Անցավ 6 տարի, որ ԱՄՆ-ի նախագահ՝ Բուշը հայտարարել էր «պատերազմ տերորիզմի դեմ»: Ամեն տարի ասում էին, որ տերորիզմը պակասել է երկրագնդի վրա, բայց տեսնում ենք թե ինչ է կատարվում (շատ հեռու չգնանք) Իրաքում: Իրաքում ամեն օր, առանց բացառության տեղի են ունենում մեկ կամ մի քանի ահաբեկչություններ, որոնց արդյունքում զոհվում են մի քանի տասնյակ անմեղ մարդիք: Հիշեցնեմ, որ Իրաքում այս ահաբեկչությունները սկսվեցի Ս. Հուսեինի ձեռփակալաումից հետո:
Բուշի նպատակը ձեռփակալել/սպանել (wanted, dead or alive) Ուսամա Բեն Լադենին: Դա նրան հոգեպես հաջողվեց, կարողացավ իր երկրի ողջ բնակչությանը համոզել, որ իր վարած մարտավարության շնորհիվ կարողացել են սպանել ահաբեկիչների առաջատարին: Բայց արի ու տես, որ սեպտեմբերի 11-ից մի քանի օր առաջ վիդեո ձայնագրության մեջ ի հայտ է գալիս այդ նույն Բեն Լադենը և ամերիակացիներն էլ ընդունում են և տեսաերիզը ուշդիր զննելուց հետո հաստատում են, որ նա դեռ չի սպանվել և ողջ է:
Միևնույն ժամանակ ամերիկացիներին ուրախացնելու միջոց է, որ իբր ուրիշ երկրներ համագործակցում են այդ «պատերազմ տերորիզմի դեմ» արտահայտությանը: Օրինակ Հայաստանում կարող են շատ հանգիստ ձեռփակալեն ինչ-որ մեկին, որը ամերիկացիների համար բավարարի տերորիստի չափանիշներին, և իր սենյակում տեղադրեն լիքը պայթուցիք նյութեր ու հետո ապացուցել, որ այդ պայթուցիքները նպատակադրված էին Ամերիկային ահաբեկելու համար: Այսօր այդպիսի բան եղել Անգլիայում, երբ ձեռփակալվել է մի մարդ ում տանը պատրաստվում էին տարբեր քանակի պայթուցիք նյութեր, որոնք ըստ Անգլիական ոստիկանության կարող էին վնասել որևէ քաղաք, ինչպես եղավ Լոնդոնում կամ Մադրիդում:
Հարցս հետևյալն է: Արդյո՞ք հնարավոր է իսկապես պայքարել ահաբեկիչների դեմ, թե ընդհակառակը այդ քայլերը ավելի են կատաղեցնում թալիբներին: Պատահակա՞ն է, որ ահաբեկիչները հիմանականում մուսուլմանական կրոն ունեն: Եվ վերջապես, ո՞րն է նրանց նպատակը…
Էջանիշներ