User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հարձակողականություն՝ ագրեսիա

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Հարձակողականություն՝ ագրեսիա

    Կան մեղմ մարդիկ, որոնց մեղմությունը պայմանավորված է ոչ բավարար համարձակությամբ և ուժով: Մարդիկ, որոնց մեղմությունը պայմանավորված է համարձակության բացակայությամբ, շատ են տանջվում և երբեմն էլ պոռթկում: Բայց մարդկանց մեջ առկա է նաև այլ տեսակ մեղմություն: Մեղմություն, որն արդյունք է հասունության, մեծահոգության և իր ներքին ԵՍ-ի իմացության:
    Մարդկանց մեջ կա դաժանության 2 տեսակ՝ ագրեսիվություն և համառություն: Ոմանք ագրեսիվ, դաժան են թուլությունից ու վախից, մյուսների դաժանությունն ու համառությունը պայմանավորված է հոգատարությամբ, սիրով ու կարեկցանքով: Այդ պատճառով նայեք ձեր մեջ և գիտակցեք, թե մեղմության ու դաժանության որ տեսակն է ձեզ հատուկ:
    Ագրեսիան ու համառությունը մթագնում են ինտուիցիան, հաճախ նրբազգաց մարդիկ, որպեսզի խուսափեն ցավից, հակվում են ագրեսիայի և արդյունքում կորցնում ինտուիտիվ նուրբ տեսողությունը: Նուրբ ինտուիցիան նրբազգացություն է պահանջում, որը հաճախ ցավոտ է: Որպեսզի խուսափի ցավից, մարդն ագրեսիվ ու համառ է դառնում և անմիջապես կորցնում է ինտուիցիոն ունակությունները:
    Ինտուիցիան մոտ է ճշմարտությանը: Հաճախ ագրեսիան ու համառությունը ծաղկում են ճշմարտացիության գաղափարի վրա, ագրեսիվ մարդիք համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Ճշմարտացի լինելու համար պետք չէ ագրեսիվ և համառ լինել:
    Սովորաբար դուք ավելի հաճախ զայրանում եք, քան ժպտում: Տգիտության մեջ զայրույթն էժան է, իսկ ժպիտը՝ թանկ: Իմաստության մեջ ժպիտը ձրի է, ինչպես արևը, օդը և ջուրը, իսկ զայրույթը շատ թանկ ադամանդի պես:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    Մարդկանց մեջ կա դաժանության 2 տեսակ՝ ագրեսիվություն և համառություն: Ոմանք ագրեսիվ, դաժան են թուլությունից ու վախից, մյուսների դաժանությունն ու համառությունը պայմանավորված է հոգատարությամբ, սիրով ու կարեկցանքով: Այդ պատճառով նայեք ձեր մեջ և գիտակցեք, թե մեղմության ու դաժանության որ տեսակն է ձեզ հատուկ:
    Այսի՞նքն:Ո՞նց ա դաժանությունը պայմանավորված հոգատարությամբ,սիրով կամ կարեկցանքով
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  3. #3
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց մեջ կա դաժանության 2 տեսակ՝ ագրեսիվություն և համառություն:
    էտ իմ ասին ա, բայց դվա վ օդնօմ
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ագրեսիան ու համառությունը մթագնում են ինտուիցիան, հաճախ նրբազգաց մարդիկ, որպեսզի խուսափեն ցավից, հակվում են ագրեսիայի և արդյունքում կորցնում ինտուիտիվ նուրբ տեսողությունը:
    Համաձայն չեմ , կարելի է ինտուիտիվ այնպիսի ագրեսիա դրսևորել, որը իհարկե բնական չէ, չնայած ինչ ասեմ, տղա չես, չես հասկանա, մինչև մենակ 8 հոգու հետ "բազառ" չանես, այստեղ առանց ագրեսիայի ու ինտուիցիայի նե օբօիտիս
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար դուք ավելի հաճախ զայրանում եք, քան ժպտում: Տգիտության մեջ զայրույթն էժան է, իսկ ժպիտը՝ թանկ: Իմաստության մեջ ժպիտը ձրի է, ինչպես արևը, օդը և ջուրը, իսկ զայրույթը շատ թանկ ադամանդի պես:
    Էհ, ինչը ճիշտ ա ճիշտ ա:
    Բայց մեր կյանքում պիտի լինես ահավոր դինջ, կամ շատ ագրեսիվ, կամ էլ կյանքը քո նկատմամբ կլինի դինջ կամ ավելի վատ ագրեսիվ!!!

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսի՞նքն:Ո՞նց ա դաժանությունը պայմանավորված հոգատարությամբ,սիրով կամ կարեկցանքով
    ես դա հասկացցել եմ այսպես: Ասենք հայրը սիրում է իր աղջկան ու մտածում նրա մասին, դրա պատճառով նրան հարկադրեւմ է տանից դուրս չգալ, ստիպում է սովորել այնտեղ ուր ինքը գտնում է որ ճիշտ է, չի թողնում մենակ ինչ-որ տեղ գնալ և այլն: Դա սիրուց դրդված դաժանությունէ, որը իհարկե չգիտակցված է և սխալ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    ես դա հասկացցել եմ այսպես: Ասենք հայրը սիրում է իր աղջկան ու մտածում նրա մասին, դրա պատճառով նրան հարկադրեւմ է տանից դուրս չգալ, ստիպում է սովորել այնտեղ ուր ինքը գտնում է որ ճիշտ է, չի թողնում մենակ ինչ-որ տեղ գնալ և այլն: Դա սիրուց դրդված դաժանությունէ, որը իհարկե չգիտակցված է և սխալ:
    Հա, էտ հնարավոր ա,չիշտ ա։Էտ ուղղությամբ չմտածեցի։)
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք հայրը սիրում է իր աղջկան ու մտածում նրա մասին, դրա պատճառով նրան հարկադրեւմ է տանից դուրս չգալ, ստիպում է սովորել այնտեղ ուր ինքը գտնում է որ ճիշտ է, չի թողնում մենակ ինչ-որ տեղ գնալ և այլն: Դա սիրուց դրդված դաժանությունէ, որը իհարկե չգիտակցված է և սխալ:
    Ստեղ տեղին է մի քիչ էլ առաջ գնալ, ու պարզել թե էտ ինչ սեր է:
    Պարզաբանեմ: Կարող են լինել տարբեր դեպքեր:
    1. Հայրը սիրում է ... ինքն իրեն: /Սա անենատարածված դեպքն է ըստ իս:/
    .....................
    100. Հայրը սիրում է ադաթներին ու կանոններին անվերապահ ենթարկվել: /էս դեպքում հարց է ծագում, թէ ինչու չի հետևում այդ ադաթներին, եթե հարցը վերաբերվում է հենց իրեն/
    ................
    ................
    10000000. Հայրը սիրում է իր աղջկան:

    Հ.Գ. վերջի դեպքին ականատսներ կա՞ն

  7. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ տեղին է մի քիչ էլ առաջ գնալ, ու պարզել թե էտ ինչ սեր է:
    Պարզաբանեմ: Կարող են լինել տարբեր դեպքեր:
    1. Հայրը սիրում է ... ինքն իրեն: /Սա անենատարածված դեպքն է ըստ իս:/
    .....................
    100. Հայրը սիրում է ադաթներին ու կանոններին անվերապահ ենթարկվել: /էս դեպքում հարց է ծագում, թէ ինչու չի հետևում այդ ադաթներին, եթե հարցը վերաբերվում է հենց իրեն/
    ................
    ................
    10000000. Հայրը սիրում է իր աղջկան:

    Հ.Գ. վերջի դեպքին ականատսներ կա՞ն
    Համաձայն եմ dvgray-ի հետ, որ այդ վերջին դեպքը իրոք վերջինն է լիում, բայց ավելացնեմ նաև՝ միայն էգոիստ ծնողների մոտ:
    Թեման քիչ շեղվում է, բայց ես էլ գրեմ հա իմ կարծիքն այս մասին: Այն ծնողները որոնք պարտադրում են իրենց կամքը երեխաներին առանց բացատրելու, մեկնաբանելու իրենց արարքը, ավելի շատ մտածում են իրենք իրենց մասին, այլ ոչ թե երեխաների բարօրության: Նրանք առաջնորդվում են այն մտքով, որ ավելի լավ է. « չթողնեմ գնա, քան մի քանի ժամ տանջվեմ մտածելով, թե ի՞նչ եղավ, ու՞ր գնաց....բա որ...»
    Ճիշտը երեխայի հետ խոսելն ու բացատրելն է, հետո թույլատրելը: Իհարկե անհանգստությունը միշտ էլ կլինի, բայց հանուն երեխայի լավ լինելուն, կարելի է և տանել այդ անհանգստությունը: Մի խոսքով տանել չեմ կարողանում ագրեսիվությունը, մանավանդ՝ ծնողների:

  8. #8
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարձակողականություն՝ ագրեսիա

    Ագրեսիայի առաջացման պատճառները տարբեր են. նշեմ դրանցից մի քանիսը.

    • Սիրելու անկարողությունը

    • Ներքինի, հոգեկանի աններդաշնակությունը

    • Չար բնույթը

    • Վախը կամ պաշտպանողական հակազդումը


    Կարծում են այս կետերը բացատրելու կարիք չկա և ամեն մեկը խոսում է արդեն իր մասին:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարձակողականություն՝ ագրեսիա

    Սիրելլի ակումբցիներ, եկեք մի փոքր ազնիվ լինենք ու ասենք թե ինչի հետևանքով ենք ագրեսիվանում:

    Սկսեմ ինձնից, եթե ինչ-որ բան ինձ այդ օրը վրդովվեցրել է, ապա դրանից հետո մի չնչին բառ կամ հայացքն էլ հերիք է, որ ես հարցակվեմ մարդու վրա, ագրեսիվ պատասխան տամ կամ ագրեսիվ հայացք նետեմ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցակողականություն՝ ագրեսիա

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսի՞նքն:Ո՞նց ա դաժանությունը պայմանավորված հոգատարությամբ,սիրով կամ կարեկցանքով
    Ագրեսիան հիմնականում առաջանում է անպաշտպան լինելու մտքից, հարցակողականությունը պաշտպանվելու միջոց է , դարձած բնավորության գիծ… օգնության հասնում է միայն հումանիզմը…
    Վերջին խմբագրող՝ ihusik: 28.09.2007, 12:24: Պատճառ: տեխնիկական. մեջբերման ուղղում

  11. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարձակողականություն՝ ագրեսիա

    Ընդհանրապես ասում են ագրեսիան ծնում է ագրեսիա...
    Բայց դիմացինի ագրեսիվ վերաբերմունքն ավելի հաճախ ինձ զվարճացնում ա, քան ջղայնացնում: ուզեն-չուզեն անկեղծանում են..բա հավես չի՞
    Դե բայց ես շատ հանգիստ եմ բնավորությամբ, իսկ նյարդերս զսպել, կամ ներսում պահել կարողանում եմ:
    Չնայած դրան մեզանից յուրաքանչյուրն էլ պահի տակ ափերից դուրս ա գալիս, ես էլ բացառություն չեմ, բայց աշխատում եմ չխորտակել ոչինչ: Ուղղակի ձևեր չեմ սիրում, ու եթե հանկարծ նկատում եմ, կարող ա ագրեսիայի օգնությանը դիմեմ՝ չգիտակցելով ու գիտակցաբար:
    Տեսել ե՞ք ագրեսիա հումորի տեսքով..լրիվ ես եմ
    Մեկ էլ, դե մարդ ես էլի, պահի տակ կարող ա տրամադրություն չունենաս, կամ քեզ մի քիչ վատ զգաս, խոսալուդ տոնը մի քիչ գունատ լինի, ու քեզ մեղադրեն ագրեսիվ պահվածքի մեջ...մեկ..երկու..իսկ հետո...ո՞վ ա մեղավոր...եթե դու արև ես, քո խավարման հետ ոչ ոք չի հաշտվի..մնա՛ արև բոլոր դեպքերում

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելլի ակումբցիներ, եկեք մի փոքր ազնիվ լինենք ու ասենք թե ինչի հետևանքով ենք ագրեսիվանում:

    Սկսեմ ինձնից, եթե ինչ-որ բան ինձ այդ օրը վրդովվեցրել է, ապա դրանից հետո մի չնչին բառ կամ հայացքն էլ հերիք է, որ ես հարցակվեմ մարդու վրա, ագրեսիվ պատասխան տամ կամ ագրեսիվ հայացք նետեմ:
    ագրեսիան միշտ էլ "ծնվում է": ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը – "կոպիտ դար է, ռոմանտիզմ չկա…"
    իսկ եթե ազնիվ լինենք, ապա մարդը երբեք էլ ագերսիայից զուրկ չի եղեց, սկսած քարանձավից մինչ այսօր:
    ագրեսիան, մի տեսակ բնական պահվածք է:

    խնդիրը այսօր կարծում եմ ուրիշ տեղ է, թե ինչպե՞ս լիցքաթափվել, ազատվել այդ ագրեսիայից:

    ինչպե՞ս անել դա, ինչպե՞ս դա կառավարել: որ ոչ մոտիկներին էական վնաս լինի, ոչ "հեռուներին":
    մարդ էլ կա, իր ագրեսիան պահում է իր մեջ, ու դրանով կարծում եմ "քանդում" է իր առողջությունը: վատը պետք է "դուրս" հանել, որ մարմինը, հոգին ազատվի բացասականից: բայց ինչպե՞ս դա անել:
    ի՞նչ խորհուրդ կտաք …

  13. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Apsara-ի խոսքերից
    Սիրելլի ակումբցիներ, եկեք մի փոքր ազնիվ լինենք ու ասենք թե ինչի հետևանքով ենք ագրեսիվանում:

    Սկսեմ ինձնից, եթե ինչ-որ բան ինձ այդ օրը վրդովվեցրել է, ապա դրանից հետո մի չնչին բառ կամ հայացքն էլ հերիք է, որ ես հարցակվեմ մարդու վրա, ագրեսիվ պատասխան տամ կամ ագրեսիվ հայացք նետեմ:


    100 տարվա հնության թեման ապացույց, որ ակումբում ոչ մեկն էլ ազնիվ չի գտնվել ու չի ասել թե ինչից ա ագրեսիվանում: Թե չէ գրառում կլիներ: Ինչևէ:

    Վերևի գրառողը խորհուրդ էր հարցնում: Չգիտեմ ինչքանով կընդունվի կամ խորհուրդ կհամարվի, բայց մի մեթոդ կարամ ասեմ: Հույզերը կառավարելը դժվար ա, մանավանդ եթե էտ պահին «թիրախը» «մոտիկ» մարդ ա, որովհետև «հեռուին» հնարավոր ա ասել ամեն ինչ ու գնալ: Պարզապես նման դեպքերում օգնում ա մի պահ կանգ առնելը: Մինչև վերջ չասելը: Էն ինչը որ ցավ պիտի պատճառի ասեք մտովի, ինքներդ ձեզ: Օգնում ա, թեթևանում եք: Իսկ երբ հանգիստ եք արդեն կարաք ասեք դիմացինին էն ինչը արդեն անհրաժեշտ ա, ոչ թե էն ինչը դուրս կթռչի բերանից: Էս դեպքում ինքներդ չեք «քանդվում», որովհետև «կռվելով» ձեզ հետ բացասականը դուրս ա գալիս, մոտիկին էլ չեք վիրավորում:

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    100 տարվա հնության թեման ապացույց, որ ակումբում ոչ մեկն էլ ազնիվ չի գտնվել ու չի ասել թե ինչից ա ագրեսիվանում: Թե չէ գրառում կլիներ: Ինչևէ:

    Վերևի գրառողը խորհուրդ էր հարցնում: Չգիտեմ ինչքանով կընդունվի կամ խորհուրդ կհամարվի, բայց մի մեթոդ կարամ ասեմ: Հույզերը կառավարելը դժվար ա, մանավանդ եթե էտ պահին «թիրախը» «մոտիկ» մարդ ա, որովհետև «հեռուին» հնարավոր ա ասել ամեն ինչ ու գնալ: Պարզապես նման դեպքերում օգնում ա մի պահ կանգ առնելը: Մինչև վերջ չասելը: Էն ինչը որ ցավ պիտի պատճառի ասեք մտովի, ինքներդ ձեզ: Օգնում ա, թեթևանում եք: Իսկ երբ հանգիստ եք արդեն կարաք ասեք դիմացինին էն ինչը արդեն անհրաժեշտ ա, ոչ թե էն ինչը դուրս կթռչի բերանից: Էս դեպքում ինքներդ չեք «քանդվում», որովհետև «կռվելով» ձեզ հետ բացասականը դուրս ա գալիս, մոտիկին էլ չեք վիրավորում:
    ագրեսիան - մի խոսքի, վարմունքի ծնունդ չի, որ ասես թե այ սրանից ագրեսիվ եմ դառնում:
    ագրեսիան , դա հավաքական մի բան է: հավաքված օրերի, շաբաթների, նաև տարիների ընթացքում: ու հիմնականում այդ հավաքականությունը "հավաքվում" է ուրիշ տեղեր, իսկ պոռթկում է լրիվ ուրիշ տեղ: դա նորմալ է, ու հատուկ է բոլոր մարդկանց, անկախ ինտելեկտից ու այլ հատկանիշներից:
    դրա համար էլ ես համարում եմ որ անիմաստ է քննարկել, թե որտեղից է "ծնվել" այն:

    մեջբերման երկրերդ մասում ասվում է, որ պետք է մտովի "ասել" ագեսիվ նախադասությունները: սակայն այդ դեպքում այն մնում է մեջդ, ու ագրեսինա դուրս չի գալիս, այն ընդամենը ժամանակավոր "լռեցվում" է: ինքտ քեզ ասելով, մեկ է այն մնում է քո մեջ, և ոչ մի "հոգեկան բավարարվածություն", լիցքաթափում էլ չես ստանա: լիցքը /բացասական/ կմնա քո մեջ:
    "կռվել ինքտ քո հետ", այնքան էլ հասկանալի չի: իսկ ընդանուր դեպքում դա կարող է նաև հակառակ էֆեկտ գործել /ռեզոնանսի էֆեկտ- ինքնագրգռում, նաև որոշ դեպքերում՝ ինքնաինդուկցիա/- ավելի բորբոքել ու ավելի ագրեսիվանալ ,այն պահպանելով ու դուրս հանելով ավելի ուժգին ՝ հաջորդ "հարմար" առիթի դեպքում

  15. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ագրեսիան - մի խոսքի, վարմունքի ծնունդ չի, որ ասես թե այ սրանից ագրեսիվ եմ դառնում:
    ագրեսիան , դա հավաքական մի բան է: հավաքված օրերի, շաբաթների, նաև տարիների ընթացքում: ու հիմնականում այդ հավաքականությունը "հավաքվում" է ուրիշ տեղեր, իսկ պոռթկում է լրիվ ուրիշ տեղ: դա նորմալ է, ու հատուկ է բոլոր մարդկանց, անկախ ինտելեկտից ու այլ հատկանիշներից:
    դրա համար էլ ես համարում եմ որ անիմաստ է քննարկել, թե որտեղից է "ծնվել" այն:

    մեջբերման երկրերդ մասում ասվում է, որ պետք է մտովի "ասել" ագեսիվ նախադասությունները: սակայն այդ դեպքում այն մնում է մեջդ, ու ագրեսինա դուրս չի գալիս, այն ընդամենը ժամանակավոր "լռեցվում" է: ինքտ քեզ ասելով, մեկ է այն մնում է քո մեջ, և ոչ մի "հոգեկան բավարարվածություն", լիցքաթափում էլ չես ստանա: լիցքը /բացասական/ կմնա քո մեջ:
    "կռվել ինքտ քո հետ", այնքան էլ հասկանալի չի: իսկ ընդանուր դեպքում դա կարող է նաև հակառակ էֆեկտ գործել /ռեզոնանսի էֆեկտ- ինքնագրգռում, նաև որոշ դեպքերում՝ ինքնաինդուկցիա/- ավելի բորբոքել ու ավելի ագրեսիվանալ ,այն պահպանելով ու դուրս հանելով ավելի ուժգին ՝ հաջորդ "հարմար" առիթի դեպքում
    Ժամանակվոր լռեցում - թույլ է տալիս մաքրազերծել խոսքերը ավելորդ մանրեներից:Հիմա պատկերացրեք պոռթկման պահին ինչ մտածեցիք ասեցիք դիմացինին: Ձեր ագրեսիան թափեցիք իրա վրա: Դրանից ստանում ե՞ք «հոգեկան բավարարվածություն»: Գուցե պահի տակ այո, բայց հետո գալիս ա զղճման, պահը երբ զգում եք չափը անցաք:

    ...ես ձեզ կոնկրետ նկատի չունեմ եք-ով դիմելուց, ընդհանուրի մասին եմ ասում: Պարզապես որպես գրառող եմ դիմում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •