User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 302 հատից

Թեմա: Դեպրեսիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գորտուկ ջան բժիշկ չեմ, բայց քո բերած օրինակում պարզ երևում է, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի:
    keyboard ջան - Հեշտ ա մտնել ու մի «խելոք» բան ասել ու նստել հռհռալը, թարգեք ապեր- նման մտադրություն չունեմ, բայց պետք է ասեմ, որ.
    Երբ բժիշկը չի հասկանում, դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ թե հիվանդի, թե ընտանիքի անդամների վրա: Մի օրինակ գրեմ ինձ հետ կատարված:
    Տղաս փետրվարին հիվանդացավ, ձնհալից սապոգները ջուր էր քաշել, մրսել էր: Կոկորդի ցավ, հետո հազ` տնային պայմաններում բուժեցի: Արդեն պետք է դպրոց գնար տեսնեմ թուլացավ, ոչ քնած էր, ոչ արթուն, տարանք հիվանդանոց: Որովայնի մասում տանելուց կես ժամ առաջ ցավեր ունեցավ, ասացին կույր աղիքն է` վիրահատեցին: Բայց թուլությունը չանցավ: Սկսեցին հետազոտել, անտիբիոտիկներ կաթեցնել, որը հետո իմացա տասնութ արեկանից ցածր չեն նշանակում, իսկ տղաս ընդհամենը տասնմեկ տարեկան է: Ջերմությունը օր օրի քիչ քիչ բարձրանում էր: Հետո ձուն ուռեց, ասացին ոլորվել է, պետք է վիրահատենք, որ փրկենք: Վիրահատեցին ասացին ոլորված չէր, բորբոքված էր, մաքրեցինք: Ջերմությունը վիրահատությունից մեկ ժամ հետո իջավ: Հինգ օր հետո նորից ջերմությունը բարձրացավ, էլի անտիբիոտիկներ անօգուտ, անալիզներ - թոքախտի, մինինգիտի, սպիդի, ոսկորի ռակի, լյարդի, էլ չեմ հիշում ինչերի դիմաց, լրիվ նորմալ էր: Սկսեցին համոզել, որ պարբերական հիվանդություն է, մենակ դա է մնում այդ սիմպտոմներով: Ասեմ, որ երեք շաբաթ դեղեր ընդունելուց ամեն տեղը ցավում էր, գլուխը, փորը, չէր կարողանում քնել, դրանք հիմք էին վերցնում, որ դիագնոզ դնեն: Քիթ կոկորդը երեք անգամ նայեց,. չհասկացավ ոչինչ, ասեց առողջ է: Համոզեցի, չասացի, որ ջերմություն ունի`իջացրել էի ստուգումից առաջ, տարա տուն մի քանի օրով: Տանը ասաց շրթունքը ցավում է, բացեմ տեսնեմ <դաբաղ է> սկսվում, բայց բերանը, լեզուն վաղուց էր կարմիր` մտածում էի դեղերը ծամելով է խմում, կարող է դրանից լինի: Տանը դեղ ունեի`Օրասեպտ, Փչել եմ ու ու ջերմություն էլ չի ունեցել, ախորժակը վերականգնվեց, ակտիվացավ ու աստիճանաբար վերականգնվեց: Հիմա չգիտեմ ում մեղադրեմ, որ չէին տեսնում, որ անտիբիոտիկներից երեխայի մոտ ստոմատիտ է առաջացել, որ քիթ կոկորդը երեք անգամ նայեց, կարմրածությանը ուշադրություն չդարձրեց ու այդքան երեխուն տանջեցին, անտեղի դեղեր նշանակեցին, որից մենակ վիճակը ավելի վատացավ: Դե չհասկանալու դեպքում Պարբերական հիվանդությունը կա ու կա:
    Երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էի: Հեշտ չի, որ երեխադ աչքիդ առաջ տանջվումա ու ցավը չեն հասկանում: Ու չգիտես ինչ պատասխանես երեխայիդ այն հարցին, թե ինչու չի լավանում? Մի օր էլ ասաց. Մա ես չեմ լավանա երևի:
    Ասածս ինչա - բժիշկների սխալ ախտորոշումներից այսքան տանջվեցինք:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (23.07.2014)

  3. #2
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը

    Այդքան տանջվեցիք Լուսինե, որովհետև հազար ու մի ապուշություն կպցրել էին , բարդացրել էին, եսիմ ինչ էին սարքել:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր էդ փոքրիկին դիագնոզել են վարքային էմոցիոնալ խանգարում՝ զուգակցված ընկճախտով … Ի դեպ նույնը ես եմ գրել ու դիմացը հարցական դրել, քանի որ ես իրավունք չունեմ դիագնոզ դնելու այս երեխային, դա հոգեբույժի գործն է, ինձանից հասել է միայն ուղղեգրելը:
    Հետո ես իրավունք չունեմ նույն կերպ աչքի խնդիր ունեցողին գրեմ միոպիա, ինչքան էլ դա ակնհայտ լինի, որովհետև այդ գործը ակնաբույժինն է: Ինչ վերաբերվում է , թե արդյոք ես բժշկության հետ կապ ունեմ թե չէ, ես կապ ունեմ այնքանով , որքանով հոգեբանը կարող է կապ ունենալ:
    Գորտուկ ջան, կներես իհարկե, բայց տվյալ դեպքում ստիպված եմ հոգեբույժի կոմպետենտությունն էլ կասկածի տակ առնել: Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ մեր կարծիքները չեն համընկնում, այլ այն պատճառով, որ ինքը հետևել ա քո օրինակին ու դրել ա նույն գոյություն չունեցող դիագնոզը: Դրա համար քեզնից կոդ եմ ուզում: Եթե դիագնոզը կոդ չունի, ուրեմն հոգեբույժը նույնքան ոչ պրոֆեսիոնալ ա եղել, որքան դու:

  5. #4
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես կնայեմ կոդը: Ու կասեմ դա քեզ: Ես էլի եմ քեզ ասում , ես չեմ դիագնոզողը այլ հոգեբույժը, ես մի հատ մեծ հարցական եմ դրել իմ դիագնոզի տակ: Իսկ ինձ ուղիղ հակարառակն է թվում : Երեխան դեռ դեռահասության փուլում է ու հնարավոր են իրա մոտ էսպիսի դեպրեսիվ վիճակներ ու պետք չի միանգամից բռնել ու գրել պսիխոզ կամ էլ շիզոֆրենիա:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կնայեմ կոդը: Ու կասեմ դա քեզ: Ես էլի եմ քեզ ասում , ես չեմ դիագնոզողը այլ հոգեբույժը, ես մի հատ մեծ հարցական եմ դրել իմ դիագնոզի տակ: Իսկ ինձ ուղիղ հակարառակն է թվում : Երեխան դեռ դեռահասության փուլում է ու հնարավոր են իրա մոտ էսպիսի դեպրեսիվ վիճակներ ու պետք չի միանգամից բռնել ու գրել պսիխոզ կամ էլ շիզոֆրենիա:
    Գորտուկ ջան, քո դրած՝ գոյություն չունեցող դիագնոզը պահելը հոգեբույժի կողմից կարա տարբեր կերպ մեկնաբանվի: Մեկ, որ զահլա չի ունեցել խորանալու, դրել, արտագրել ա: Երկրորդ, կյանքում ՀՄԴ-10 չի բացել, չգիտի, որ տենց դիագնոզ չկա: Երրորդ, որոշել ա պահել էդ դիագնոզը մինչև ինքը հաստատ բան իմանա: Եթե հոգեբույժը գրեր՝ վարքի դեպրեսիվ խանգարում կամ վարքի և էմոցիաների խառը խանգարում, կասեինք՝ հա: Բայց տվյալ դեպքում ինքը, փաստորեն, նույնությամբ պահել ա քո դրած գոյություն չունեցող դիագնոզը (եթե, իհարկե, ճիշտ ես ասում):

    Ուղղակի ցավում եմ, որ էսքան խոսակցությունից հետո, էսքան գլխիդ լեկցիա կարդալուց հետո դու տենց էլ չհասկացար, որ ոչ ոք միանգամից շիզոֆրենիա չի դիագնոզում: Առաջին, երբեմն նույնիսկ երկրորդ էպիզոդի ժամանակ միշտ էլ դիագնոզում են «Սուր պոլիմորֆ պսիխոզ»: Իսկ դա «միանգամից պսիխոզ» դիագնոզել չի, դա նենց բան ա, որ ցանկացած մարդու կյանքում էլ կարա մի անգամ պատահի, անցնի, գնա:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նոյեմ (24.07.2014), Վիշապ (23.07.2014), Վոլտերա (30.07.2014)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ասա էլի ինձ , եթե դա իմ խնդիրը չէ, ես ի՞նչ իրավունքով պետք է դիագնոզ տամ երեխային: Երեխան խնդիր ունի հաղորդակցման հետ, ախորժակի հետ , քնի հետ կապված , մեկ անգամ տեսողական տեսիլք է եղել , բռնենք ու գրենք պսիխոզ հա՞ Բյուր: Աղջիկը դեռ 14 տարեկան է, հնարավոր է անցումային շրջանում դեպրեսիա է տանում:
    Բա եթե գիտես, որ քո խնդիրը չի, ի՞նչ իրավունքով ես դիագնոզ գրել:
    Դու նորից պնդում ես՝ դեպրեսիա, ես նորից ասում եմ՝ քո նկարագրած սիմպտոմները դեպրեսիային նման չեն: Իսկ «սուր պոլիմորֆ պսիխոզ» դիագնոզը ամբողջ կյանքին կպնող դիագնոզ չի, չկրկնվելու դեպքում անցնում-գնում ա: Ու հա, պսիխոզ պետք ա դիագնոզել, որպեսզի նեյրոլեպտիկների նշանակումն արդարացված լինի: Հոգեբույժը խաղուպար թեստեր չի անում է, դեղ ա նշանակում, իրա նշանակած ամեն տաբլետկայի համար պատասխանատու ա: Ու դեպրեսիայի դեպքում ինքը ոչ մի հիմնավորում չունի նեյրոլեպտիկ նշանակելու... Չնայած ինչ եմ խոսում, Հայաստանում ամեն ինչ էլ անում են, աչքովս եմ տեսել ոնց ա հոգեբույժը թեթև սուբկլինիկական դեպրեսիա տանող ընկերուհուս հալոպերիդոլ նշանակել:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նոյեմ (24.07.2014), Վիշապ (23.07.2014), Վոլտերա (30.07.2014)

  10. #7
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա եթե գիտես, որ քո խնդիրը չի, ի՞նչ իրավունքով ես դիագնոզ գրել:
    Դու նորից պնդում ես՝ դեպրեսիա, ես նորից ասում եմ՝ քո նկարագրած սիմպտոմները դեպրեսիային նման չեն: Իսկ «սուր պոլիմորֆ պսիխոզ» դիագնոզը ամբողջ կյանքին կպնող դիագնոզ չի, չկրկնվելու դեպքում անցնում-գնում ա: Ու հա, պսիխոզ պետք ա դիագնոզել, որպեսզի նեյրոլեպտիկների նշանակումն արդարացված լինի: Հոգեբույժը խաղուպար թեստեր չի անում է, դեղ ա նշանակում, իրա նշանակած ամեն տաբլետկայի համար պատասխանատու ա: Ու դեպրեսիայի դեպքում ինքը ոչ մի հիմնավորում չունի նեյրոլեպտիկ նշանակելու... Չնայած ինչ եմ խոսում, Հայաստանում ամեն ինչ էլ անում են, աչքովս եմ տեսել ոնց ա հոգեբույժը թեթև սուբկլինիկական դեպրեսիա տանող ընկերուհուս հալոպերիդոլ նշանակել:
    Բյուր սպանեցի՛ր , հավատում եմ , դու ճիշտ ես, շատ ճիշտ ես, հազար ութ հարյուր անգամ ճիշտ ես:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  11. #8
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գորտուկ ջան, կներես իհարկե, բայց տվյալ դեպքում ստիպված եմ հոգեբույժի կոմպետենտությունն էլ կասկածի տակ առնել: Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ մեր կարծիքները չեն համընկնում, այլ այն պատճառով, որ ինքը հետևել ա քո օրինակին ու դրել ա նույն գոյություն չունեցող դիագնոզը: Դրա համար քեզնից կոդ եմ ուզում: Եթե դիագնոզը կոդ չունի, ուրեմն հոգեբույժը նույնքան ոչ պրոֆեսիոնալ ա եղել, որքան դու:
    Բյուր ասա էլի ինձ , եթե դա իմ խնդիրը չէ, ես ի՞նչ իրավունքով պետք է դիագնոզ տամ երեխային: Երեխան խնդիր ունի հաղորդակցման հետ, ախորժակի հետ , քնի հետ կապված , մեկ անգամ տեսողական տեսիլք է եղել , բռնենք ու գրենք պսիխոզ հա՞ Բյուր: Աղջիկը դեռ 14 տարեկան է, հնարավոր է անցումային շրջանում դեպրեսիա է տանում:
    Վերջին խմբագրող՝ Գորտուկ: 23.07.2014, 19:29:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  12. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ասա էլի ինձ , եթե դա իմ խնդիրը չէ, ես ի՞նչ իրավունքով պետք է դիագնոզ տամ երեխային: Երեխան խնդիր ունի հաղորդակցման հետ, ախորժակի հետ , քնի հետ կապված , մեկ անգամ տեսողական տեսիլք է եղել , բռնենք ու գրենք պսիխոզ հա՞ Բյուր: Աղջիկը դեռ 14 տարեկան է, հնարավոր է անցումային շրջանում դեպրեսիա է տանում:
    Ահա, հորմոնալ խանգարումներ ունի… Սենց մակերեսային էլ ՀՀ–ում բուժում են նշանակում։ Իսկ դու պարզել ե՞ս, թե ախտանիշները ինչ դեպքից հետո են առաջացել, ինչպիսի անցյալ է ունեցել, հոգեբա՛ն։ Դու ոչ թե մտածում ես բուժել մարդուն, այլ մտածում ես, որ շիզոֆրենիան խայտառակություն է, իսկ այ դեպրեսիան` մոդայիկ, գրենք դեպրեսիա, ջահել աղջիկ է, մեղք է։ Դա քո խոսքերից այնպես է կաթում, որ ինքդ հոգեբան լինելով չես մտածում դրա մասին։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդագայլուկ (23.07.2014), Նոյեմ (24.07.2014)

  14. #10
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, հորմոնալ խանգարումներ ունի… Սենց մակերեսային էլ ՀՀ–ում բուժում են նշանակում։ Իսկ դու պարզել ե՞ս, թե ախտանիշները ինչ դեպքից հետո են առաջացել, ինչպիսի անցյալ է ունեցել, հոգեբա՛ն։ Դու ոչ թե մտածում ես բուժել մարդուն, այլ մտածում ես, որ շիզոֆրենիան խայտառակություն է, իսկ այ դեպրեսիան` մոդայիկ, գրենք դեպրեսիա, ջահել աղջիկ է, մեղք է։ Դա քո խոսքերից այնպես է կաթում, որ ինքդ հոգեբան լինելով չես մտածում դրա մասին։
    Ի՞նչ ես ընդհանրապես գրում , ի՞նչ շիզոֆրենիա , ի՞նչ հորմոնալ խանգարում :
    Ես այս հարցը մասնագետի հետ արդեն քննարկեցի, իսկ դու կարծեմ դրա մասնագետը չես, այնպես որ քո տված խորհուրդը ինձ պետք չէ, հատկապես երբ դու խորհուրդ չես տալիս , այնքան ա որ ջուր ես ծեծում , ու կրակի վրա յուղ ես ավելացնում բանավեճը կամ վեճը թեժացնելու համար:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  15. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ես ընդհանրապես գրում , ի՞նչ շիզոֆրենիա , ի՞նչ հորմոնալ խանգարում :
    Ես այս հարցը մասնագետի հետ արդեն քննարկեցի, իսկ դու կարծեմ դրա մասնագետը չես, այնպես որ քո տված խորհուրդը ինձ պետք չէ, հատկապես երբ դու խորհուրդ չես տալիս , այնքան ա որ ջուր ես ծեծում , ու կրակի վրա յուղ ես ավելացնում բանավեճը կամ վեճը թեժացնելու համար:
    Մտքովս էլ չի անցնում քեզ խորհուրդ տալ։ Ես չարությունս եմ արտահայտում ի դեմս դիլետանտիզմի, որն այդպես արտահայտված է քո քննարկումներում։ Եթե դու այլ ձև գիտես, թե ոնց կարելի է քո դիլետանտիզմի դեմն առնել, խնդրում եմ ասա, կամ ինքդ մի բան արա։ Հոգեբան ես վերջին հաշվով, մի խորհուրդ էլ դու տուր։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդագայլուկ (23.07.2014), Նոյեմ (24.07.2014), Վոլտերա (30.07.2014)

  17. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գորտուկ ջան, կներես իհարկե, բայց տվյալ դեպքում ստիպված եմ հոգեբույժի կոմպետենտությունն էլ կասկածի տակ առնել: Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ մեր կարծիքները չեն համընկնում, այլ այն պատճառով, որ ինքը հետևել ա քո օրինակին ու դրել ա նույն գոյություն չունեցող դիագնոզը: Դրա համար քեզնից կոդ եմ ուզում: Եթե դիագնոզը կոդ չունի, ուրեմն հոգեբույժը նույնքան ոչ պրոֆեսիոնալ ա եղել, որքան դու:
    Ես չեմ տեսել, որ Հայաստանում կոդ դնեն։ Նախ կոդը պիտի իմանան, որ դնեն։ Հետո կոդը պատասխանատվություն է նշանակում, հեշտ է պարզելը, որ սխալ դիագնոզ է տված, իսկ նենց մի երկու հատ կցկտուր բառ կգրեն անհասկանալի ձեռագրով, որ մենակ իրենք հասկանան ու պետքն եկած ժամանակ իրենց ուզածի պես մեկնաբանեն։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքային դեպրեսիա
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 23.11.2017, 23:58
  2. Նախաամուսնական դեպրեսիա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.05.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •