Ասեմ, որ նկատել եմ, որ շատ մարդկանց իրենց ագրեսիան հաճույք է պատճառում: Ասեմ, որ խոսքս էն ագրեսիայի մասին է, որ սիրում են ինչքան հնարավոր է շատ մարդուն նկատողություն անել, այդ նկատողություն անելու ընթացքում էլ լավ գոռգոռալ ու վիրավորել: Սովորական մի օրինակ ասեմ. ունենք մի դասախոս, էս մարդը ամեն անգամ իր լեկցիան կարդալիս 80 րոպեից 65-ը նվիրում ա գոռգոռալուն, ներվայնանալուն ու նկատողություն անելուն: Գիտեք հետաքրքիրը որն ա... որ ես զգում եմ, էս մարդը իրոք իր նյարդերի հաշվին ա դա անում, որովհետև գոռգոռալուց հետո զգում ես, թե ինչ վիճակի մեջ ա ...
Բայց ես մի բան եմ տեսնում. էդ մարդը կարա նաև առանց նկատողություն անելու իր դասն անի, նկատողություն անելու փոխարեն էլ իր նյարդերը չքայքայի, այլ դիմի ամենահասարակ ու հանգիստ միջոցների (նու ամենահասարակը դրանցից՝ դասից դուրս հանել), բայց չէ՝ էս մարդուն իրոք դուր ա գալիս գոռգոռալն ու նյարդայնանալը: Սովորական մի բան, այն ուսանողը, որը չի խանգարում իրեն (ենթադրենք ամենավերջում նստել, առանց ձայն հանելու նապաստակ է նկարում), կգնա, կկպնի, կգոռա վրան, կնեռվայնանա, վերջում էլ կասի չեք թողում ուրիշները սովորեն ու դուրս կգա
Էհ, ինչ ա ասածս.... ես էլ չգիտեմ
Հա՝ ամեն մարդ յուրովի ա հաճույք ստանում![]()
Էջանիշներ