ես ձեր գրածի մեջ ոչ մի ապացույց չտեսա որ դատախազությունը դատական իշխանության մեջ է մտնում,այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, այդպիսի բան չկա ոչ մի ժողովրդավարական երկրում,դա բացառվում է
իմպիչմենտ ասելով ի՞նչ եք հասկանում:Այս հոդվածը որևէ կերպ չի կարող կապ ունենալ իմպիչմենտ ինստիտուտի հետ, սա միանգամայն այլ խնդիր է լուծում, այլ երաշխիքներ ապահովվելու անհրաժեշտությունից ելնելով:
Եվս մեկ բան ասեմ, Ձեզ երևի մտածելու տեղիք կտա,
եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը
և մեջբերում ՀՀ Սահմանդրության 91 հոդվածից՝
սրանից պարզ երևում է, որ դատական իշխանություն կարող են իրականացնել միայն դատարաններըՀայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները
և վերջում մեկ հարց, Դուք իրավաբանական կրթություն ունեք?
Էջանիշներ