Ու՞ր են կորել բոլոր գրականություն սիրողները, էլ չասեմ "քննադատները", որոնք ստեղծագործողի անկյունում լավ էլ իրենց գործը անում են:
Իսկ ինչ է հնարավոր չէ՞ քննարկել ներկա ստեղծագործողի ստեղծածները:
Սկսեմ առաջին բանաստեղծությունից, որպես մանկական այն այդքան էլ հարմար չէ, քանզի հագեցված է այնպիսի բառապաշարով, որ համոզված եմ նույնիսկ ծնողները կարդալիս ստիպված բառարանի օգնությանը պիտի դիմեն: Մյուս կողմից, եթե ծնողը գլուխ դնի ու իր երեխայի հետ զբաղվի, այն շատ ուսուցանող է ոչ միայն լեզվի բառապաշարի հարստացման համար, այլ նաև ինֆորմացիայի առումով, այն բավականին գեղեցիկ նկարագրում է մեր հին հայկական պարերը, նրանց նմանությունն ու տարբերությունը ներկա պարի հետ: Երեխայի մոտ կարող է հետաքրքրւթյուն առաջանա պարի դասերի յհաճախել, կամ պարային համերգ դիտել:
Էջանիշներ