Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
Սիմպտոմները՛
.դանդաղաշարջությունը և դանդաղ խոսել:
.ախորժակի կորուստ, բայց երբեմն շատակերություն, քաշի ավելացում կամ հակառակը:
.փորկապ:
.անհասկանալի քոր և ցավեր:
.էնէրգիայի պակաս...
.անքնություն...
.մտքերի ցրվածություն...
.անհանգստություն և անհանդուժողականություն...
և այլ...
Այո, սրանք կարող են լինել դեպրեսիայի ախտանիշներից մի քանիսը, ինչպես և նշել է յոգին։

Բայց պատճառի ու բուժման մեկնաբանության հետ համաձայն չեմ։ Առանց դեղամիջոցների կարելի «բուժել» անտրամադիր լինելը, տրամադրության անկումը, տխրությունը, մանթոյությունը և այլ նմանատիպ բաներ, բայց քրոնիկ ու խորը դեպրեսիան, կամ ընդհանրապես՝ դեպրեսիան, որպես բժշկական հասկացություն հարկավոր է բուժել լրջորեն բժշկի հսկողության ու դեղամիջոցների օգնությամբ քանի որ հաճախ հոգեբանական տրյուկները ու «հանգստացնելը» ունենում է լրիվ հակառակ էֆեկտը։

Նման դեպքերում հատկապես հարկավոր է խուսափել կրոնը, որպես հանգստացնող միջոց գործածելուց, որովհետև հաստատ չի ստացվի։ Հիվանդությունը բուժել է պետք, իսկ դրանք բուժման միջոց չեն։ Իհարկե օգնում են կյանքի այլ հանգամանքներում, կարող են անգամ օգնել մարդուն փոխել իր կյանքը։ Բայց դա բարարձակապես չի նշանակում, որ բժշկական հարցերում կարող են ուժ ունենալ։

Իսկ պատճառների մասին կարծում եմ, որ Rhayader-ի նշածները ավելի հիմնավոր են։
Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Դեպրեսիան խրոնիկական խանգարումների հետևանք է լինում: Դեպրեսիա առաջացնող գործոններից են՝ մելանխոլիան, կառուցվածքային կամ զգայական դեպրիվիացիան, զգայական գերբեռնվածությունը, էմոցիոնալ տրավմաների առաջացրած ճնշված վիճակը և այլն:
Սովորաբար այս գործոնների շարունակական ու համատեղված ազդեցությունն է, որ բերում է դեպրեսսիային: Առավել էական են դեպրեսսիայի առաջացման համար հարմար պայմաններ ստեղծող կառուցվածքային ու զգայական դեպրիվիացիաները՝ ժամանակի մեջ մտավոր ու ֆիզիկական գործունեությունը կարգավորելու, մտավոր ու ֆիզիկական շփման հետ կապված խանգարումները: