Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Գորտուկ ջան, կներես իհարկե, բայց տվյալ դեպքում ստիպված եմ հոգեբույժի կոմպետենտությունն էլ կասկածի տակ առնել: Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ մեր կարծիքները չեն համընկնում, այլ այն պատճառով, որ ինքը հետևել ա քո օրինակին ու դրել ա նույն գոյություն չունեցող դիագնոզը: Դրա համար քեզնից կոդ եմ ուզում: Եթե դիագնոզը կոդ չունի, ուրեմն հոգեբույժը նույնքան ոչ պրոֆեսիոնալ ա եղել, որքան դու:
Ես չեմ տեսել, որ Հայաստանում կոդ դնեն։ Նախ կոդը պիտի իմանան, որ դնեն։ Հետո կոդը պատասխանատվություն է նշանակում, հեշտ է պարզելը, որ սխալ դիագնոզ է տված, իսկ նենց մի երկու հատ կցկտուր բառ կգրեն անհասկանալի ձեռագրով, որ մենակ իրենք հասկանան ու պետքն եկած ժամանակ իրենց ուզածի պես մեկնաբանեն։