Ուրեմն մի քիչ թարմացնենք թեման:
Չգիտեմ ինչու, բայց ես հստակ հիշում Ֆրեդիի մահանալու օրը, մեջս տպավորվել է, չնայած նրան, որ փոքր եմ եղել:
Ես գրել էի AC/DC-ի թեմայում, որ այդ խմբի համերգները ինձ մի ուրիշ կարգի էներգետիկա են պարգևում, բայց Queenի և ավելի ճիշտ Ֆրեդիի ելույթները ինձ հազար անգամ ավելի են հրապուրում. բեմի վրա մի տեսակ կախարդելու տաղանդ ունի, նայելուց ամեն անգամ տրամադրությունս բարձրանում է, և միևնույն ժամանակ տխրում եմ, քանի որ նա չկա:
Ինչևէ հրաշալի խումբ է, կարելի է ասել, որ ռոկ սկսել եմ նրանցից լսել, դե մի երկու տարեկան հասակից, քանի որ քույրիկս էր պաշտում նրանց նույնպես, պետք է շնորհակալ լինեմ:
Դեռևս այսքանը