User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Chuk. Ակումբի ու կյանքի մասին

  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    “Քիչ բան չէ նոր մարդկանց հետ ծանոթանալը, նոր ընկերներ, համախոհներ ձեռք բերելը, որոնց հետ գուցե մի օր աշխարհ էլ կշրջեն”


    Philosopher
    Բարև, Chuk

    Chuk
    Ողջույն, Philosopher

    Philosopher
    Չեմ հարցնում ոնց ես: Անդրադառնում եմ էդ խնդրի հետ կապված մի այլ հանգամանքի: Հերթական անգամ շրջում ես ակումբում, ի՞նչ ես տեսնում:

    Chuk
    Շատ բաներ եմ տեսնում, բայց կարծում եմ, որ ավելի շատը չեմ տեսնում: Ամենից ավելի աչքիս հիմա դժգոհություններն են ընկնում ու փորձում եմ հասկանալ այդ դժգոհություններից ամեն մեկի պատճառը: Կարծես թե հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուրը որոշակի սպասելիք ունի ակումբից, և այդ սպասելիքի գոնե մի մասը չի կատարվում... ինչպես, օրինակ, չեն կատարվում իմ սպասելիքներից շատերը: Ես ակումբը կուզեի տեսնել որպես «դպրոց», որտեղ ամեն այցելության ժամանակ մի նոր ու հետաքրքիր բան եմ սովորում, ամրապնդում եմ գիտելիքներս... ցավոք այնպիսի տպավորություն է, որ այցելուների ճնշող մեծամասնությունը մտնում են միայն ժամանակ անցկացնելու, այլ ոչ թե ինֆորմացիա փոխանակելու, գիտելիքները փոխանցելու, ուրիշի ունեցած գիտելիքներ վերցնելու համար: Ափսոսում եմ, որ այդպես է:

    Philosopher
    Ակումբը ստեղծելիս ո՞րն էր քո հիմնական նպատակը, ու՞ր է հասել այդ նպատակիդ իրականացումը:

    Chuk
    Եթե խոսեմ ստեղծելու պահին ունեցած հիմնական նպատակի մասին, ապա հանգիստ կարող եմ ասել, որ այն արդեն իսկ իրականացել է: Մինչ ակումբի բացումը շատ-շատ մարդկանց հետ, որոնցից շատերը վեբ ոլորտի աշխատողներ էին, բազմաթիվ վիճաբանություններ եմ ունեցել, որոնցում մասնավորապես պնդում էին, թե իբր հայատառ շփումն ինտերնետում դեռևս անհնար է: Խոսքը գնում էր թե տեխնիկական հնարավորությունների, թե մարդկանց հոգեբանական պատրաստության մասին: Շատերն ասում էին, թե իբր հայերը դեռ պատրաստ չեն ինտերնետում հայերեն շփվելուն, որ կնախընտրեն օտար լեզուները կամ translit-ը: Ակումբը, կարծում եմ, ապացուցեց, որ նրանք սխալվում էին, որ կային թե՛ տեխնիկական հնարավորությունները և թե՛ մարդկանց էր դա պետք, որ նրանք պատրաստ էին հայատառ շփումին, նրանք դա ուզում էին:

    Chuk
    Սակայն ակումբի ստեղծումից առ այսօր նպատակները փոխվել են:

    Philosopher
    Ու որո՞նք են արդեն այսօրվա, ավելի քան մեկամյա ակումբի նպատակները:

    Chuk
    Այ հենց դա էր, որ ուզում էի ու չգրեցի: Ամբողջ հարցն այն է, որ ակումբի գլխավոր նպատակներն անընդհատ փոփոխվել են: Դա չի նշանակում, թե մոռացվել են հին նպատակները: Ո՛չ: Ուղղակի նորերն ավելի առաջ են մղվել, քանի որ համարվել են ավելի կարևոր, ավելի արդիական: Խոսել այսօրվա նպատակների մասին նշանակում է չխոսել վաղվանի մասին: Բայց ամեն դեպքում, որոնք էլ որ լինեն վաղվա նպատակները, կարծում եմ, որ դրանք կլինեն այսօրվա նպատակներից մեկի շարունակությունը, որն է ակումբը դուրս բերել «վիրտուալի» սահմաններից, չսահմանափակվել ֆորումով:

    Philosopher
    Ի դեպ, այն արդեն դուրս է եկել, նկատի ունեմ հանդիպումները: Ի՞նչ ես կարծում` շփման էս երկու` վիրտուալ ու իրական ձևերը ի՞նչ են տալիս ակումբին, ի՞նչ են վերցնում նրանից:

    Chuk
    Հանդիպումների թողած ազդեցությունները տարբեր են: Նախ խոսենք հանդիպումներին եկող ակումբցիների մասին: Նրանց մեծ մասը համոզվում են, որ այնտեղ են, որտեղ կուզեին լինել, ճանաչելով զրուցակցին անձամբ, տեսնելով նրա հայացքի խորությունը, դեմքի հարազատ միմիկան, տեսնում են, որ սա իրոք այն մարդն էր, ում հետ ուզում էն քննարկումներ անցկացնել: Այս մարդկանց հանդիպումները օգնում են ավելի «նվիրվել» ակումբին, դառնալ ակումբցի: Բայց կան և երկրորդ տիպի մարդիկ, ովքեր հիասթափվում են հանդիպումների պատճառով, թեև աշխատում են ցույց չտալ: Նրանք տեսնում են, որ սա այն ընկերախումբը չէ, որին ձգտում են, և այդտեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում: Հանդիպումների չեկող ակումբցիները լսելով հանդիպումների մասին սկսում են հասկանալ, իմ կարծիքով, որ այս ակումբում կենդանի շփում կա, որը շատերին հրապուրում է: Բայց այս հանդիպումներն անշուշտ բացասական կողմեր էլ ունեն: Նույն հանդիպումների չեկող ակումբցիներից շատերը կարծում են, որ դժվար թե կարողանան ընդգրկվել արդեն կուռ ընկերախմբի մեջ ու հիասթափվում են երբեմն նույնիսկ այն աստիճանի, որ էլ ֆորում էլ չեն մտնում: Հա, ինչ վերաբերվում է ֆորումին... հանդիպումների պատճառով նրա ակտիվությունն ընկնում է, քննարկվող նյութերի քանակը, կատարվող գրառումները պակասում են, քանի որ շատերը իրենց ասելիքը ասում են հանդիպումներին, ինչ-որ տեղ կարծես սպառում են իրենց: Իսկ ֆորումային շփումը... դա միայն սկիզբն է, որը ակումբցիներին կարող է գրավել դեպի երկրորդ, իրական, ավելի կարևոր ու հետաքրքիր շփմանը: Քիչ բան չէ նոր մարդկանց հետ ծանոթանալը, նոր ընկերներ, համախոհներ ձեռք բերելը, որոնց հետ գուցե մի օր աշխարհ էլ կշրջեն:

    Philosopher
    Ամենամեծ բանը, որ քեզ տվել է ակումբը` որպես մարդ:

    Chuk
    Քեզ ու էլի ուրիշ ընկերներ:

    Philosopher
    Միայն ուրախություն ու ընկերներ, թե՞ նաև ուրիշ զգացումներ ես ունենում ակումբի հետ կապված:

    Chuk
    Օօօօ՜: Զգացմունքները շատ են: Անհնար է առանց զայրանալու, առանց նեղսրտելու հետևել մի ակումբի գործունեությանը, որտեղ կան ամենատարբեր հայացքների տեր մարդիկ, որտեղ կան վեճեր ու փոխադարձ վիրավորանքներ, որտեղ մուտք են գործել մարդկային փոխհարաբերությունները` իրենց բոլոր դրսևորումներով: Անհնար է գործել առանց ինչ-որ մեկին վիրավորելու ու առանց ինչ-որ մեկից վիրավորվելու: Անհնար է չլինել շփոթված ու լցվել ատելությամբ, երբ ստիպված ես վիրավորել մտերմիդ այդ ակումբի բնականոն գործունեությունը կարգավորելու համար: Անհնար է չլինել նվաստացած, երբ ստիպված ես կուլ տալ վիրավորանքները քո իսկ սահմանած կանոնները պահպանելու համար: Մի խոսքով այստեղ գտել եմ այն ամենը, ինչը գտել էի կյանքում. թե՛ ընկերներ, թե՛ թշնամիներ, թե՛ ուրախություն, թե՛ տխրություն...

    Philosopher
    Եվ այդ գտածովդ, եթե ամփոփենք զգացումներդ, ուրա՞խ ես, թե՞ դեռ փնտրում ես եզրահանգումը:

    Chuk
    Եթե ես մի օր դադարեցնեմ նոր բաների որոնումը, սահմանափակվեմ նրանով, ինչ-որ ունեմ, իմացի, որ դա նշանակում է միայն մեկ բան. մահվանից հետո այլ կյանք չկա:

    Philosopher
    Բայց ես և այնպես` ակումբը քեզ տվեց ու տալիս է... Բազմակետերը լրացրու, ժանրը պահանջում է`
    մեկ բառով

    Chuk
    ինքնահաստատու՞մ

    Philosopher
    Եթե հարցնում ես, կասեմ` չեմ կարծում, եթե պնդում ես, ուրեմն` կհարգեմ քո որոշումը

    Chuk
    Կարո՞ղ էր Philosopher-ը այցելել մի ակումբ, որտեղ մյուս այցելուները մտավոր զարգացման մակարդակով նրանից թույլ էին:

    Philosopher
    Ոչ (ժանրերի հերն էլ անիծած, հա)

    Philosopher
    Եվ կամ այո, եթե զգար, որ նրանք մարդկային առումով մի այնպիսի մակարդակի են հասել, որտեղ մտավոր զարգացման մակարդակը չէ մարդկայնության ցուցիչը

    Chuk
    Իսկ եթե ես ստեղծել եմ մի ակումբ, որտեղ են մտնում են Philosopher-ի զարգացման մակարդակի մարդիկ, ուրեմն չե՞մ կարող ինքս ինձ վստահեցնել, որ «լավ» գործ եմ արել:

    Philosopher
    Կարող ես:

    Chuk
    Ուրեմն ես ինձ կարող եմ վստահեցնել, որ կարողանում եմ բարի, լավ գործ անել, ու ինքնահաստատվել, որովհետև ամեն մեկս անընդհատ այդ նույն ինքնահաստատման նոր ուղի ենք փնտրում նույնիսկ այն ժամանակ, երբ կարծում ենք, թե արդեն լրիվ ինքնահաստատվել ենք:

    Chuk
    Ու այստեղ ինձ սկսում է հետաքրքրել Philosopher-ի կերպարն ակումբում: Միթե՞ նա էլ չի ձգտում ինքնահաստատվել այդ նույն ակումբում:

    Philosopher
    Մարդու ես-ի տարբեր մակարդակներ կան: Ես փորձում եմ իմ մեջ հաստատել մարդկայինի չափանիշները ու այդ իմ մարդկայնության մեջ ինքնահաստատվել: Էս առումով ակումբը գնահատում եմ ունիկալ միջավայր: Ի դեպ, դու զգում ես ակումբի էդ ունիկալությունը, կյանքը, որը, ինչպես նշեցիր լցվում է ակումբ, արդյոք ակումբը հավասարեցնում է կյանքին, թե կան ինչ-որ բաներ, որոնք չեն կարող հավասարվել կյանքին, ձեռք բերել նրան բնորոշ կենցաղայնությունը գուցե

    Chuk
    Դպրոց, ինստիտուտ, աշխատավայր, բանակ, բար, ակումբ, սրճարան, գրական խմբակ... կյանքի հատվածներ, իսկ կյանքն ամբողջություն, որում մարդկային չափանշների մեջ ինքնահաստատվել ինձ օգնում է դրանցից յուրաքանչյուրում ձեռք բերածս մարկայնության աստիճանը կամ տմարդության չգիտակցումը:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 10.09.2007, 15:25:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (11.09.2011), CactuSoul (27.02.2010), Claudia Mori (20.09.2011), E-la Via (07.03.2010), Hayk Avetisyan (13.12.2011), Jarre (03.03.2010), Kuk (27.02.2010), Lion (12.09.2011), Sambitbaba (12.12.2011), Մանուլ (26.02.2010), Ֆոտոն (12.09.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Philosopher
    Վերջին նախադասությունդ ինձ ստիպեց մտածել, որ շտապել եմ պատմվածքներիցդ մեկը կարդալուց հետո ասել` դու արդեն գրող ես, գուցե պիտի ասեի` արդեն փիլիսոփա ես Ի դեպ, գրականությանդ մասին: Գրելը ի ՞նչ գործունեության տեսակ է քո համար, ինչու՞ ես գրում, ի ՞նչն է էդ գործի հմայքը (բացատրիր խնդրեմ արդեն 10 տարի գեղարվեստական ոչինչ չգրած մարդուս):

    Chuk
    Գուցե ուղղակի վարժվում եմ մեքենագրե՞լ... Չէ: Չգիտեմ: Ուղղակի հանկարծ զգում ես, որ ասելիք ունես ու այդ ասելիքդ գոռալով չի, որ պետք է ասես, այլ բառերն ու նախադասությունները գրավոր տեսքով իրար կողք շարելով: Երբ վերջացնում ես, հասկանում ես, որ լրիվ ուրիշ բան էիր ուզում ասել: Բայց ամենատարօրինակն այն է, որ այդ ժամանակ հանկարծ զգում ես, որ հին ասելիքիդ պահանջն էլ չկա: Տարօրինակ է, բայց սովորաբար գրում եմ կամ տաքություն ունեցած ժամանակ, կամ զայրացած, կամ տխուր: Այնպես որ, եթե ուզում եք կարդալ իմ ստեղծագործությունները, արդեն գիտեք, թե ինձ ինչ վիճակի մեջ պետք է դնեք:

    Philosopher
    Բայց գրականությունդ այնուամենայնիվ մի կենսախինդ, լավատեսական նոտա ունի, ամենատխուր բաների մասին էլ մի մանկական օպտիմիզմով ես գրում, էդ օպտիմիզմը կարելի ՞ է համարել քո մարդկային բնույթի էական հատկանիշներից:

    Chuk
    Թերևս այո ու երևի վատ հատկանիշներից: Միշտ ուզում եմ հավատալ, որ տեսածս վատի հետևում ինչ-որ լավ բան կա, որը գիտակցությանս դեռ չի հասել, ուշադիր որոնում եմ ու հաճախ գտնում, չգտնելու դեպքում հաճախ հնարում:

    Philosopher
    Գուցե պիտի ասեիր` առավել հաճախ: Ո ՞ր հատկանիշդ է քեզ նյարդայնացնում:

    Chuk
    Ղեկավարելու ձգտումս, ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունս, երբեմն օտարին մտերիմիցս առաջ դասելու հիմար սովորությունս:

    Philosopher
    Իսկ ի ՞նչն է քեզ նյարդայնացնում իրականության մեջ, այսինքն` քեզանից դուրս, քո ներքին Արտակը ինչպիսի ՞ն է տեսնում իրեն շրջապատող աշխարհը:

    Chuk
    Ինքը չի սիրում մարդկանց, ովքեր չեն փորձում գիտակցել իրենց սխալները, ինքը չի սիրում մարդկանց, ովքեր իրենց ու իրենց մտերիմներին չափից ավելի վեր են դասում մնացած աշխարհից ու աշխատում, գործում միայն նրանց համար, ինքը չի սիրում, երբ մարդիկ վստահորեն խոսում ու դիմացինին փորձում են համոզել մի բանում, որից ընդհանրապես գաղափար չունեն... սովորական մարդ եմ, Հայկ, չեմ սիրում անարդարությունը, ընդամենը այդքան:

    Philosopher
    Սովորական մարդը հասկացավ քեզ Բայց և հարց առաջացավ` իսկ երբևէ չե ՞ս զգացել քո անսովորությունը, երբևէ իրապես զգացե ՞լ ես, որ դու հատուկ ես ու հատուկ լավն ես:

    Philosopher
    Գուցե քո անսովորությունը հենց էդ սովորականության մեջ է, բայց այնուամենայնիվ:

    Chuk
    Շատ եմ զգացել, բայց չեմ թույլատրել որ այդ զգացողությունը բռնանա բանականությանս: Զգացել ու միաժամանակ հասկացել եմ, որ ամեն մեկս էլ անսովոր ենք տարբեր հարցերով, բայց իրար նման գլոբալ առումով ու այդ առումով սովորական: Զգացել ու հասկացել եմ, որ բոլոր մարդիկ են այդպես կարծում ու նաև հենց դրանով եմ սովորական:

    Philosopher
    Բնագիտական մասնագիտություն ունես, բայց կերպարդ ավելի քան հումանիտար եմ համարում, թեև նաև զգում եմ, որ ինչ-որ մի տեղ, այնտեղ, խորքում դու բնագետ մարդու անկողմնապահությամբ ես նայում երևույթներին: Այնումանայնիվ` բնագե՞տ հոգի ես, թե՞ հումանիտար:

    Chuk
    Հումագետ: Հիմա առավել շեղված եմ հումանիտարի ուղղությամբ, որին երբեք չէի հասնի եթե ինձ դրանում չօգներ բնագետը:

    Philosopher
    Էմոցիոնալ, ապրումներիդ դաշտը փակող մարդկային տիպ ես, Chukի սերերն ու զգացմունքները որտեղ են պահվում, ով է դրանց հսկում, բացի քեզանից այլ տերեր կա՞ն:

    Chuk
    Աշխատում եմ այնպես անել, որ այդ տերերը տեր-տնօրինություն չանեն իմ սեփականությանը:

    Philosopher
    Իսկ հարու ՞ստ է էդ պահոցդ, թե ՞ մեծ հարստացումը առջևում է:

    Chuk
    Կարծում եմ, որ բավական հարուստ է, բայց ես ագահ եմ:

    Philosopher
    Երբեմն ուզում ես ուղղակի խոսել էդ պահոցից, խորհել նրա մասին, ուղղակի դատարկել ու նորից լցնել: Սիրու՞մ ես էդ զբաղմունքը:

    Chuk
    Բա էլ ինչի՞ համար եմ քնում ու գունավոր երազներ տեսնում: Ուրիշների հետ չեմ սիրում... չէ սիրում եմ, բայց ինչ-որ բան հետ է պահում լիովին անկեղծանալուց... կոմպլե՞քս է: Դժվար թե: Չգիտեմ: Գուցե և կոմպլեքս է: Կամ էլ գուցե զգում եմ, որ անսովոր մարդ եմ ու սովորականներին հասանելի չի այդ ամենը Իհարկե ոչ: Բայց դա երևի այնուամենայնիվ իմն է, ինչու՞ քեզ պատմեմ:

    Philosopher
    Իսկապես լավ, անցնենք, վերացական կատեգորիաների` կոնկրետներից հեռու մնալու համար Ինչպիսի ՞ն պիտի լինի կինը` քեզ գրավելու համար, ի ՞նչն է քեզ համար վճռորոշ կանացի բնույթի մեջ:

    Chuk
    Նա պետք է կարողանա ղեկավարել ինձ ու չվախենա իմ կողմից ղեկավարվելուց: Նա պետք է հպատակվի ինձ ու չվախենա ինձ հպատակ դարձնելուց: Այդ դեպքում մենք կլինենք հավասար ու համերաշխ: Նա պետք է լինի անկաշկանդ ու հնարավորին չափ անկաշկանդ, իր միտքը պետք է զբաղեցնի իրական, այլ ոչ թե կեղծ արժեքներով... հա, մոռացա ասել, դուխու հոտ չեմ սիրում, եթե այն չարաշահում են:

    Philosopher
    Ու բացի էդ խիստ կարևոր հանգամանքից էլ ի՞նչը կարող է քեզ վանել կնոջ մեջ, երբ ծանոթանում ու ճանաչում ես նրան:

    Chuk
    «Իսկ դու փոքր ժամանակ ծեծ կերե՞լ ես» հարցը

    Chuk
    Այսինքն, նայած թե ինչի համար հարցնի

    Philosopher
    Պարզ է: Այս օրերին քեզ ամենաշատ տանջող միտքը....

    Chuk
    Ինչու՞ է փողը մտնում մարդկային ջերմ հարաբերությունների ոլորտ ու այն սառեցնում: Վերջերս ընկեր կորցրի:

    Philosopher
    Քո ամենամեծ տխրությու ՞նը:

    Chuk
    Դու արդեն փորձում ես պահոց մտնել: ՀԱՐՑ. «Բայց դա երևի այնուամենայնիվ իմն է, ինչու՞ քեզ պատմեմ:» ՊԱՏԱՍԽԱՆ. «Իսկապես»

    Philosopher
    Պատասխանն ընդունված է` պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում Ուրախությունները ավելի հաճախ պահոցում չեն լինում, իսկ ուրախությու ՞նդ:

    Chuk
    Ամենամեծը չգիտեմ: Բայց անկախ ինձնից հիշեցի առաջին աշխատավարձս ու մորս համար գնածս ծաղկեփունջը:

    Philosopher
    Հրաշալի բան ասեցիր: Դիմիր քո մուսային. ի՞նչ կուզեիր հարցնել քեզ:

    Chuk
    Այսօր պատասխանել եմ ուզում, ոչ թե հարցնել: Հարցնելն ամեն օր էլ կա:

    Philosopher
    Ուրեմն` ինքդ քեզ պատասխանիր. ինչի ՞ համար ես ապրում, զգում, մտածում, հարցազրույց տալիս...

    Chuk
    Տեսնես ու՞մ և ինչի՞ համար ենք այս անում: Ինքներս մե ՞ ր, իրար ավելի լավ ճանաչելու ՞, թե ՞ ուրիշների, որ կարողանան մեզ ավելի լավ ճանաչել: Արդյոք անկե ՞ ղծ ենք մեր հարցերում ու պատասխաններում, թե ՞ միայն մեզ է թվում որ անկեղծ ենք: Ու տեսնես երբ է անցնելու ինն ամիս տաս օրը...

    Chuk
    Թերևս այնուամենայնիվ վերջին հարցիդ չպատասխանեցի, այլ նախավերջին ասածիդ նման հարցեր տվի:

    Philosopher
    Կանցնի, ինն ամիս տաս օր հետո... Ու վերջում մնացած հարցը, որը հայկական ավանդույթով տրվում է սկզբում: Ինչպե ՞ ս է անցնում ծառայությունդ:

    Chuk
    Անցնում է, քանի որ այդտեղ էլ եմ կարողացել գտնել իմ հետաքրքրությունը ու անելիքը:

    Philosopher
    Անելիք գտնելու ու նպատակներդ իրականցնելու կամք ու ուժ քեզ, մեկ էլ բարի ծառայություն` նպատակներիդ տեր կանգնելու հեռանկարով: Հաջողություն քեզ: Շնորհակալ եմ հարցազրույցի համար

    Chuk
    Ես էլ քեզ եմ շնորհակալ բարեմաղթանքների, հարցազրույցի ու հատկապես նրա համար, որ ակումբում ես

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (11.09.2011), CactuSoul (27.02.2010), Claudia Mori (20.09.2011), E-la Via (07.03.2010), helium (27.02.2010), Jarre (03.03.2010), Kuk (27.02.2010), Sambitbaba (12.12.2011), Զաքար (16.06.2014), Մանուլ (26.02.2010), Ֆոտոն (12.09.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Ինֆորմատիվ հարցազրույց էր, համենայն դեպս իմ նման մարդկանց համար, ովքեր իրականում չգիտեն Արտակ-Chuk-ին ու ստիպված են կարծիք կազմել` բավարարվելով նրա գրառումներով ու սքանչելի գրվածքներով: Հայատառ ակումբ ստեղծելու գործդ հայրենանվեր աշխատանք է, սիրելի Chuk: Ես էլ ակումբը համարում եմ կյանքի մի դպրոց, ուր մարդիկ մտնում են կամավոր: Չնայած քեզ նման հիասթափություն եմ ապրում, երբ նկատում եմ, որ շատերը մտնում են այստեղ ժամանցի համար, այլ ոչ թե մի բան սովորելու կամ սովորեցնելու, տալու կամ վերցնելու: Ինձ դուր է գալիս քո օպտիմիզմը, քո խոսքերով ասած՝«ամեն ինչի ետևում լավ բան նկատելու» քո հատկանիշը: Դա անկասկած քո անսահման բարության դրսևորումն է, դու կարողանում ես ամեն մարդու մեջ գտնել գոնե ամենափոքր դրական մի մասնիկ, ու կառչելով այդ մասնիկից՝ սիրել ու հարգել նրան: Այ դու գրել ես, թե նյարդայնանում ես ղեկավարել ձգտելու քո հատկանիշով, իսկ ես կասեի, որ դու բնածին առաջնորդ ես, ու սա սոսկ գովեստի խոսքեր չեն: Շնորհակալ եմ քեզ՝ որ կաս, ցանկանում եմ այդ 9 ամիս 10 օրվա աննկատ հաղթահարում ու բարի վերադարձ՝ նորանոր ստեղծագործական մտքերով, Philosopher-ին՝, որ հնարավորություն է տվել ճանաչել քեզ ավելի լավ և այն էլ բարձր մակարդակով վարած հարցազրույցի միջոցով:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.03.2010), Jarre (03.03.2010)

  7. #4
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Մի կիսալուրջ անեկդոտ հիշեցի: Մի քանի ընկեր իրար հետ զրուցում են ու ամեն մեկն ասում է, թե ամառային խորավածի մեջ ինչն է շատ սիրում: Մեկ ասում է սմբուկը, մյուսը թե՝ միսը, մյուսը լոլիկը… և այլն: Ընկերներից մեկը ընդհանարապես ոչինչ չի ասում, երբ իրեն են հարցնում, թե ի՞նչն է սիրում, հանգիստ պատասխանում է. «Պատրաստման ընթացքը»:
    Իսկ հարցազրույցի ընթացքը իսկապես շատ հետաքրքիր էր… Հումորով, իմաստավորված, չարամտության և սնապարծության հակված լինելու վկայությունից դուրս: Իսկ սովորական և անսովոր հեռահար խայթոցները, իսկապես ուսուցողական էին և տեղին:
    Ինչ վերաբերվում է ֆորումային շփմանը, ապա այստեղ ամենի ինչ պարզից էլ պարզ է, որտեղ մարդկային հարաբերություններ, այնտեղ լայնարձակ խոտածածկ տարածք, որը մե՛կ անձրևի տակ է մնում, մե՛կ մառախուղի, մե՛կ ձյունի, մե՛կ էլ արևի…
    Ինչ վերաբերվում է Չուկի ուրախություններին ու տխրություններին, դա էլ սովորական է, մարդկային կյանքը թիրախի նման մի բան է, որի վրա անվերջ կրակում է դժվարությունը:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.03.2010), Jarre (03.03.2010)

  9. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Ես հազվագյուտ եմ հարցազրույցները մինչեւ վերջ կարդում, եթե կարդում եմ.
    Չգիտեի, որ Չուկը այդքան զգացմունքային անձնավորություն է.

    Իմ կարծիքով, ակումբի հանդիպումներին չմասնակցող անդամի համար, բավականին դժվար է հասկանալ, որոշ դրվագներում Չուկը ինչի մասին է խոսում, բայց ընդհանուր առմամբ պարզ է եւ ուզում եմ ասել, ինչ էլ որ լինի Ձեզ մոտ, ինչ տարբեր կարծիքներ եւ խոչնդոտներ էլ առաջանան կապված Ձեր փոխհարաբերությունների հետ, միչտ շեշտը դրեք ինտերնետում Հայ լեզուն եւ Հայկական տառերը տարածելու վրա. Ես չգիտեմ մի այլ Հայկական ֆորում, որտեղ Հայ գիրն այսքան որակյալ լինի, եթե նմանատիպ ֆորում կա? ապա ինձ էլ կայքը տվեք.

    Հասկանալի էր նաեւ Չուկի ձգտումը, ֆորումը տեսնել որպես ինֆորմացիայի փոխանակման միջոց, որը այդպես էլ պետք է լիներ, բայց կարծում եմ Չուկը շատ չի նեղանում այն ակումբցիների վրա, որոնք արտերկրից են այս կայքը հաճախում. Որովհետեւ ֆորումը Հայրենիքի հետ կապող միջոցներից մեկն է եւ մեր նմանների համար հենց շփումն է կարեւոր, բայց չի կարելի ասել, որ ինֆորմացիայի առումով, մենք ֆորումում ոչինչ չենք սովորել. Օրինակ ես սովորել եմ (Հայկական կրթություն չունեմ) քիչ թե շատ առանց տառասխալների Հայերեն գրել, մինչեւ իմ ֆորումում անդամագրվելը, ես գաղափար անգամ չունեի, ինչպես է այս կամ այն բառը Հայերեն գրվում.
    Ուրախ գրառում:

  10. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Chuk
    Թերևս այո ու երևի վատ հատկանիշներից: Միշտ ուզում եմ հավատալ, որ տեսածս վատի հետևում ինչ-որ լավ բան կա, որը գիտակցությանս դեռ չի հասել, ուշադիր որոնում եմ ու հաճախ գտնում, չգտնելու դեպքում հաճախ հնարում:


    Հարցազրույցը շատ լավն էր, շնորհակալություն Philosopher-ին և Chuk-ին
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Շնորհակալ եմ հարցազրույցի համար, այն շաատ հարցերի պատասխանը տվեց, հարցեր, որ երբեք ես չէի տա Արտակին,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Անչափ հետաքրքիր հարցազրույց էր: Կարդալուց ակամա ժպտում էի… Չուկին չճանաչողներին ասեմ, որ նա հարցազրույցի ընթացքում բացարձակապես չի դավաճանել իր ԵՍ-ը:
    Մի պահ եկավ, որ սկսեցի կասկածել, Philosopher-ն է Chuk-ից հարցազրույց վերցնում, թե հակառակը

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.03.2010), Sambitbaba (12.12.2011)

  14. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Երբ վերջացնում ես, հասկանում ես, որ լրիվ ուրիշ բան էիր ուզում ասել: Բայց ամենատարօրինակն այն է, որ այդ ժամանակ հանկարծ զգում ես, որ հին ասելիքիդ պահանջն էլ չկա: Տարօրինակ է, բայց սովորաբար գրում եմ կամ տաքություն ունեցած ժամանակ, կամ զայրացած, կամ տխուր: Այնպես որ, եթե ուզում եք կարդալ իմ ստեղծագործությունները, արդեն գիտեք, թե ինձ ինչ վիճակի մեջ պետք է դնեք:

    Շատ հասկանալի ա: Մենակ " այդ ժամանակ հանկարծ զգում ես, որ հին ասելիքիդ պահանջն էլ չկա: " -ն կփոխարինեի "այդ ժամանակ հանկարծ զգում ես, որ ասելիքդ արժեզրկվում ա էդ աղավաղման հետևանքով":

    Philosopher
    Ո ՞ր հատկանիշդ է քեզ նյարդայնացնում:

    Chuk
    ... երբեմն օտարին մտերիմիցս առաջ դասելու հիմար սովորությունս:

    Philosopher
    Իսկ ի ՞նչն է քեզ նյարդայնացնում իրականության մեջ:

    Chuk
    ... ինքը /Արտակը/ չի սիրում մարդկանց, ովքեր իրենց ու իրենց մտերիմներին չափից ավելի վեր են դասում մնացած աշխարհից ու աշխատում, գործում միայն նրանց համար...
    Փաստորեն քեզ նյարդայնացնում ա քո մեջ այն, ինչի ճիշտ հակառակը նյարդայնացնում ա քեզ ուրիշների մեջ: Մմմ...

    Նա պետք է կարողանա ղեկավարել ինձ ու չվախենա իմ կողմից ղեկավարվելուց: Նա պետք է հպատակվի ինձ ու չվախենա ինձ հպատակ դարձնելուց: Այդ դեպքում մենք կլինենք հավասար ու համերաշխ:
    Չլնող բան ա

    Նա պետք է լինի անկաշկանդ ու հնարավորին չափ անկաշկանդ, իր միտքը պետք է զբաղեցնի իրական, այլ ոչ թե կեղծ արժեքներով...
    ստեղ եթե մի հատ ՈՐ դնենք "իր միտքը"-ից առաջ՝ գին չի ունենա

  15. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Ամաչեցի ժողովուրդ
    Իսկ հարցազրույցը կարդալիս հիշեցի այն տալուց հետո Հայկի խոսքերը. «Արտ, բայց ինչ բիձայանալ-բիձայացանք...»

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն քեզ նյարդայնացնում ա քո մեջ այն, ինչի ճիշտ հակառակը նյարդայնացնում ա քեզ ուրիշների մեջ: Մմմ...
    Չէ, ուղղակի առաջին իմ մասին գրելիս գերադրական բառը մոռացել էի օգտագործել: Երկու դեպքն էլ վերաբերվում է չափազանցություններին, ոչ թե սովորական «վեր դասելու» փաստերին... չեմ սիրում չափազանցություններ ո՛չ իմ մեջ, ո՛չ ուրիշի: Ուղղակի հաճախ իմ մեջ այս կամ այն պարագայում նկատում եմ այդ չափազանցություններից: Իսկ դու՞ք...


    Հ.Գ. Ի դեպ ակումբի, կամ ավելի ճիշտ իմ նպատակներից մասին, որ հարցազրույցի անընդհատ ուզում էի ասել ու չասացի: Կամ գուցե դեռևս ճիշտ է ասել երազանք. Կուզեի մի օր այս ֆորումը փակել ու որ այդ գործողությունս ոչ մի տարբերություն չմտցներ ոչ մեկի կյանքում, ոչ մի տեղ բաց գիծ չմնար: Դա կլինի այն ժամանակ, երբ հայատառ շփումը ինտերնետում խիստ տարածված կլինի ու akumb.am-ին բազմաթիվ այլընտրանքներ կլինեն, երբ ոչ միայն հայատառության այլև որոշ այլ հարցերում ակումբը չի լինի բացառիկ... անհամբեր սպասում այդ օրվան... չէ, ակումբից չեմ ձանձրացել, ուղղակի այդ օրը շատ եմ ցանկանում տեսնել... գուցե այդ օրը ինքնահաստատման մի փուլ է՞լ անցած կլինեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.03.2010), Jarre (03.03.2010), Kuk (27.02.2010), Sambitbaba (12.12.2011), Ֆոտոն (12.09.2011)

  17. #11
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Chuk. Ակումբի ու կյանքի մասին

    Ինձ թվում էր` ինձ հետաքրքրող բոլոր հարցազրույցները կարդացել եմ, բայց, փաստորեն, սխալվում էի : Ես էլ ուզում էի էն թեմայում գրել, որ Չուկի հետ հարցազրույցը կուզեմ կարդալ: Չնայած ահագին ժամանակ ա անցել, երևի կարելի ա մի հատ էլ անցկացնել :


    Շատ դուր եկավ, շնորհակալ եմ երկուսիցդ էլ: Էս հարցազրույցների միջոցով էնքան նոր բան ես հայտնաբերում մարդկանց մեջ :



    Ամենաշատը էս հատվածը դուրս եկավ.
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը

    Philosopher
    Սովորական մարդը հասկացավ քեզ Բայց և հարց առաջացավ` իսկ երբևէ չե ՞ս զգացել քո անսովորությունը, երբևէ իրապես զգացե ՞լ ես, որ դու հատուկ ես ու հատուկ լավն ես:

    Philosopher
    Գուցե քո անսովորությունը հենց էդ սովորականության մեջ է, բայց այնուամենայնիվ:

    Chuk
    Շատ եմ զգացել, բայց չեմ թույլատրել որ այդ զգացողությունը բռնանա բանականությանս: Զգացել ու միաժամանակ հասկացել եմ, որ ամեն մեկս էլ անսովոր ենք տարբեր հարցերով, բայց իրար նման գլոբալ առումով ու այդ առումով սովորական: Զգացել ու հասկացել եմ, որ բոլոր մարդիկ են այդպես կարծում ու նաև հենց դրանով եմ սովորական:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.02.2010), E-la Via (07.03.2010), Jarre (03.03.2010), Kuk (27.02.2010)

  19. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հարցազրույց էր: Chuk-ին շատ բնորոշ պատասխաններ էին՝ անկեղծ, չափավոր, ոչ կանխատեսելի, հումորով, սրամիտ, տրամաբանական: Ապրեն հարցազրույց տվողն ու վերցնողը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.09.2011), Ֆոտոն (12.09.2011)

  21. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Philosopher
    Իսկապես լավ, անցնենք, վերացական կատեգորիաների` կոնկրետներից հեռու մնալու համար Ինչպիսի ՞ն պիտի լինի կինը` քեզ գրավելու համար, ի ՞նչն է քեզ համար վճռորոշ կանացի բնույթի մեջ:

    Chuk
    Նա պետք է կարողանա ղեկավարել ինձ ու չվախենա իմ կողմից ղեկավարվելուց: Նա պետք է հպատակվի ինձ ու չվախենա ինձ հպատակ դարձնելուց: Այդ դեպքում մենք կլինենք հավասար ու համերաշխ: Նա պետք է լինի անկաշկանդ ու հնարավորին չափ անկաշկանդ, իր միտքը պետք է զբաղեցնի իրական, այլ ոչ թե կեղծ արժեքներով... հա, մոռացա ասել, դուխու հոտ չեմ սիրում, եթե այն չարաշահում են:
    Շնորհակալ եմ Արս ջան: Սա ես պետք է իմանայի: Ո՞նց մինչև հիմա չէի կարդացել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (12.09.2011), ars83 (13.09.2011), Freeman (12.09.2011), Lusina (12.09.2011), Նաիրուհի (13.09.2011)

  23. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա պետք է կարողանա ղեկավարել ինձ ու չվախենա իմ կողմից ղեկավարվելուց: Նա պետք է հպատակվի ինձ ու չվախենա ինձ հպատակ դարձնելուց:
    Ջուլ, թավով ընդգծածս հատվածները մի կարդա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (12.09.2011), Freeman (12.09.2011), Lusina (12.09.2011)

  25. #15
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջուլ, թավով ընդգծածս հատվածները մի կարդա
    Էլ չեմ կարդա:


    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (12.09.2011), Lusina (12.09.2011), Նաիրուհի (13.09.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօրվա IT կյանքի մասին
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.01.2009, 02:12
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 23.05.2007, 13:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •