Էկզոտիկ խրտվիլակների ցուցահանդես
http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE

Այն ինչին ականատես եղա, դուրս էր մարդ-բնություն ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ.Այս դժբախտ կենդանիները դարձել են մարդու համար զվարճանքի, խրախճանքի աղբյուր, գումար ներդնելու լավ միջոց:

Մարդիկ, դադարե'ք օգտագործել ուրիշ էակների կյանքը, ազատությունը:
Մի' հաճախեք նման զվարճատեղի-բանտանոցներ, որտեղ կենդանին կորցնում է իր կենդանությունը և վերածվում մի խեղճ ու կրակ, անկենդան ԽՐՏՎԻԼԱԿԻ.



Ու հիմա այնտեղ մենակության, ստրկության , դաժանության մեջ հանգչում են մեր սկյուռիկները, նապաստակները, օձերն ու թռչունները, կոկորդիլոսը իր նեղ ու կեղտոտ լոգարանում, իրենք կորցրել են երբեմնի նրանց պարգևած Կյանքն ու Ազատությունը:


Կատարենք մեր ներդրումը:

Դադարենք այցելել նման հաստատություններ և զվարճանալ մեր այդքան սիրելի բարեկամների ողբերգությամբ~