Sambitbaba-ի խոսքերից
Հետաքրքիր հարցազրույց էր, շնորհակալություն:
Բայց արդեն չորս տարուց ավել է անցել, որոնք, կարծում եմ, շատ բաներ պետք է փոխած լինեն Չուկի մտածելակերպի, աշխարհընկալման, փոխհարաբերությունների, փորձի մեջ: Ինչպես նաև Չուկի վերաբերնունքի մեջ իր զավակի՝ "Դար Ակումբի" նկատմամբ /Ասեմ, որ չգիտեի, որ դու ես Ակումբի հիմնադիրը, Չուկ և ազնվորեն, չափազանց զգացված եմ ու երախտապարտ քեզ՝ այս հիանալի աշխատանքիդ համար, անսահման կարևոր աշխատանքիդ համար/:
Եվ հետաքրքիր է. այսօր, չորս տարի հետո, կա՞ն արդյոք հարցեր՝ հենց այս նույն, Փլիլսոփայի տված հարցերի մեջ, որոնց Չուկը կցանականար այլ կերպ պատասխանել…
Եթե ոչ, ուրեմն ես ունեմ երեք հարց.
ա/ Այսքան տարիներ հետո, որքանո՞վ ես դու հպարտ կամ դժգոհ քո զավակ Ակումբից: Արդարացրե՞լ է արդյոք նա քո սպասումները, թե՞ ոչ: Ո՞րն են դրանք այսօր: Իսկ վա՞ղը…
բ/ Այս տարիների ընթացքում կարողացա՞ր արդյոք փոխել քո մեջ ինչ-որ բան նրանցից, ինչ որ ցանկանում էիր փոխել, ինչը քեզ դուր չէր գալիս:
գ/ Կոնկրետ քեզ, ի՞նչ է տալիս Ակումբը, ի՞նչ է սովորեցրել /եթե սովորեցրել է/: Ի՞նչ նոր բան ես ձեռք բերել Ակումբի շնորհիվ /ընկերները չհաշված/:
Էջանիշներ