User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Angelina. Հանդիպման գալուց առաջ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Angelina. Հանդիպման գալուց առաջ

    Կներեք ուշացման համար Որոշ բաներ արդեն հնացել են:

    - Ահագին ժամանակ է, ինչ ֆորումում ես, բայց քո մասին քիչ բան գիտենք: Ինչո՞վ ես դա բացատրում: Փա՞կ մարդ ես:
    - Ես հաստատ փակ մարդ չեմ: Ուղղակի ժամանակ չեմ ունեցել: Ուրախ եմ, որ վաղը վերջապես գալու եմ հանդիպման: Չեմ եկել ոչ թե որ տհաճ էր, այլ որովհետև չէի հասցնում, ժամանակ չունեի:
    - Մարդիկ կան, որոնք թեկուզ հանդիպումներին չեն գալիս, բայց ֆորումում շատ են պատմում իրենց մասին: Իսկ դու՞:
    - Ես շատ եմ պատմել իմ մասին: Ընդունում եմ, , որ մարդիկ կարող են սխալ կարծիք կազմել, որովհետև չեն ճանաչում: Ինձ իմացողները գիտեն, որ պարզ եմ, հասարակ, երկերեսանի չեմ:
    - Երբ մարդիկ սխալ կարծիք են կազմում քո մասին, ի՞նչ քայլերի ես դիմում:
    - Եթե դրանք այնպիսի մարդիկ են, որոնք ինձ ամեն օր տեսնում են, բայց չեն ճանաչում, նրանց չեմ ասում, թե սխալ են, այլ իմ արարքներով եմ ցույց տալիս, թե ով եմ: Եթե կանգնեմ, ասեմ՝ ես, ես, ինձ չեն հարգի: Երբ գամ հանդիպման, կարծում եմ, որ իմ մասին ճիշտ կարծիք կկազմեն: Ֆորումն արդեն հարազատ է դարձել, և ֆորումցիների կարծիքը մեծ նշանակություն ունի:
    - Ի՞նչ ես սպասում հանդիպումից:
    - Հույսով ապրել չեմ սիրում: Չեմ սպասում, թե վաղն ինձ շատ կամ քիչ կսիրեն: Գնում եմ, որովհետև ուզում եմ տեսնել, թե ում հետ եմ շփվում էկրանից այն կողմ:
    - Ֆորումցիներին մի հարց շատ է հետաքրքրում. քո ավատարում ո՞վ է:
    - Ես մի ժամանակ իմ իսկական նկարն եմ դրել. մտածում էի, թե ֆորումը չատի նման տեղ է: Բայց հետո մի այլ ձևի արձագանքներ եղան: Հիմա սովորական աղջկա նկար է, ես չեմ: Ամեն դեպքում վատ բան չեմ տեսնում, երբ մարդ իր նկարն է դնում:
    - Ո՞նց իմացար ֆորումի մասին:
    - My Hayastan-ում գովազդը տեսա, մտա: Դուրս եկավ, որովհետև ծանոթության տեղ չէր, հետաքրքիր թեմաներ կային: Բայց հիմա դուրս չի գալիս, որ լուրջ հարցերը կատակի են վերածում: Երևի նրանից է, որ ակումբցիներն արդեն իրար ճանաչում են: Իսկ այն ժամանակ լուրջ էին, քաշվում էին:
    - Հաճախ շատ կարճ գրառումներ ես անում, գրում ես, որ համաձայն ես: Իսկապե՞ս այդպես է:
    - Հաճախ ժամանակ չեմ ունենում, որ երկար գրեմ, դրա համար կարճ եմ պատասխանում: Եթե ժամանակ գտնեմ, կընդարձակվեմ: Մի հարց որ տալիս են, կարող եմ դրա շուրջ երկար ծավալվել: Աշխատավայրից չեմ կարող երկար մտնել, իսկ տանը ինտերնետ չունեմ:
    - Ձմռանը մի պահ կորել էիր, չէիր մտնում: Ինչու՞:
    - Լավ էլ նկատել ես: Այդ ժամանակ քրոջս էինք Ֆրանսիա ճանապարհում: Շատ խառն էի:
    - Մարսե՞լ:
    - Այո՛:
    - Կարծեմ դու այս ամառ պետք է մեկնեիր Մարսել: Գնացի՞ր:
    - Ո՛չ, բայց շատ հավանական է, որ գնամ: Ինձ աշխատանք է պետք. չեմ կարող գնալ մենակ երկիր տեսնելու: Պարապ մնալ չեմ սիրում:
    - Ինչպես հասկացա, ընդմիշտ ես հեռանալու Հայաստանից: Չե՞ս վախենում ամեն ինչ թողնելուց:
    - Հենց դա է հարցը: Ես շատ ընկերներ ունեմ: Բացի դրանից, մեր տունը շատ եմ սիրում: Նույնիսկ երբ բարեկամի մոտ եմ, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ տուն գնալու. դա ինձ համար հարազատ վայր է: Ճիշտ է՝ թույրիկս թանկ է, բայց այստեղ էլ չեմ ուզում ամեն ինչ թողնել: Համենայնդեպս, հավատում եմ ճակատագրին: Կլինի այնպես, ինչպես պետք է:
    - Այսինքն, կյանքում ամեն ինչ ճակատագրի՞ց է կախված:
    - Չէ՛, կան հարցեր, որոնք մարդու սխալից են. պետք չէ ճակատագրին մեղադրել:
    - Որ սխալվում ես, ու՞մ ես մեղադրում:
    - Եթե զգում եմ, որ ես եմ մեղավոր, ինձ եմ մեղադրում: Ես չեմ կարող սխալս առաջ տանել: Անմարդկային բան կլինի: Եթե անգամ հարազատս է սխալ, ես միշտ ճշտի կողմն եմ բռնում:
    - Հե՞շտ է ստացվում:
    - Ես միանշանակ չեմ նայում՝ բարեկամս է, թե ոչ: Միշտ ճշտի կողմն եմ: Մասնագիտությամբ բանասեր եմ, բայց ուսուցչի որակավորում ունեմ: Պրակտիկայի ժամանակ աշակերտներ եմ ունեցել, որոնց շատ եմ սիրել, բայց դասի ժամանակ եթե անպատրաստ են եղել, մյուսների պես «2» են ստացել: Դպրոցում չեմ աշխատում հենց դրա համար, որ կարող են գալ, մեկի համար խնդրել, իսկ դա իմ սկզբունքներին դեմ է:
    - Իսկ քեզ համար խնդրե՞լ են:
    - Բացարձակապես: Ինչի հասել եմ, իմ ուժերով է եղել: Մի անգամ մի դասախոս ոչ մեկի չէր դնում: Նա մորաքրոջս ծանոթն էր, բայց թույլ չեմ տվել, որ ինձ համար խնդրի: Գերադասել եմ լիկվիդ մնալ, չնայած չեմ մնացել, ստացել եմ իմ ուժերով:
    - Չի՞ լինում, որ անհրաժեշտ է դիմել ծանոթի օգնության, որ այլընտրանք չես ունենում:
    - Մանր բաների համար՝ գուցե: Օրինակ, տոմս չեմ ճարում, բայց գիտեմ մեկին, որը կարող է տալ, դիմում եմ նրան: Բայց առաջ գնալու հետ կապված մեծ խնդիրների համար չեմ դիմի… Չնայած չեմ կարող ասել, ամենակարող չեմ:

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Angelina. Հանդիպման գալուց առաջ

    Իրոք շաբաթը ուրբաթից շուտ եկավ (այս դեպքում կարելի է ընկալել նաև բառիս բուն իմաստով): Հարցազրույցը եթե տեղադրված լիներ մինչ Անգելինայի հանդիպման գալը, միգուցե ոչ միայն սենսացիա դառնար, այլև կլիներ ֆորումի ամենաակտիվ թեմաներից մեկը (միառժամանակ): Բայց քանի որ Անգելինային հասցրեցինք ճանաչել իրականում, հետո նոր միայն հարցազրույցով, ապա հարցազրույցը ոչինչ չտվեց:
    Անգելինային չճանաչողների համար ասեմ, որ նրա վիրտուալ կերպարը 180 աստիճանով տարբերվում է ռեալից

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Angelina. Հանդիպման գալուց առաջ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց քանի որ Անգելինային հասցրեցինք ճանաչել իրականում, հետո նոր միայն հարցազրույցով, ապա հարցազրույցը ոչինչ չտվեց:
    Դե հանդիպմանը ընդամենը մի 10-15 հոգի էին եկել։ Իսկ ընդհանրապես հարցազրույցը հետաքրքիր էր, որոշ չափով ավելի ամբողջական դարձավ Անջելինայի մասին պատկերացումս։
    Գիտե՞ք, Անջելինան ռեալում շատ հաճելի աղջիկ է։ Պատկերացնու՞մ եք, նրա հետ հետաքրքիր էր զրուցելը։ Ես հաճելիորեն զարմացած էի։
    Ինչևէ, Անջելինա, հուսանք, որ հետագայում ավելի շատ ժամանակ կգտնես ու ֆորումում էլ ավելի ծավալուն ու բովանդակալից գրառումներ կանես։

    Հ. Գ.
    Իսկ ես կարծում էի, թե Անջելինան մի հատ սիսադմին տղա է ու սիսադմինավարի հումոր է անում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Angelina. Հանդիպման գալուց առաջ

    Ես դեռ էլի կասկածում եմ

  5. #5
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Angelina. Հանդիպման գալուց առաջ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեռ էլի կասկածում եմ
    Կարելի է իմանալ, թե ինչն ես կասկածում:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  6. #6
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Angelina. Հանդիպման գալուց առաջ

    Մեջբերում Angelina-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է իմանալ, թե ինչն ես կասկածում:
    Ես էլ եմ կիսով չափ կասկածում… Կասկածում եմ բոլոր այն գրառումների անմեղության վրա, որոնցում նկատում եմ այս սմայլիկը, կասկածում էի քո վիրտուալ կերպարի վրա, հիմա զարմանում եմ …
    Ու Անջելինա ջան, մի զարմացիր, որ մարդիկ քեզ կասկածում են, դու էլ լինեիր մեր փոխարեն, դու էլ կկասկածեիր մի ակումբցու, որի գրառումների թիվը հասել է 483-ի և այդ 483-ից նվազագույնը 454-ը իրենցից ներկայացնում մեկական նախադասությամբ, միևնույն բովանդակությամբ` քաջալերանքի խոսքեր: Դու անմեղ ես, քո գրառումներն են մեղավոր: Ու մի բան էլ, մի տխրիր նրա համար, որ քեզ կասկածում են, այլ ուրախացիր, որ կան մարդիկ, որոնք էլ չեն կասկածում...
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 19.09.2007, 01:36:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (20.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեքս՝ առաջին հանդիպման ժամանակ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 264
    Վերջինը: 20.05.2014, 18:34
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 11.03.2012, 20:44
  3. Angelina, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 21.09.2008, 19:48
  4. Angelina!!! :)
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 24.09.2007, 10:04
  5. Angelina-ի ոտանավորները
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.12.2006, 13:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •