Նոյեմ (24.07.2014)
Ինձ էս թեման դեռ հուզում ա, վերջը ի՞նչ դառավ, եթե գաղտնիք չի:![]()
boooooooom (25.06.2018)
Երեխեն կարծում եմ լավ ա:
Գորտուկին որոկազրկել են, որպես բժիշկ, դռան վրա էլ կպցրել են՝ ոչ կոմպետենտ մասնագետ:
Գորտուկին դիպլոմ տվողին դժոխային կտտանքների են ենթարկում մինչև օրս՝ եղունգներն են քաշում, ողունգների տակ ասեղ են մտցնում, աչքերը ասեղով ծակում են, օրը մի 100 գրամ վրայից միս են կտրում տալիս շներին, ասում են, որ մի քանի օրից արդեն սկսելու են վերջույթները կտրտել բալգարկա կոչվող սարքով, մեկ էլ Միրիքլ Բլեյդ դանակներն են փորձարելու դրա վրա:
Հլա որ էսքանն ա ինֆոն![]()
@Գաղթական ի գրառմանն անկարող էի չպատասխանել, իսկ ես թեման ամենանպատակահարմարն էր։
Գաղթական ջան, զգացվում է, որ շատ թյուր պատկերացում ունես դեպրեսիայի մասին։ Դու ասում ես՝ փորձ չի անում դուրս գալ էդ վիճակից։ Իսկ ո՞նց են էդ վիճակից փորձում դուրս գալ։ Եթե կարծում ես, որ հնարավոր է «կամքի ուժի» և այլնի միջոցով դուրս գալ էդ վիճակից, ապա սխալվում ես։
Դեպրեսիան հոգեկան առողջության խնդիր է, ու ինչպես ֆիզիկական առողջության խնդիրները, պահանջում է բժշկական ու հոգեբանական աջակցություն։
Ասում ես՝ նոր նպատակներ, ի՞նչ նպատակների մասին է խոսքը, երբ մարդու ապրելու մոտիվացիան կարող է դառնալ զուտ մեխանիկական բան, լրիվ անիմաստ, ուղղակի պայքար մեռնելու ցանկության դեմ, որովհետև մարդը չի ուզում հարազատներին ցավեցնել։ Նպատակ, հետաքրքրություն, մոտիվացիա ամեն ինչ կարող է ուղղակի հօդս ցնդել, իսկ աշխարհը թվալ կեղծ, աննյութական կամ պլաստմասե։
Բարեբախտաբար, դու չես առնչվել էդ վիճակին, բայց դեպրեսիան վատ տրամադրություն չի ուղղակի, դա նաև ուղեկցվում ա որոշ հորմոնների քանակի փոփոխությամբ ու հաճախ առանց դեղային միջամտության ոչինչ հնարավոր չի։
Իսկ վերջին նախադասությունը, խնդրու՜մ եմ, ոչ մի դեպրեսիա ունեցողի մոտ մի ասա։ Դեպրեսիա ունեցող մարդն հաճախ առանց էդ էլ իրեն բեռ է զգում էն մարդկանց ուսերին, ովքեր հոգ են տանում իր մասին։ Եթե հարազատ մեկը ակնարկի որը ինքը պղտորում է իր ու շրջապատի կյանք, դա շատ-շատ-շատ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։
CactuSoul (03.07.2018), ivy (24.06.2018), LisBeth (24.06.2018), Mr. Annoying (24.06.2018), Rammstein (25.06.2018), Sambitbaba (24.06.2018), StrangeLittleGirl (25.06.2018), Գաղթական (24.06.2018), Ծլնգ (24.06.2018), Մուշու (24.06.2018), Նաիրուհի (24.06.2018), Ուլուանա (25.06.2018)
Ռուբի ջան, հիմնականում համաձայն եմ գրածներիդ հետ, բայց մի երկու առարկություն այնուամենայնիվ ունեմ։
Նախ, դեպրեսիան կարող է ունենալ նաև շատ կոնկրետ պատճառներով՝ սթրես (ասենք՝ աշխատանքային), կորուստ/վիշտ, կենսական կտրուկ փոփոխություններ և այլն։ Ու թեև դեղերը կարող են օգնել՝ կայունացնելու մարդու վիճակը, այնուամենայնիվ շատ բանի կարելի է հասնել՝ մարդու առօրյա կյանքի մեջ փոփոխություններ մտցնելով։ Եթե մարդ ինքն անկարող է դա անել, ապա կողքից կարող են օգնել, սկսած՝ օրվա ռեժիմը փոխելուց, վերջացրած կենսական կարևոր հարցերի մեջ՝ աշխատանք, ծնողություն և այլն, վիճակը լավացնող փոփոխություններ մտցնելուց։ Նույնիսկ սնունդը ու քունը կարող են ազդել վիճակի լավացման/վատացման վրա։
Իսկ մեղադրանքներ ներկայացնելու հարցով լրիվ համաձայն եմ հետդ․ էս էն վիճակը չի, որ շրջապատի կյանքը պղտորելու մասին տեքստեր հնչեն մարդու հասցեին։ Իրեն օգնել է պետք, ու մենակ դեղերը չեն, որ էս հարցում կարող են օգնել։
Միանշանակ համաձայն եմ, երևի մի քիչ հապճեպ եմ ձևակերպել։ Ուղղակի հաճախ շատերը դեղերը լրիվ անիմաստ ու անօգուտ են համարում, բայց դրանց դերն էլ պետք չի անտեսել։
Ուղղակի հաճախ էդ փոփոխությունները պետք է արվեն հարազատ մարդկանց, հոգեթերապևտի աջակցությամբ, որովհետև մարդն ուղղակիորեն կարող է ընդունակ չլինել։ Երբ մարդն առանց ապրելու ցանկության բարձերի մեջ թաղված պառկած ա, շատ դեպքերում դժվար իրեն կարողանա ստիպել մտածել առողջ սննդի կամ անհրաժեշտ վիտամինների մասին։ Դե պարզ է, որ հարազատ մարդկանց աջակցությունը՝ թե՛ հոգեպես, թե՛ ինչ-որ ձևով ապրելակերպի փոփոխությունների տանող, կենսական ա, իսկ մեղադրանքները՝ ճիշտ հակառակը։ Ես հենց էդ մեղադրականը շատ ծանր տարա:
CactuSoul (03.07.2018), ivy (24.06.2018), StrangeLittleGirl (25.06.2018), Գաղթական (24.06.2018), Նաիրուհի (24.06.2018)
Թեման ամբողջությամբ չեմ ընթերցել:
Ռուբի ջան, համաձայն եմ հետդ:
Որպես առողջական խնդիր չէի դիտարկել դեպրեսիան՝ գրառմանս մեջ, այլ միայն հոգեբանակա:
Այվին արդեն շատ լավ անդրադարձավ դրան:
Երբ ասում էի, թե չգիտեմ դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառը, ի նկատի ունեյի, թե պարզ չի արդյոք էստեղ հոգեբանի միջամտություն է անհրաժեշտ, թե՞ կամքի ուժ ու հարազատների օգնություն:
Իսկ վերջին նախադասությունը որպես մեղադրանք չէի գրել, թեև ճիշտ ես՝ երևի հենց էդպես էր հնչում:
Փորձել էի շեշտադրել «թվացյալ թուլությամբ» արտահայտությունը որպես լրացուցիչ մոտիվացիա, որ համ էլ հանուն հարազատների է պետք մեջը ուժ գտնել էդ վիճակից դուրս գալու համար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Երբ խոսքը դեպրեսիա կլինիկական ախտորոշման մասին ա, այլ ոչ թե սթրեսի, վշտի կամ որևէ այլ բանի պատճառով առաջացած տխրության/մոտիվացիայի կորստի մասին, ապա որևէ ապրելակերպ փոխելով որևէ բանի հասնել հնարավոր չի (համենայնդեպս, բուժման սկզբնական փուլում), որովհետև անձի՝ անկողնուց դուրս գալը, հագնվել ու հարդարվելն արդեն լուրջ խնդիր ա, ուր մնաց գունավոր երազանքների, առողջ սնվելու ու քունը կարգավորելու հարց լինի: Տո քնի խանգարումը հենց դեպրերսիայի սիմպտոմներից ա (կարա հիպո- կամ հիպերսոմնիա լինի): Դեպրեսիա ունեցողին քունը կարգավորել կամ կյանքը փոխել խորհուրդ տալը մոտավորապես նույնն ա, ինչ ստամոքսի քաղցկեղ ունեցողին մարսողությունը կարգավորել խորհուրդ տալը: Պատճառ-հետևանքները խառնելը շատ վտանգավոր ա, ու կարա վատ հետևանքների բերի:
Հ. Գ. Ու ավելացնեմ, որ իմ կարծիքով էսօրվա աշխարհում դեպրերսիայի հիպերդիագնոստիկա ա գնում, այսինքն՝ դեպրեսիայով ախտորոշվում են մարդիկ, որոնք էնքան էլ չեն համապատասխանում DSM-V-ի կամ ICD-10 (11)-ի չափանիշներին՝ մեջը մտցնելով նաև սթրեսի ու այլ պատճառներով առաջացած դեմոտիվացիան ու տխրությունը: Իրական կլինիկական դեպրեսիայի դեպքում սթրեսն ու այլ գործոններ կարան մենակ թրիգերներ լինեն, բայց ոչ երբեք պատճառ, ու հաճախ նույնիսկ էդ գործոնները վերացնելիս դեպրեսիայի սիմպտոմները չեն վերանում:
Alphaone (25.06.2018)
Ո՞նց ա ծնողների դեպրեսիան ազդում երեխաների վրա:
Ծլնգ (25.06.2018)
Բյուր չգիտեմ ստեղ ա ճիշտ տեղը թե չէ, բայց էս հոգեկան հիվադությունները դիագնոզելու մասին վերջերս մի հատ հոդված աչքովս ընկավ, մի թեթև կարդացի, բայց ժամանակ չունեի խորանամ։ Հիմա չեմ էլ հիշում արդեն, թե ով էր հետազոտության հեղինակը։ Ուրեմն իմաստը կայանում էր նրանում, որ մի ամերիկացի գիտնական սկսել էր կասկածել դիագնոստիկայի վրա, 9 պատահական առողջ մարդկանց ուղարկել էր հոգեբուժարան, տեսողական ու լսողական հալյուցինացիաների մասին բողոքով, սաղին դիագնոզել էին շիզոֆռենիա։ Մի քանի օրից էս մարդիկ ասել են, որ արդեն լավ են զգում ու չունեն սիմպտոմներ, բայց իրանց հարկադրաբար պահել ու բուժել էին գոյություն չունեցող հիվանդությունից։
Հետո տվյալների հրապարակումից որոշ ժամանակա անց սաղ ամերիկայի տարածաշրջաններից հիվանդանոցներ էս գիտնականաին գրում են, թե բա մենք պատրաստ ենք ուղարկի քո ֆեյք հիվանդներին։ Էս մարդն ասում ա՝ լավ։ Բայց ոչ մեկի չի ուղարկում, ու էս հիվանդանոցները իրենց ռեգյուլար հաճախորդներից մի 20 տոկոսի չափով/եթե ճիշտ եմ թիվը հիշում/, մաղում են որպես առողջ մարդկանց։ Սա ապացուցո՞ւմ ա գործող դիագնոստիկ մեթոդների անգործունակությունը։
Սրա մասին ինչ որ բան քեզ հայիտնի՞ ա։ Եթե օրգինալ հետազոտոթյունը կարաս գտնես, խնդրում եմ լինքը ինձ տաս։ Շատ հետաքրքիր ա։
SWTS
Գիտեմ էդ հետազոտությունըՀիմիկվա գործիքները մի քիչ ավելի զգայուն են (գոնե մենակ հիվանդով չես սահմանափակվում, հարազատների հետ էլ ես խոսում ու մի քանի օր հետևում վարքին) ու ստանդարտիզացված, հետևաբար խաբելը դժվար ա, բայց էլի միանշանակ չի։ Ու ընդհանրապես հիմիկվա դիագնոստիկ կրիտերիաները նենց են, որ անհնար բան ա, որ հոգեբույժի մոտ հայտնված մեկն առանց դիագնոզի էնտեղից դուրս գա։ Դա ահագին տխուր ա, որտև միջին վիճակագրականի մեջ չտեղավորվող ցանկացած անձի կարելի ա դիագնոզ կպցնել։
Նույն դեպրեսիայի կոնտեքստում կարամ բերեմ աշխատունակ դեպրեսիայի օրինակը, որն ուղղակի մարազմատիկ բան ա (բարեբախտաբար, ոնց որ դեռ ոչ մի դիագնոստիկ գիրք չի մտել), որն ախտորոշում են աշխատունակ մարդու մոտ, որը մեկ֊մեկ առավոտյան դժվարությամբ ա անկողնուց դուրս գալիս, մեկ֊մեկ քնի խանգարումներ ա ունենում, մեկ֊մեկ գործի ժամանակ դժվար ա կենտրոնանում։ Ասենք սաղիս հետ էլ պատահում ա։ Ոչ մեկս ռոբոտ չենք, որ օրը քսանչորս ժամ բանանք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ