User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Ֆրեդդի Մերքյուրի և Քուին/Freddy Mercury & Queen

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆրեդդի Մերքյուրի և Քուին/Freddy Mercury & Queen

    Այսօր կլրանար լեգենդար ռոք աստղի 60-ամյակը։ Արդեն 15 տարի է անցել այն օրվանից, ինչ նա լքեց այս աշխարհը, սակայն Queen-ի երգերը հնչում են և, կարծում եմ, միշտ էլ կլսվեն ու երբեք չեն հնանա իսկական արվեստը գնահատողների համար։

    Ընդհանրապես ի՞նչ կարծիքի եք այս ռոք խմբի և մասնավորապես Ֆրեդդի Մերքյուրիի մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Շատ հիանալի երգիչ և երգչախումբ է: Ես նրա(նց) երգերը շատ եմ հավանում: Իսկապես, որ անմոռանալի խումբ է: Ափսոս, որ նրա ճակատագիրը այդպես ավարտվեց: Ցավում եմ:

  3. #3
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Հրաշալի խումբ, անմահ երգեր ու անմոռանալի ձայն: Նրանց երգերը երբեք չեն հնանա ու մոռացվի:
    Ne inducas in tentationem...

  4. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Ուրեմն մի քիչ թարմացնենք թեման:
    Չգիտեմ ինչու, բայց ես հստակ հիշում Ֆրեդիի մահանալու օրը, մեջս տպավորվել է, չնայած նրան, որ փոքր եմ եղել:
    Ես գրել էի AC/DC-ի թեմայում, որ այդ խմբի համերգները ինձ մի ուրիշ կարգի էներգետիկա են պարգևում, բայց Queenի և ավելի ճիշտ Ֆրեդիի ելույթները ինձ հազար անգամ ավելի են հրապուրում. բեմի վրա մի տեսակ կախարդելու տաղանդ ունի, նայելուց ամեն անգամ տրամադրությունս բարձրանում է, և միևնույն ժամանակ տխրում եմ, քանի որ նա չկա:
    Ինչևէ հրաշալի խումբ է, կարելի է ասել, որ ռոկ սկսել եմ նրանցից լսել, դե մի երկու տարեկան հասակից, քանի որ քույրիկս էր պաշտում նրանց նույնպես, պետք է շնորհակալ լինեմ:
    Դեռևս այսքանը
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Kit, լավ է, որ էս թեման էլ թարմացրեցիր։ Ինձ էլ հավեսի գցեցիր Queen–ի ու Ֆրեդդիի մասին բավական շատ նյութեր ունեմ, կաշխատեմ շուտով որոշ հետաքրքիր տեղեկություններ պատրաստել ու դնել այս թեմայում։ Ժամանակին այնքան էի հետաքրքրվում Queen–ով ու Ֆրեդդիով, որ որտեղից ասես ու ինչ ասես չէի ճարում նրանց հետ կապված Հիշում եմ, երբ առաջին անգամ լսեցի նրանց "The Greatest Hits" ձայներիզը, ուղղակի ցնցված էի. առաջին տպավորությունս այն էր, որ այդ խումբը հիանալի կերպով համադրել է ռոքն ու դասականը։ Չգիտեմ, մի տեսակ վեհություն էի զգում նրանց երգերի մեջ։ Դե, իսկ Ֆրեդդիի անկրկնելի վոկալի մասին էլ չեմ ասում։ Նրա ձայնը միշտ էլ անգերազանցելի ու եզակի ձայն եմ համարել ու համարում։

    Հիմա դժվարանում եմ միայն մի երգչի կամ խմբի առանձնացնել, որին ամենաշատն եմ սիրում, բայց դեռևս մի քանի տարի առաջ Queen–ն ինձ համար հաստատ առաջինն էր։ Հիմա էլ եմ շատ սիրում, ուղղակի արդեն էն ժամանակվա մոլի երկրպագուն չեմ, էլի, որն իր ունեցած չնչին փողը խնամքով տնտեսում էր Ֆրեդդիի հերթական ձայներիզը, ինչպես նաև նրա մասին ցանկացած տեղեկություն ձեռք գցելու համար... (չնայած հիմա արդեն համարյա ամեն ինչ ունեմ՝ և՛ բոլոր ալբոմները, և՛ ինձ հետաքրքրող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.08.2007, 12:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրա ձայնը միշտ էլ անգերազանցելի ու եզակի ձայն եմ համարել ու համարում։
    Հա, Մերքյուրին ձայնի ելևէջներով «խաղալու», ուզած ամենանուրբ զգացմունքն արտահայտելու արտակարգ ունակություն ունի։ Այդ առումով նա իրոք անգերազանցելի վարպետ է։ Ու ընդհանրապես, շատ հաճելի ձայն ունի։ Ռոքի ոճի (ու ոչ միայն) ամենանաաչքի ընկնող վոկալներից մեկն է։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 09.08.2007, 17:40:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.12.2009), Jarre (28.01.2010)

  8. #7
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    ես խոսք չունեմ QUEEN-մասին, կոնկրետ ինձ համար ամենա ամենան-ա։ բայց ես մինչև հիմա չեմ հասկանու իրանց ոճը։ ԵՎ մի խնրանք ակւմբցիներին , QUEEN-ի վերաբերյան տեղեկություններ ինձ տվեք։

  9. #8
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    ես խոսք չունեմ QUEEN-մասին, կոնկրետ ինձ համար ամենա ամենան-ա։ բայց ես մինչև հիմա չեմ հասկանու իրանց ոճը։ ԵՎ մի խնրանք ակւմբցիներին , QUEEN-ի վերաբերյան տեղեկություններ ինձ տվեք։
    Որ ավելի կոնկրետ ասեիր, թե ինչ ես ուզում, երևի ավելի հեշտ կլիներ քեզ օգնել: Մտիր այստեղ, իմ կարծիքով բավականին բան կիմանաս: Ոճը չեմ գրում. այնտեղ գրված կա:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  10. #9
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    նրանք իրոք հրաշք են
    բայց մի երգ կա, որ համարում եմ գլխգործոց. Ֆրեդին երգում է Մոնսերատի հետ, «Օպերայի ուրվականը» օպերայից
    իսկ կյանքը շարունակվում է...

  11. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Kit, լավ է, որ էս թեման էլ թարմացրեցիր։ Ինձ էլ հավեսի գցեցիր Queen–ի ու Ֆրեդդիի մասին բավական շատ նյութեր ունեմ, կաշխատեմ շուտով որոշ հետաքրքիր տեղեկություններ պատրաստել ու դնել այս թեմայում։
    Հա, ինչ կա չկա, դի՛ր, ես գուցե ուշացել եմ, բայց նոր եմ սկսել սիրել ու լսել...

  12. #11
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Կցանկանայի բոլորի ուշադրությունը դարձնել այս թեմայի վերնագրի վրա՝ Ֆրեդդի Մերքյուրի և Queen։ Իսկ հիմա Queen խումբը վերսկսում է իր գործունեությունը, իհարկե մեկ այլ սոլիստով։ Ինչ եք կարծում կարո՞ղ է արդյոք Queen-ը Queen լինել, եթե նրա կազմում չկա Ֆրեդդին։ Եվ արդյոք նրա կատարած երգերի նոր կատարումները կհնչեն այնպես և գուցե ավելի լավ, քան Ֆրեդդիի կատարմամբ։ Ես ճիշտն ասած շատ ուժեղ կասկածում եմ։
    Լոնդոնյան համերգի ժամանակ, որը հեռարձակում էին Հ1-ով, Queen-ը ելույթ ունեցավ իր նոր կազմով։ Եթե ես առաջին անգամ լսեի այդ երգերը, երևի կարծիք կազմեի, որ Queen-ը մի շարքային, նեգռական ուղղվածությամբ խումբ էր։
    Ամենատհաճը այն էր, որ նոր սոլիստը ամեն կերպ փորձում էր կապկել Ֆրեդիի շարժումները, հագուստը, երգելաոճը։ Բայց նա, ինչքան գիտեմ, առաջ մեկ այլ հայտնի ռոք-խմբի մենակատար էր, չէ՞։
    Միգուցե մարդիկ կա՞ն, որոնց դուր է գալիս Queen 2-րդը։

  13. #12
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե մարդիկ կա՞ն, որոնց դուր է գալիս Queen 2-րդը։
    Ես էլ դիտեցի էդ համերգի հեռարձակումը: Միանշանակ չի փոխարինի!!! փորձեց որոշ փոփոխություններով երգել Ֆրեդդիի անմահ երգերը, բայց դե... ինքնահաստատվելու միջոց է... ավելի լավ է` այլ անունով հանդես գան, Քուինն ու Ֆրեդդին, հատկապես էդ Մեծ երգերն ու Ֆրեդդին իրարից անբաժան են, իմաստ չունի փորձ անել նրա տեղը գրավելու:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #13
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցանկանայի բոլորի ուշադրությունը դարձնել այս թեմայի վերնագրի վրա՝ Ֆրեդդի Մերքյուրի և Queen։ Իսկ հիմա Queen խումբը վերսկսում է իր գործունեությունը, իհարկե մեկ այլ սոլիստով։ Ինչ եք կարծում կարո՞ղ է արդյոք Queen-ը Queen լինել, եթե նրա կազմում չկա Ֆրեդդին։ Եվ արդյոք նրա կատարած երգերի նոր կատարումները կհնչեն այնպես և գուցե ավելի լավ, քան Ֆրեդդիի կատարմամբ։ Ես ճիշտն ասած շատ ուժեղ կասկածում եմ։
    Լոնդոնյան համերգի ժամանակ, որը հեռարձակում էին Հ1-ով, Queen-ը ելույթ ունեցավ իր նոր կազմով։ Եթե ես առաջին անգամ լսեի այդ երգերը, երևի կարծիք կազմեի, որ Queen-ը մի շարքային, նեգռական ուղղվածությամբ խումբ էր։
    Ամենատհաճը այն էր, որ նոր սոլիստը ամեն կերպ փորձում էր կապկել Ֆրեդիի շարժումները, հագուստը, երգելաոճը։ Բայց նա, ինչքան գիտեմ, առաջ մեկ այլ հայտնի ռոք-խմբի մենակատար էր, չէ՞։
    Միգուցե մարդիկ կա՞ն, որոնց դուր է գալիս Queen 2-րդը։
    Վայ Մերկուրի ջան, սա իմ համար շատ ցավալի թեմա է։ Ֆրեդիին փոխարինել չի՛ լինի և չի՛ կարելի։ Էլ չեմ ասում նրա ձայնի հզորության և յուրահատկության անկրկնելիության մասին։ Լացս գալիս էր, երբ Queen-ի երգերը նոր կատարմամբ լսեցի։ Այդ ինչ խայտառակություն էր։ Երբ երգը սկսում էր, ինձ սկսում էր թվալ, թե մի քիչ էլ և Ֆրեդին կերգի։ Բայց արի ու տես, որ երգում է չգիտես թե ով, որի ո՛չ ձայնն է նման Ֆրեդիին, ո՛չ էլ այդքան ուժգնություն ունի; Երգի ամբողջ ընթացքում հիշում ես Մերկուրիին և այն միտքը, որ նրան փոխարինել են, քեզ հանգիստ չի տալիս։
    Ուղղակի զզվելի է գիտակցել, որ Մերկուրին փոխարինված է։ Եվ եթե Մեյը այդքան ուզում էր իր երաժշտական գործունեությունը շարունակոել, կարող էր այլ խումբ կազմել։ Իսկ Queen-ի երգերը /որոնցից մեծ մասը գրել է Մերկուրին/ օգտագործել, խմբի համբավից օգտվել /այդ համբավը ձեռք բերելու գործում Ֆրեդին նույնպես մասնակից էր/ շատ տգեղ է։
    Իսկ նրանց, ովքեր սկսում են ճանաչել Queen-ի երգերը ոչ Ֆրեդիի կատարմամբ, կարող եմ միայն ցավակցել։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 05.08.2008, 00:35:

  15. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Միանշանակ առանց Մերքյուրիի Քուինը Քուին չի լինի
    Չեմ նայել էդ ձեր ասած համերգը ու չեմ էլ ուզում նայել,որովհետև արդեն իսկ պատկերացրեցի թե ինչ խայտառակությունա եղել:

  16. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրեդդի Մերքյուրի և Queen

    Չգիտեմ ոնց էր ստացվել, որ էս թեմայի վերջին գրառումնեը նոր նկատեցի...

    Նոր մեներգչի մասնակցությամբ Queen–ի կատարումները չեմ լսել, բայց առանց լսելու էլ համոզված եմ, որ Ֆրեդդին Queen–ի համար անփոխարինելի է, ու ընդհանրապես անիմաստ էր խմբի վերամիավորումը նույն Queen անվան տակ՝ նոր մեներգչով... Վերևում արտահայտած բոլորի կարծիքներին համամիտ եմ։

    Ճիշտ է, շատ տարածված երևույթ է, երբ խմբի մեներգիչը փոխվում է, բայց խումբը շարունակում է իր գործունեությունը նույն անվան տակ ու ոչ պակաս հաջողությամբ. հանրահայտ ռոք խմբերից շատերն են դրա միջով անցել, ու շատերի դեպքում խումբն իսկապես չի տուժել, բայց դա ոչ բոլոր խմբերի դեպքում կարող է ընդունելի լինել։ Կոնկրետ Queen խմբում, չնայած այն հանգամանքին, որ բոլոր անդամներն էլ վառ անհատականություններ են և գրեթե հավասարապես երգեր են գրել, ու բոլորն էլ երգել են, միևնույն է, Ֆրեդդիի վոկալը խմբի հիմնասյունն էր, կարելի է նույնիսկ ասել, որ Queen ասելով՝ մենք առաջին հերթին հենց Ֆրեդդիի վոկալն ենք ընկալում, հետևաբար դժվար է պատկերացնել, որ առանց Ֆրեդդիի կարող է Queen գոյություն ունենալ... Կարծում եմ՝ շատ ավելի բարոյական կլիներ, եթե նրանք այլ անվան տակ հանդես գային, ու եթե իրոք համարում էին, որ հին Queen–ի չափ լավն են, ապա այլ անվամբ էլ հաջողություն կունենային, բայց, ըստ երևույթին, նրանց հենց Queen անունն էր պետք շահարկել՝ որպես իրենց հաջողության գրավական՝ թեկուզ իսկական Queen–ի անունը գցելու հաշվին, քանի որ համոզված չեն, որ այլ անվամբ հաջողություն կունենան։

    Իսկ ժամանակին Queen–ի մնացած երեք անդամները ճիշտ որոշում էին կայացրել՝ չշարունակել Queen–ի գործունեությունն առանց Ֆրեդդիի, քանի որ գիտակցում էին այդ ամենը, իսկ հիմա երևի օր ծերության նախկին համբավը վերապրելու ցանկությամբ են համակվել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էնթոնի Քուին/Anthony Quinn
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.08.2013, 18:48
  2. Սրերի թագուհին/Queen of swords/Королева мечей
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2010, 16:33
  3. Ծնվել է Mercury-ն!!!
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 23.08.2009, 11:40
  4. Mercury-ն 17 տարեկան է! ! !
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 11.08.2008, 20:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •