User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձախլիկ եք, թ՞ե աջլիկ:

Քվեարկողներ
184. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ձախլիկ

    28 15.22%
  • Աջլիկ

    156 84.78%
Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 153 հատից

Թեմա: Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

  1. #1
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Կուզենայի իմանալ, թե ֆորումի քանի տոկոսն է աջլիկ և քանիսը` ձախլիկ;
    Ես ձախլիկ եմ;

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,983
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ես, ճիշտն ասած, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Հիմա կբացատրեմ, գուցե դուք ինձ ասեք՝ ես աջլիկ եմ, թե ձախլիկ։

    Երևի ի ծնե ձախլիկ եմ եղել, որովհետև մայրս ասում է, որ մոտ 2 տարեկան հասակում, երբ մատիտը ձեռքիս անկապ խզբզում էի թղթի վրա, միշտ ձախով էի դա անում, իսկ պապիկս հատուկ մատիտը տեղափորխում էր աջ ձեռքս, որ սովորեմ ամեն ինչ աջով անել։ Դե, այն ժամանակները ձախլիկությանը մի քիչ ուրիշ ձևով էին նայում, հետագայում կարող էր բարդությունների պատճառ դառնալ, որովհետև այն ժամանակ դպրոցներում թույլ չէին տալիս ձախով գրել ձախլիկ երեխաներին ստիպում էին, որ պարտադիր աջով գրեն, դե, պատկերացրեք, թե խեղճ երեխաների համար դա ինչ մեծ դժվարություն էր։ Իհարկե, սխալ էր, բայց այդպես էր։ Մի խոսքով, ինձ, այսպես ասած, դեռ վաղ մանկուց զոռով, արհեստականորեն դարձրել են աջլիկ։ Ես էլ այդպես աջլիկ մեծացել եմ, դե, դպրոցում միշտ էլ աջով եմ գրել, ամեն ինչ նորմալ է եղել այդ առումով, դժվարություններ չեմ ունեցել ու ինձ աջլիկ եմ համարել։

    Բայց բարձր դասարաններում ուղղակի հետաքրքրության համար, ինչ-որ տեղ նաև ապահովության համար որոշեցի ձախ ձեռքս էլ զարգացնել։ Հիշում եմ, հատուկ ձախ ձեռքի տետր էի պահում, միշտ ինքս ինձ հանձնարարություններ էի տալիս, ասենք, որ այսօր պետք է այսքան տող ձախով գրեմ, ու գրում էի։ Դե, սկզբից շատ դժվար էր, որովհետև ես արդեն լրիվ աջլիկ էի, հետո քիչ-քիչ սովորեցի, չեմ ասում, թե աջին հավասար գրում էի, բայց ահագին առաջադիմել էի, նաև նկարում էի ձախով։ Բայց դե որ որոշ ժամանակ չէի օգտագործում ձախ ձեռքս, արդեն հետ էի վարժվում, ինչպես, օրինակ, հիմա։

    Բացի դրանից, ինչ-որ պահ եկավ, երբ զգացի, որ շատ գործեր կան, որ ես միշտ ձախով եմ արել, բայց ուշադրություն չեմ դարձրել դրա վրա, նույնիսկ չեմ նկատել։ Ու հատուկ, հետաքրքրության համար փորձեցի այդ նույն բաները աջով անել, որովհետև սկզբում կարծում էի, թե նույն ձևով կստացվի աջով, բայց սխալվում էի, աջով շատ ավելի դժվար էր։ Հետո, երբ արդե հատուկ ուշադրություն դարձրեցի, թե ինչն եմ աջով անում, ինչը՝ ձախով, նկատեցի, որ գրելը չհաշված, մնացած բոլոր հարցերում հիմնականում ձեռքերի նուրբ աշխատանք, հմտություն պահանջող մանր-մունր գործերը ձախով եմ անում, իսկ, օրինակ, ֆիզիկական ուժ պահանջող գործերը միմիայն աջով եմ անում, որովհետև ձախս այդ առումով զգալիորեն զիջում է աջին։

    Դե հիմա, այսքանից հետո ինձ ասեք՝ ես աջլիկ եմ, թե ձախլիկ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ես զտարյուն աջլիկ եմ:

    Uluana, ճիշտ իմ հարազատներից մեկի պատմությունն էր: Կարծում եմ, որ դու էլ, ինքն էլ իսկական ձախլիկ եք՝ արհեստականորեն աջլիկ սարքած:
    Ne inducas in tentationem...

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Դժվար է ասել Uluana-ի պարագան։
    Ես ձախլիկ եմ համարվում, բայց քո ասածներից հետո չեմ կարողանում կողմնորոշվել։ Գրելը, դե ձախով եմ գրում, ուտելը՝ ձախով, իսկ կարծես թե մնացածը՝ աջով, նույնիսկ մկնիկը ղեկավարում եմ աջով։ Բայց ինձ ասում են ձախլիկ։
    Եթե դու գրիչը վերցնես ու սկսես գրել, ձախով գրես՝ դիմացինդ կասի ՙձախլիկ ես՚, աջով գրես՝ ՙաջլիկ ես՚։ Համենայնդեպս ինձ թվում է, որ դու ավելի շատ աջլիկ ես, քան ձախլիկ։

    Հ.Գ. Այս հարցի պատասխանը կարող է շատ հանգիստ պարզվի բժշկական՝ հոգեբանական, միջոցներով։ Բյուրա՜կն, գրքերդ բաց արա

  5. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    30
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    աջլիկ եմ
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #6
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ես ձախլիկ եմ: Ամեն ինչ ձախով եմ անում բացի գրելուց: Ետ արդեն աջով: Դե իկարկե հասկանալի է թե որտեղ են փոխել… դպրոցում:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,036
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ես ամեն ինչ ձախով եմ անում, բացի գրելուց: Կարծում էի, թե աջլիկ եմ, բայց այսօր նյարդաբանության դասախոսս ստուգեց և ասաց, որ ձախլիկ եմ:
    Դպրոցում միանգամից աջով եմ սկսել գրել, բարդություններ չեմ ունեցել, բայց կարծեմ հինգերորդ դասարան էի, երբ գրատախտակին աջով գրելուց հոգնեցի, սկսեցի ձախով գրել: Ուսուցչուհին սկզբում չէր նկատել, որովհետև թեկուզ ձեռագիրս մի քիչ փոխվել էր, բայց չէր այլանդակվել: Իսկ երբ տեսավ, որ ձախով եմ գրում, զայրացավ, ծնող կանչեց: Դրանից հետո չեմ փորձել ձախով գրել:

  8. #8
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ի դեպ դա շատ սխալ է, հեցն այդ պատճառով շատերը աջլիկ են, ես էլ եմ շատ գործեր ձախով անում, բայց գրելուց աջով գրում չնայած երբեմն ձախով գրում եմ, և բավականին լավ ստացվում է, բայց դե սովորության համաձայն աջը մնում է հիմնական

  9. #9
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    աջլիկ եմ :
    ոչինչ ձախով լավ անել չեմ կարողանում : բայց ուժային գործերը բնականաբար երկու ձեռքով միասին ...

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,983
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ընդհանրապես լսել եմ, որ ի ծնե ձախլիկներն ավելի շատ են, քան աջլիկները, ուղղակի ձախլիկներին հիմնականում հենց էն գլխից «ճիշտ» ուղու վրա են դնում, դրա համար էլ արհեստականորեն ստացվում է, որ աջլիկներն են շատ։ Ի դեպ, ես նկատել եմ, որ արտասահմանում ձախլիկներն ավելի շատ են, երևի որովհետև այնտեղ նրանց զոռով աջլիկ չեն դարձնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,036
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Սխալ են ասել: Աջլիկները չորս անգամ ավելի շատ են: Դա պայմանավորված է ժառանգականությամբ:

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Սխալ են ասել: Աջլիկները չորս անգամ ավելի շատ են: Դա պայմանավորված է ժառանգականությամբ:
    Ժառանգականությունը ստեղ ի՞նչ կապ ունի։

    Ի դեպ, ես ի ծնե ձախլիկ-աջլիկ լինելը որոշող մի տեստ գիտեմ, բայց դժվարանում եմ բառերով նկարագրել այն։ Պիտի ցույց տամ։

    Ըստ այդ տեստի ես էլ եմ ձախլիկ։ Չնայած ես էլ եմ մոտավորապես Անահիտի նկարագրած վիճակի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,036
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Բացատրեմ, կհասկանա՞ս:
    Աջլիկությունը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ գենով:

  14. #14
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Բյուրակն: Իսկ ձախլիկությու՞նը

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Աջլիկները չորս անգամ ավելի շատ են:
    Ենթադրում եմ, որ ոչ թե չորս այլ երեք անգամ շատ էիր ուզում ասել։ Այսինքն՝ որ ձախլիկները կազմում են մարդկանց 1/4-ը։
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բացատրեմ, կհասկանա՞ս:
    Աջլիկությունը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ գենով:
    Եթե ընդունենք, որ աջլիկ-ձախլիկությունը ժառանգաբար է փոխանցվում, և աջլիկության գենը դոմինանտ է ձախլիկության գենի նկատմամբ, ապա իմանալու համար, թե աջլիկները մարդկանց որ տոկոսն են կազմում, անհրաժեշտ է ևս մի տվյալ՝ ձախլիկության գենի հանդիպելու հավանականությունը կամ տարածվածությունը։
    Այսինքն՝ մարդկանց 1/4-ը ձախլիկ կլիներ ու 3/4-ը՝ աջլիկ, եթե աջլիկության ու ձախլիկության գեների տարածվածությունները հավասար լինեին։
    Չգիտեմ, ընդունված տերմիններով բացատրեցի, թե չէ, բայց հուսով եմ, որ հասկացաք ասածս։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •