Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
Պատճառները կարող են շատ տարբեր լինել(թվալ)...բայց բուն պատճառը կարծում ե մ սիրո կարիքն է(մնացած ամենինչ դրանից է սկսվում) , որովհետև դա ամեն մարդու ամենաբնական և ամենագլխավոր կարիքն է
Համաձայն չեմ:
Մարդը սիրուց բացի նաև շատ այլ կարիքներ ունի:

Օրինակ համապատասխան աշխատանքի կարիք, որը հաճախ շատ ավելին է լինում մարդու համար, քան համապատասխան սիրո կարիքը:

Իմ մոտ էլ պարբերաբար լինում են դեպրեսիվ վիճակներ: Դա հետևում է նրան, երբ վերջացնում եմ հերթական պրոեկտը: Դրան հաջորդում է մի տեսակ դատարկության զգացում, որից "ագրեսիվ"- ազարտնի սովորական հուն վերադառնում եմ միայն հաջորդ պրոեկտի թափ ստանալուց հետո:

Իսկական արվեստագետների մոտ էլ սովորաբար լինում են դեպրեսիվ վիճակներ, որոնք ամեն մեկի մոտ ունի ուրույն սկզբնապատճառը ու վերացման ձևերը: Մեծ արվեստագետների /և ընդհաբրապես մեծ մարդկանց/ հետ առաջին հերթին էս պատճառով է, որ համատեղ կյանքը հաճախ դառնում է անտանելի: