Ուրեմն ես ի ծնե ձախլիկ եմ եղել: Առաջին դասարանում տառերը որ անցնում էինք ձախով էի գրում, բայց մի դժբախտ պատահար եղավ ու սկսեցի աջով գրել 7 տարեկանում բակում խաղալուց պլաստմասսա էինք վառել ու հալեցնում կաթացնում էինք: Տենց անզգուշաբար մի կաթիլ էլ ձախ ձեռիս կաթաց: Դրանից հետո էլ ձախով չէի կարում գրել ու քանի որ չէի կարող սպասել, մինչև ձեռս լավանա, որ նորից վերսկսեմ տառերը սերտելու իմ գործը, ստիպված անցա աջի:
Հիմա լրիվ խառը վիճակ ա մոտս. ձեռքի հետ կապված գործերում (գրել, հաց ուտել) աջլիկ եմ, իսկ ոտքի հետ կապված գործերում (ֆուտբոլ խաղալ)՝ աջլիկ: