User Tag List

Էջ 2 21-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 302 հատից

Թեմա: Դեպրեսիա

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսսիա

    դ-իան կարող է նաեւ ընդամենը մեկ , կամ երկու-երեք օր տեւի, անպայման չի դ-իայի` որպես երկարատեւ հիվանդության առկայությունը,
    դա դեպրեսիա չէ
    Դե, հստակ բնորոշում տալը դժվար է, որովհետև ախտանիշները արտաքինից համարյա չեն դրսևորվում, բայց դեպրեսիան ընդհանուր առմամբ, կարելի է բնորոշել որպես կյանքի նկատմամբ անտարբերություն, հետաքրքրության բացակայություն, հոգումդ տիրող դատարկության զգացողություն, բայց, նորից եմ ասում, դա նկատելը երբեմն դժվար է լինում, պարզապես ժամանակ առ ժամանակ այդ վիճակը սրվում է, երբեմն այն աստիճանի, որ մարդու ապրելը չի գալիս, և այդ ժամանակ է, որ մարդն իսկապես սկսում է գիտակցել, որ դեպրեսիայի մեջ է, այսինքն՝ սկսում է լիովին զգալ այդ վիճակը...
    Ավելի կարճ ու հստակ. տրամադրության անկում, մտածողության դանդաղեցում և հոգեշարժական արգելակում: Եվ այս ամենը պետք է բավական երկար տևի, որ դեպրեսիա համարվի:

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ավելի կարճ ու հստակ. տրամադրության անկում, մտածողության դանդաղեցում և հոգեշարժական արգելակում: Եվ այս ամենը պետք է բավական երկար տևի, որ դեպրեսիա համարվի:
    Իսկ հոգեշարժական արգելակումը ո՞րն է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    Սկսնակ անդամ Kristin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    42
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Viki-ի խոսքերից
    Լավ մի հարց տամ: Իսկ ի?նչ եք կարծում, եթ մարդը դառնում է միանգամից սառը, անտարբեր (խոսքս մի մարդու մասին է, որը միշտ եղել է կենսուրախ, եռանդով լի...) և շատ հաճախ ցրված (ասեմ, որ հոգնածությունից չէ) և մոլորված, դա կարո?ղ է ծնվել դեպրեսիայից հետո և այդ դեպքում, ինչպե?ս օգնել:
    հա Վիկի ջան նախ ասեմ որ հնարավոր է դրանից սկսվի ու խորանա իրա մոտ
    ոնց՞ օգնենք մարդկանց ետ վիճակից հանելու .....նամանավանդ մեր սիրելի մարդկանց... եթե իրա հետ մոտ ես աշխատի շատ շփվես ու լավ խորհուրդներ տաս և հույսով մնանք որ կտեսնես փոփոխություններ չհանձնվես
    Հետևիր Քո մտքերին դրանք դառնում են խոսքեր
    Հետևիր Քո խոսքերին դրանք դառնում են գործողություններ

  4. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դեպրեսսիա

    Լավ, էդ ամեն ինչը լավ, բայց ո՞նց դուրս գալ դեպրեսիայից

  5. #20
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Լավ, էդ ամեն ինչը լավ, բայց ո՞նց դուրս գալ դեպրեսիայից
    Ամենալավ տարբերակներից է փոխել առօրյան՝ նոր զբաղմունք գտնել ( սպորտ, արվեստ, պար, աշխատանք...), նոր շրջապատ, նոր հոգսեր ...ճանապարհորդության գնալ: Դա կօգնի մի քիչ շեղվել ամենօրյա մտածմունքներից ու նոր լիցքեր կհաղորդի
    Եվ իհարկե հարազատների, մտերիմների ուշադրությունն ու հոգեբանական օգնությունը շատ մեծ նշանակություն ունի
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  6. #21
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ավելի կարճ ու հստակ. տրամադրության անկում, մտածողության դանդաղեցում և հոգեշարժական արգելակում: Եվ այս ամենը պետք է բավական երկար տևի, որ դեպրեսիա համարվի:
    Կյանքում չէի պատկերացնի, որ ինձ էդքան լավ ես ճանաչում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. #22
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեպրեսիա....Ի՞նչ հոգեվիճակ է դա

    Այս հարցն ինձ հատկապես սկսեց հետաքրքրել, երբ կարդացի Պաոլո Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» հոգեվերլուծական ստեղծագործությունը: Նրա հերոսները զանազան պատճառներով դեպրեսիայի մեջ հայտնված մարդիկ են, որոնցից մեկն անգամ որոշում է ինքնասպան լինել: Հետաքրքիր է հեղինակի գտած լուծումը (իհարկե մեկ այլ պերսոնաժի միջոցով), որը թույլ չտվեց հերոսուհուն գործել մտադրությունն ու օգնեց նրան դուրս բերել այդ հոգեվիճակից: Բայց հիմա ես չեմ ուզում սևեռել ուշադրությունն այդ ստեղծագործության վրա, այլ ուզում եմ լսել Ձեր իմացածը դեպրեսիա կոչվածի մասին: Այն մասին, թե.....ինչպիսի՞ մարդիկ կարող են ընկնել դեպրեսիայի մեջ, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ կամ նպաստել դրան, ի՞նչ ուղիներ կարելի է առաջարկել այն մարդկանց, ովքեր հայտնվել են նման հոգեվիճակում:

  8. #23
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Էհ դեպրեսիան մի հատ մեծ անդունդ է... ծանոթներիցս մեկն է եղել այդ դրության մեջ, որի համար շատ դժվար էր հոգ տանել... կողքիններն էլ անընդհատ սարսափի մեջ էին, որ հանկարծ ինքնասպանություն կգործի: Շատ ահավոր է....
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  9. #24
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Մեջբերում Lethal Sweetness-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ դեպրեսիան մի հատ մեծ անդունդ է... ծանոթներիցս մեկն է եղել այդ դրության մեջ, որի համար շատ դժվար էր հոգ տանել... կողքիններն էլ անընդհատ սարսափի մեջ էին, որ հանկարծ ինքնասպանություն կգործի: Շատ ահավոր է....
    Դեպրեսիան ահավոր հոգեվիճակ է, ինքս զգացել եմ դա, բավականին երկար տևեց, սակայն ինքնասպանության մասին միտք էլ չեմ ունեցել: Երևի դա նաև կախված է մարդու բնավորությունից: Ուղղակի ահավոր անտարբեր էի դարձել շրջապատի ու կյանքի հանդեպ…

  10. #25
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Դեպրեսիա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեպրեսիան ահավոր հոգեվիճակ է, ինքս զգացել եմ դա, բավականին երկար տևեց, սակայն ինքնասպանության մասին միտք էլ չեմ ունեցել: Երևի դա նաև կախված է մարդու բնավորությունից: Ուղղակի ահավոր անտարբեր էի դարձել շրջապատի ու կյանքի հանդեպ…
    Կներես որ հարցնում եմ բայց եթե կարող ես ասա խնդրում եմ թե օրինակի համար քո մոտ ինչիցա առաջացէլ դեպրեսիա:
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  11. #26
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես որ հարցնում եմ բայց եթե կարող ես ասա խնդրում եմ թե օրինակի համար քո մոտ ինչիցա առաջացէլ դեպրեսիա:
    Դա վաղուց էր, անցել է արդեն, հուսով եմ էլ չի կրկնվի, իսկ պատճառը… հիշել չեմ ուզում…

  12. #27
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    37
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Իսկ երբ զգում ես, որ ընկնում ես... Երբ չես ուզում երջանիկ լինել, ոչ, չես ուզում լինել ընդհանրապես, մրսում ես անընդհատ ու վախենում նայել մարդկանց աչքերի մեջ... Երբ երեկոյան կողմ էպիլեպսիայի մեղմ տեսակը հիշեցնող նոպաներ ես ունենում, իսկ կեսօրին՝ անկառավարելի վայրենի ուրախության կամ կատաղում ես, սկսում բորբոքվել ամեն մանրուքից... Վիրավորում ես մարդկանց առանց պատճառի...
    Ու այդպես տարիներ, փոքրիկ ընդմիջումներով:
    Ետ ես նայում, տեսնում ես ճակատագրական 2002 թիվը, երբ հոգեբանական ցնցումից ջերմությունդ բարձրացավ մինչև 39 աստիճան ու մի ամիս չիջավ: Տեսնում ես, թե ինչ ես կորցրել, ու չես ափսոսում: Որովհետև հիմա արդեն ոչինչ նշանակություն չունի քո համար: Պետք է քնել: Այնքան, մինչև անցնի ցավը, որ ինքդ քեզնից թաքցրել ես:
    Դեպրեսսիան ու ապատիան փախուստ են:

  13. #28
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Դեպրեսիա

    Այսօր երիտասարդության շրջանում տարածված ընկճվածության հիմնական պատճառը պետք է համարել իդեալների բացակայությունը: Կյանքն անիմաստ է թվում երիտասարդներին, որոնք կամ սարսափած ենաշխարհում առկա դաժան մրցակցությունից, կամ կապված են կործանարար խթանիչներին: Նրանց ներշմչանք է անհրաժեշտ: Հենց հոգևորությունն էլ հանդիսանում է այդ ներշնչանքը:
    Ընկճվածությունը վրա է հասնում, երբ պայքարի ձգտում չկա: Ագրեսիան ընկճվածության հակաթույնն է: Ընկճվածությունը եռանդի բացակայությունն է, իսկ զայրույթը և ագրեսիան հանդիսանում են եռանդի կծիկներ:
    Երբ ընկճված եք, մի դիմեք հաբերի օգնությանը, պարզապես պայքարեք հանուն ինչ-որ մի գործի:
    Եթե ագրեսիան հատում է որոշակի սահման, այն կրկին ձեզ կվերադարձնի ընկճվածության:
    Իմաստուն են նրանք, ովքեր չեն տրվում ոչ ագրեսիային, ոչ ընկճվածությանը:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #29
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա

    Համարյա ամեն ինչ թույլ մարդուն գցում է դեպրեսիվ վիճակի մեջ: Այո այո, հաճախ մարդ ինքն գտնվելով դեպրեսիայի մեջ, չի գիտակցում դա, իսկ այդ ընթացքում աշխարհը թվում է գորշ, բոլորը թշնամի են դառնում, ամեն ինչ դեպի տխրություն ու արցունքներ են տանում: Բայց դեպրոսիայից դուրս գալու համար շատ կարևոր է գիտակցել, որ դա ուղղակի վիճակ է, որը նույնպես կանցնի, եթե ձեր մեջ ուժ գտնեք ու հետևեք ձեր վիճակին այնպես ինչպես կողքից մի դիտորդ, ապա այն կանցնի բավականին արագ: Չնայած հենց միայն գիտակցելը շաատ է օգնում:
    Ես այս վերջերս գիտակցաբար ինձ թույլ տվեցի ընկնել դեպրեսիոն վիճակի մեջ, իսկ հիմա գիտակցելով ագրեսիվ եմ, կամ գուցե ագրեսիվացա, նոր հետո գիտակցեցի, որ ագրեսիվ եմ դարձել, բայց գիտակցելն ու ագրեսիվության ինչպես նաև դեպրոսիայի նահանջելը կատարվեց միաժամանակ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #30
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեպրեսիա....Ի՞նչ հոգեվիճակ է դա

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպիսի՞ մարդիկ կարող են ընկնել դեպրեսիայի մեջ, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ կամ նպաստել դրան, ի՞նչ ուղիներ կարելի է առաջարկել այն մարդկանց, ովքեր հայտնվել են նման հոգեվիճակում:
    Մարդիկ հիմնականում դեպրեսիայի մեջ են ընկնում մերժված լինելու պատճառով- դա շատ թունավոր զգացում է, որն անընդհատ ստիպում է մարդուն չնդունված զգալ,անպետքական կամ, որ իրենց չեն գնահատել պարզապես....
    Ամենալավ ձևը, որով կարելի է օգնել դեպրեսիայի մեջ ընկած մարդուն այն է որ օգնեք մարդն իրեն սիրված, ընդունված և պետքական զգա, կարծում եմ յուրաքանչյուր դեպրեսիայի մեջ ընկած մարդուն անհրաժեշտ բաներն են....
    Պատճառները կարող են շատ տարբեր լինել(թվալ)...բայց բուն պատճառը կարծում ե մ սիրո կարիքն է(մնացած ամենինչ դրանից է սկսվում) , որովհետև դա ամեն մարդու ամենաբնական և ամենագլխավոր կարիքն է

    Դրա համար եթե ցանկանում էք օգնել էդպիսի վիճակում հայտնաված մարդկանց փորձեք պարզապես լրացնել այդ կարիքը սերն ամենաուժեղ դեղն ու օգնականնն է...
    Love has an enemy, but it is already defeated!

Էջ 2 21-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքային դեպրեսիա
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 23.11.2017, 23:58
  2. Նախաամուսնական դեպրեսիա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.05.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •