Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ թույլ է:
Ասեք ձեր կարծիքը նաև սրա մասին: Հետաքրքիր է: (ճանաչողները թող լռեն)


ՎԱՐԴԸ

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին
Կարմիր վարդը դաշտի միջին:

Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
Այ կարմիր վարդ, դաշտի միջին:
Վարդը ասավ. - Տե՛ս, կծակեմ,
Որ չմոռանաս փշոտ վարդին:
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկե՜ց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին:
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին: