշակի ախտորոշման փոխարեն ունենք ոչ այնքան հաջողված պատրվակ:

    Իրականում դեպրեսիան հոգեկան խանգարում է, ինքնուրույն հիվանդություն կամ հոգեկան լուրջ հիվանդությունների ախտանիշ` շիզոֆրենիայից մինչև գինեմոլություն: Վկայակոչելով մեր դեպրեսիայն` մենք, իհարկե, պատրաստ չենք մեզ հիվանդ համարել: Եվ մեծամասամբ այդպիսին չենք, քանի որ տառապում ենք ոչ թե իրական դեպրեսիայով (կամ մեծ, ինչպես անվանում են բժիշկները), այլ ընկնում ենք նման վիճակների մեջ, որոնք կարող են առաջանալ ամենատարբեր առիթներով: Ընդհանուր առմամբ դա մարդու հոգեկան աշխարհի արձագանքն է սթրեսին` մերձավորի կորստին, սիրելի մարդուց բաժանվելուն, հղիությանը կամ ծննդաբերությանն առնչվող ապրումներին և այլն: Իրական դեպրեսիայից այդ վիճակը տարբերվում է նրանով, որ վատ տրամադրությունը, անհանգստությունը, հուզվածությունն անցողիկ երևույթներ են: Տեսնենք, թե մենք էլ ինչն ենք դեպրեսիա անվանում:
    Եղանակային
    Անցողիկ երևույթ է, որն իրական դեպրեսիայի հետ առնչություն չունի, ավելի ճիշտ է աշնանային մելամաղձոտությունն անվանել եղանակային աֆեկտիվ խանգարում: Ահա պատկերը` անընդհատ քնել ես ուզում, գրեթե միշտ` ուտել (ձգում են հատկապես քաղցրն ու խմորեղենը), անգամ ամենասովորական գործի համար ուժ ու ցանկություն չունես, նույնիսկ փոքր հոգսը հունից հանում է: Մի խոսքով աշխարհը վատն է, ընկերները չեն ուրախացնում, ցանկանում ես մինչև գարուն քուն մտնել... Բժիշկների կարծիքով այդ ամենի մեղավորն արևի լույսի պակասն է և դրանով պայմանավորված` օրվա կենսառիթմների խանգարումը: Վիճակը թեթևացնելու համար օգտագործվում է նաև լուսաբուժությունը, բայց որպես կանոն` եղանակային դեպրեսիայի տհաճությունները մոռացվում են գարնան առաջին օրերի հետ:
    Հետծննդաբերական
    Անպատճառ` արցունքներ, հուսահատություն, անհանգստություն, անտարբերություն երեխայի նկատմամբ, նաև` գրգռվածություն. այս ամենը կարող է կնոջը համակել թե ծննդաբերությունից 5-7 օր անց, թե ավելի ուշ` մի քանի շաբաթից, նույնիսկ` ամսից հետո և կոչվել հետծննդաբերական դեպրեսիա: Մայրերի 15%-ն է այն զգացել, ինչպես ասում են` սեփական կաշվի վրա: Պատճառները շատ են` հորմոնային փոփոխությունները, հոգեբանական անպատրաստությունը նոր դերին, հոգնածությունը, մտերիմների անուշադրությունը: Առավել հաճախ` հետծննդաբերական դեպրեսիան ինքն իրեն անցնում է, բայց պատահում են ծանր դեպքեր, երբ գործը հասնում է ինքնասպանության. այս իրավիճակում, իհարկե, անհրաժեշտ է մասնագետի օգնությունը:
    Քրոնիկական հոգնածության ախտանիշ (ՔՀԱ)
    Բժիշկները վիճում են` արդյոք այս հիվանդությունն ինքնուրո՞ւյն է, թե ախտանիշների ամբողջություն, որը վկայում է վարակիչ հիվանդության առկայության մասին: ՔՀԱին բնորոշ են չանցնող հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, տրամադրության կտրուկ փոփոխությունը, տենդային վիճակը: Մարդիկ սրանք հաճախ համարում են դեպրեսիա:
    Կլիմաքսային
    Բացի կլիմաքսին բնորոշ ախտանիշներից (ջերմության հոսքեր, քրտնարտադրություն, գլխացավ, սրտի արագ բաբախում)` կանայք տառապում են լալկանությամբ, իրենց զգում են բոլորից անտեսված, սկսում են վախենալ մահից, դառնում են կասկածամիտ, կորցնում հետաքրքրությունն իրենց և շրջապատի նկատմամբ, սակայն միաժամանակ` ցանկասիրությունն ավելանում է: Սրանք կլիմաքսային դեպրեսիայի դասական ախտանիշներ են: Որքան այն վառ է արտահայտվում` այնքան կինը դժվար է տանում կլիմաքսը: Ի դեպ նման մի բան էլ զգում են տղամարդիկ, ովքեր նույնպես 50-60 տարեկանում տառապում են կլիմաքսով:

    ի դեպ
    Բուժվել` չսպասելով ինքնասպանության
    Եթե չեք կարողանում հաղթահարել անհանգստությունը, իսկ անելանելիության զգացումն ու հուսահատությունը խանգարում են ապրել նախկինի պես...
    Եթե կարոտն ստիպում է մտածել մահվան մասին, իսկ ինքնասպանության վերաբերյալ մտքերն այնքան էլ զառանցական չեն թվում...
    Եթե դուք մեկ գերաշխույժ եք, մեկ էլ ընկնում եք ընդարմացման մեջ և հուսահատորեն արգելակվում...
    Եթե թվում է` միտքը բթանում է...
    Եթե զգում եք, որ զրույցներում ինքներդ ձեզ անընդհատ վիրավորում և մեղադրում եք բոլոր մեղքերում...
    Եթե թվում է, որ ձեր կյանքում ոչ մի լավ բան վաղուց չի եղել...
    Եթե երազում մղձավանջներ եք տեսնում...
    Եթե մերձավորները բողոքում են, որ անսիրտ եք դարձել...
    Եթե սիրտն անհանգստացնում է, առաջանում են փորկապություն, ցավեր փորի և սրտի շրջանում, խախտվում է քունը, կորչում ախորժակը և սեռական ցանկությունը, եթե վաղուց դիմում եք բժշկի, բայց ոչ մի հստակ բան ձեզ չեն ասում...
    Չի կարելի այս ամենը վերագրել աշնանային մելամաղձոտությանը և կյանքում առաջացած սև շրջանին: Պետք է դիմել հոգեթերապևտին կամ հոգեբանին: Սա ամենևին չի նշանակում, թե ձեզ պետք է հոգեբուժարան տանեն, բայց մասնագետի օգնությունն այնուամենայնիվ հարկավոր է` դեպրեսիայից փախչելով չես ազատվի, լողով չես փրկվի, արձակուրդում չես կորցնի, իսկ օղին միայն կբարդացնի վիճակը: Որքան խորացել է դեպրեսիան` այնքան բժշկի համար դժվար է այդ վիճակը հաղթահարելը: Իսկ այդ վիճակում մնալը վտանգավոր է` հիվանդների 10%-ը վերջիվերջո որոշում է ինքնասպանություն գործել. սա է դեպրեսիայի գլխավոր վտանգը:
    Բարեբախտաբար այն բուժելի է: Հիվանդների հստակ թիվը դժվար է նշել, համարվում է, որ դա եվրոպական երկրների բնակիչների մոտ 20%-ն է: Դեպրեսիայի առիթով բժշկի դիմածների 80%-ը բուժվում է:/www.sobesednik.am/

    p.s. “Գիշերային կյանք՚”
    Ամեն չորեքշաբթի, 00:00-ից 02:40 ՖՄ 103.5 ռադիոալիքով

    Գիշերային կյանք՚ ծրագրի ընթացքում ունկնդիրը կարող է և ասմունք լսել, և հարստացնել իր ինտելեկտուալ պաշարը տարբեր հոգեբանական դիտարկումներով: ՙԻնչու՚ էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:“Հարցուպատասխան” շարքում ունկդիրներին ամենից հուզող հարցերին պատասխանում են հոգեբանները: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, ինքնագնահատականի բարձրացում: Բոլոր այս խնդիրների վերաբերյալ տրվում են գործնական խորհուրդներ:

  2. #2
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Լսել եմ, որ դեպրեսիայից դուրս գալու համար երկու օր ու գիշեր պետք է արթուն մնալ, նաև շատ օգնում է նկարչությունը, բայց ամեն դեպքում ամենալավ բժիշկը դա ժամանակն է:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Դեպրեսիան պերսպեկտիվայի բացակայությունն է կամ այն չտեսնելը :

  4. #4
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Հաճախ բանականության և զգացմունքների բախման արդյունքում է մարդ հայտնվում ստրեսային կամ դեպրեսիոն վիճակում ... այս 2-ի սրված աններդաշնակցությունը մոլորեցնում է մարդուն և նա հայտնվում է անօգնական վիճակում ... կարծես ամբողջովին կորցնում է իր կյանքի կառավարումը:

    (Նաև նշեմ որ դեպրեսիա տերմինը ունի 2 իմաստ - բժշկական դիագնոզը և առօրյա օգտագործվողը, որը պարզապես ծայրահեղ ընկճված վիճակն է):

    Ծայրահեղ փոփոխությունների դեպքում նույնպես մարդիք հաճախ հայտնվում են դեպրեսիոն վիճակում (կապ չունի դա լավ թե վատ փոփոխություն է): Նույն հաջողությամբ անսպասելի սնանկացողը կամ լոտո շահողը կարող են դեպրեսիայի զոհ դառնալ:

    Միապաղաղության դեպքում նույնպես կարելի է հայտնվել դեպրեսիոն վիճակում (ինչպես Վերոնիկան Կոելոյի վեպում): Նորից, անզորության (կամ անօգնական լինելու)զգացողությունը կործանարար դեր է ունենում:

    Ըստ իս, դեպրիսայից խուսափելու համար պետք է աշխատել ներդաշնակցություն պահպանել հոգու, մտքի և մարմնի միջև:

    Հարկավոր է հայտնաբերել զբաղմունքներ որոնք հաճույք են պատճառում անձին և ամեն օր գոնե մի 30 րոպե հատկացնել դրան:

    Շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ (գոնե տարին 1 անգամ) գնալ ինչ որ տեղ հանգստանալու:

    Իսկ եթե արդեն հայտնվել եք դեպրեսիայի «մեջ» ... հիշեք -
    ինչպես գրել է ակումբցիներից մեկը «կանցնի, սա էլ կանցնի» ... և ինչպես երգում էր Արձագանքը «և վաղն ամեն ինչ կսկսվի նորից»
    Վերջին խմբագրող՝ Lady SDF: 04.11.2008, 03:55:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքի ընթացքում պիտի հանդիպի դեպրեսիային, սակայն բոլորին չի բախտ վիճակաված զգալ դեպրեսիան ու տեսնել նրան իր ամբողջ գեղեցկությամբ: Դա շատ կարևոր և ուսուցողական կյանքի դասերից մեկն է, այնպես որ առանց խառնվելու ողջունեք ձեր դեպրեսիային ու սիրեք նրան, նա ձեզ հրաշալի իմաստություն է բերում, աշխատեք ուղիղ նայեք այդ դեպրեսիայի «աչքերի» մեջ առանց վախենալու և ասեք որ դուք իրան սիրում եք ու կզգաք համ փոփոխությունը համ էլ ձեր ստացած իմաստությունը:
    Թանկագին ակումբցիներ կուզենաի բացատրել դեպրեսիայի օգտակար լինելը, սակայն մի նախադասությամբ ասեմ, ինչպես վախը այնպես էլ դեպրեսիան քողարկված միջոցներ են որոնք գալիս են տիեզերքից՝ մարդկության համար, որպեսզի մարդկանց մեջ սերը ավելի շատացնեն: Սրանք սիրո դասերի հետ ուղիղ կապ ունեն ու տիեզերական հումորներ են, որի սերտելուց հետո ձեր մեջ կնկատեք մեծ փոփոխություն ու իմաստություն:
    Այնպես որ սիրով դիմավորեք ու վայելեք ձեր հասանելիք դեպրեսիան, դա ձեզ պետք է այնքան՝ որքան թթվածինը: Դուք ինքներդ եք հասել այդ բարձրությանը, ուրեմ ուրախացեք որ արժանացել եք այդ հրաշալի դասին:
    Կան մարդիկ որոնք կարոտում են իրենց դեպրեսիային սակայն էլ չեն ունենում, որովհետև սերտել են այդ դասը իրենց ժամանակին ու այլևս անհնար է որ նորից հանդիպեն այդ հրաշալի ու խորիմաստ, իմաստությամբ լի դասին:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  6. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Իմ կողմից խիստ հարգված ու սիրված տխրաթախիծ ակումբցինե՛ր, խնդրում եմ լուն պառավոզ մի՛ սարքեք: Հերիք չէ՝ ամեն երրորդը պարբերաբար սկսում է տվայտվել՝ «Վաաաա՜դ եմ, դեպրեսիիիի՜վ եմ», հիմա էլ դալուկների ու վադերի մասին առանձին թեմա է ակտիվացել: Մի՛ շփոթեք սովորական տխրությունը դեպրեսիայի հետ: Բոլորն էլ երբեմն-երբեմն տխուր լինում են, բոլորն էլ անտրամադիր օրեր են ունեցել, բայց դրանք հո դեպրեսիա չե՞ն: Իսկական դեպրեսիան, Աստված չանի, մի օր որ գա, խեղճ հիվանդը երանի է տալու իր տրտմավադ օրերին: Ուրեմն՝ իսկական դեպրեսիան որոշելու մի շարք տեստեր կան, բայց գոնե հետևյալ շարադրանքը կարելի է ճիշտ համարել. դեպրեսիան տևում է գոնե 15 օր և որպես դեպրեսիա ախտորոշվելու համար պետք է ուղեկցվի նաև այս նշաններից գոնե երեքով՝ քաշի փոփոխություն, քնի հետ կապված խնդիրներ, անբացատրելի հոգնածություն, կենտրոնացման դժվարություններ, մռայլ, սևեռուն մտքեր: Ինչպես նաև՝ օրվա բնականոն ընթացքի խաթարում: Ամեն դեպքում՝ դեպրեսիան ձեզ համար մեղրով տորթ չէ, այն լուրջ, երբեմն՝ քրոնիկական հոգեկան հիվանդություն է, որ հաճախ կարող է հասցնել ֆիզիկական հաշմանդամության: Այնպես որ, թանկագի՛ն մռայլներ ու անտրամադիրներ, մելամաղձոտներ ու վշտահարներ, տխրաբույրներ ու անմխիթարներ, շուտ գետնից վերցրեք ձեր կախ ընկած քիթը, վերգտեք դեմքի գույներն ու վազքով մա՛րշ դեպի մոտակա կիոթատրոն՝ կոմեդիա դիտելու: Հետո լա՜վ, համով բաներ կերեք, լա՜վ, սիրելի ընկերների հետ զրուցեք ու մոռացե՛ք էդ անտեր դեպրեսիան: Չկա՛ տենց բան: Դուք հո հոգեկան (կապովի) հիվանդ չե՞ք: Մի քիչ տխուր եք, բան է, եղել է, կանցնի: Թե չէ՝ ո՛ր թեման մտնում ես՝ սիրատոչոր հեծեծանք է ու աղեկտուր ողբ, որ գրառումը կարդում ես՝ սուիցիդալ նոտաներով շաղախված գորշ, մռայլ, թռչնի գրիպով հիվանդ իննսունութ տարեկան կաթվածահար դիաբետիկին հատուկ մտքեր են: Թարգե՛ք, ժողովու՛րդ, թարգե՛ք: Հիշե՛ք, որ դեպրեսիան ոչ թե ակումբներում են բուժում, այլ Սևանում կամ Նորքում տեղակայված համապատասխան հաստատություններում: Իսկ մնացած ամեն ինչ դեպրեսիա չէ, այլ վառ երևակայություն:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (22.10.2009), Quyr Qery (30.09.2016), Հարդ (12.02.2010), Որմիզդուխտ (19.06.2009), Ռուֆուս (19.06.2009)

  8. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Հայկօ ջան մի քիչ գույները շատ խտացված չէ՞ր տերմինակոխ ես արել Բայց լավն էր, իսկապես ակումբում ոչ դեպրեսիա են բուժում, ոչ էլ ՝հակառակը

  9. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան մի քիչ գույները շատ խտացված չէ՞ր տերմինակոխ ես արել
    Տերմիններ չեն, Դայ, մասնագիտական զեղում է
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Մեջբերում Սեմի-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ
    Բուժվել` չսպասելով ինքնասպանության
    Եթե չեք կարողանում հաղթահարել անհանգստությունը, իսկ անելանելիության զգացումն ու հուսահատությունը խանգարում են ապրել նախկինի պես...
    Եթե կարոտն ստիպում է մտածել մահվան մասին, իսկ ինքնասպանության վերաբերյալ մտքերն այնքան էլ զառանցական չեն թվում...
    Եթե դուք մեկ գերաշխույժ եք, մեկ էլ ընկնում եք ընդարմացման մեջ և հուսահատորեն արգելակվում...
    Եթե թվում է` միտքը բթանում է...
    Եթե զգում եք, որ զրույցներում ինքներդ ձեզ անընդհատ վիրավորում և մեղադրում եք բոլոր մեղքերում...
    Եթե թվում է, որ ձեր կյանքում ոչ մի լավ բան վաղուց չի եղել...
    Եթե երազում մղձավանջներ եք տեսնում...
    Եթե մերձավորները բողոքում են, որ անսիրտ եք դարձել...
    Եթե սիրտն անհանգստացնում է, առաջանում են փորկապություն, ցավեր փորի և սրտի շրջանում, խախտվում է քունը, կորչում ախորժակը և սեռական ցանկությունը, եթե վաղուց դիմում եք բժշկի, բայց ոչ մի հստակ բան ձեզ չեն ասում...
    իսկ եթե էդ ամեն ինչի պատճառներն էլ էն հայտնի...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքային դեպրեսիա
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 23.11.2017, 23:58
  2. Նախաամուսնական դեպրեսիա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.05.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •