User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Chuk. Ակումբի ու կյանքի մասին

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հարցազրույց էր, շնորհակալություն:

    Բայց արդեն չորս տարուց ավել է անցել, որոնք, կարծում եմ, շատ բաներ պետք է փոխած լինեն Չուկի մտածելակերպի, աշխարհընկալման, փոխհարաբերությունների, փորձի մեջ: Ինչպես նաև Չուկի վերաբերնունքի մեջ իր զավակի՝ "Դար Ակումբի" նկատմամբ /Ասեմ, որ չգիտեի, որ դու ես Ակումբի հիմնադիրը, Չուկ և ազնվորեն, չափազանց զգացված եմ ու երախտապարտ քեզ՝ այս հիանալի աշխատանքիդ համար, անսահման կարևոր աշխատանքիդ համար/:

    Եվ հետաքրքիր է. այսօր, չորս տարի հետո, կա՞ն արդյոք հարցեր՝ հենց այս նույն, Փլիլսոփայի տված հարցերի մեջ, որոնց Չուկը կցանականար այլ կերպ պատասխանել…

    Եթե ոչ, ուրեմն ես ունեմ երեք հարց.

    ա/ Այսքան տարիներ հետո, որքանո՞վ ես դու հպարտ կամ դժգոհ քո զավակ Ակումբից: Արդարացրե՞լ է արդյոք նա քո սպասումները, թե՞ ոչ: Ո՞րն են դրանք այսօր: Իսկ վա՞ղը…

    բ/ Այս տարիների ընթացքում կարողացա՞ր արդյոք փոխել քո մեջ ինչ-որ բան նրանցից, ինչ որ ցանկանում էիր փոխել, ինչը քեզ դուր չէր գալիս:

    գ/ Կոնկրետ քեզ, ի՞նչ է տալիս Ակումբը, ի՞նչ է սովորեցրել /եթե սովորեցրել է/: Ի՞նչ նոր բան ես ձեռք բերել Ակումբի շնորհիվ /ընկերները չհաշված/:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.12.2011), Jarre (06.11.2012), Lion (12.12.2011)

  3. #17
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միքիչ ավելի թարմը կա՝

    http://www.akumb.am/showthread.php/5...6%82%D5%B6-%29

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.12.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միքիչ ավելի թարմը կա՝

    http://www.akumb.am/showthread.php/5...6%82%D5%B6-%29
    Շնորհակալ եմ տեղեկացման համար, սիրելի Ձայնալար: Կարդացի մեծ հաճույքով:
    Ճիշտն ասած, ինձ թվում է, որ կարելի էր միացնել այս երկու հարցազրույցները, որպեսզի հետագայում ուրիշներն էլ իմ կատարած սխալը թույլ չտան…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.11.2012), Ձայնալար (13.12.2011)

  7. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր հարցազրույց էր, շնորհակալություն:

    Բայց արդեն չորս տարուց ավել է անցել, որոնք, կարծում եմ, շատ բաներ պետք է փոխած լինեն Չուկի մտածելակերպի, աշխարհընկալման, փոխհարաբերությունների, փորձի մեջ: Ինչպես նաև Չուկի վերաբերնունքի մեջ իր զավակի՝ "Դար Ակումբի" նկատմամբ /Ասեմ, որ չգիտեի, որ դու ես Ակումբի հիմնադիրը, Չուկ և ազնվորեն, չափազանց զգացված եմ ու երախտապարտ քեզ՝ այս հիանալի աշխատանքիդ համար, անսահման կարևոր աշխատանքիդ համար/:

    Եվ հետաքրքիր է. այսօր, չորս տարի հետո, կա՞ն արդյոք հարցեր՝ հենց այս նույն, Փլիլսոփայի տված հարցերի մեջ, որոնց Չուկը կցանականար այլ կերպ պատասխանել…

    Եթե ոչ, ուրեմն ես ունեմ երեք հարց.

    ա/ Այսքան տարիներ հետո, որքանո՞վ ես դու հպարտ կամ դժգոհ քո զավակ Ակումբից: Արդարացրե՞լ է արդյոք նա քո սպասումները, թե՞ ոչ: Ո՞րն են դրանք այսօր: Իսկ վա՞ղը…

    բ/ Այս տարիների ընթացքում կարողացա՞ր արդյոք փոխել քո մեջ ինչ-որ բան նրանցից, ինչ որ ցանկանում էիր փոխել, ինչը քեզ դուր չէր գալիս:

    գ/ Կոնկրետ քեզ, ի՞նչ է տալիս Ակումբը, ի՞նչ է սովորեցրել /եթե սովորեցրել է/: Ի՞նչ նոր բան ես ձեռք բերել Ակումբի շնորհիվ /ընկերները չհաշված/:
    Շնորհակալ եմ գրառման ու հարցերի համար:

    Առաջին հարցը համարակալած չէր. կուզեի՞ այլ կերպ պատասխանել: Եթե նույն հարցերը այսօր հնչեին, դրանց մի մասին, հավանաբար, կտայի այլ պատասխաններ: Բայց ես բոլորովին ցանկություն չունեմ սրբագրել իմ անցյալը, իսկ այդ հարցազրույցի ժամանակ տված յուրաքանչյուր պատասխանս եղել է այդ պահին իմ աշխարհընկալման արտահայտումը, հետևաբար ոչ, չեմ ուզում այլ կերպ պատասխանել:

    ա) Հպարտությունս ու դժգոհությունս իրար հակակշռում ու բերում են մի կայուն վիճակի: Օրինակ հպարտ եմ, որովհետև այսօր կարծես թե անցել է ֆորումների դարաշրջանը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում պաղել է, մարդիկ օդնոկլասնիկացմամբ, ֆեյսբուքացմամբ, գուգլպլյուսացմամբ են «տառապում», բայց ակումբը շարունակում է պահել իր դիրքերը, այցելությունների որոշակի քանակ, քննարկումների որոշակի քանակ: Սա այն դեպքում երբ հարևան բոլոր ֆորումներում, կարծես թե, տեղի է ունենում հետաքրքրության բավական արագ տեմպերով մարում: Ի դեպ նկատեմ, որ դա լավ ու ճիշտ չեմ համարում: Սոցիալական ցանցերը հրաշալի գործիքներ են, հրաշալի միջավայրեր ու համակարգեր են, բայց դրանք, իրականում, ունակ չեն փոխարինելու ֆորումային համակարգերին, որոնք առավել ճիշտ են կազմակերպված քննարկումներ կազմակերպելու համար, հատկապես մասնագիտական քննարկումների, որտեղ այս կամ այն քննարկումը, հարցի արծարծումը ժամանակի ընթացքում չի կորում, հեշտ է գտնել, ավելի դասակարգված է և այլն: Շատ չծավալվեմ. ակումբի այցելուները պետք է որ իմանան ֆորումային համակարգի առավելությունները: Բայց անշուշտ կան նաև դժգոհություններ, որովհետև ամեն դեպքում այսօր քննարկումներն այնքան օգտակար չեն, ինչքան որ ես կուզեի, որ լինեն, ժամանցը ավելի գերակշռող է, հումորային թեմաներն ավելի ակտիվ և այլն: Իմ սպասումների մի մասն արդարացել է, մյուս մասը միտք էլ չունի արդարանալու: Օրինակ հիմա, կարելի է ասել հրաժարվել եմ ֆորումային, վիրտուալ մակարդակից դուրս գալու մտքից: Իսկ ժամանակին այնքան էնտուզիազմ կար, ուզում էինք հասարակական կազմակերպություն հիմնեինք, հանրօգուտ գործ անեինք: Այդ միտքը պատահական չէր առաջացել. առաջացել էր, որովհետև ակումբում այնքան շատ պայծառ մարդիկ կային, ունակ մարդիկ, լուրջ մարդիկ, ու կարելի էր այդ հրաշալի մարդկային պոտենցիալը համախմբել՝ լավ գործի համար: Չարվեց: Արձանագրում եմ. չհաջողվեց:

    Ինչ վերաբերվում է «վաղվան», ապա վաղվա նպատակներն ու ցանկությունները շատ են, բայց ես հասկացել եմ, որ քանի դեռ չկա կոնկրետ գործողությունների մշակված ծրագիր, չարժի այսպես երազային խոսել դրանց մասին:

    բ) Այո, կարողացել եմ: Եթե կուզեք, ապա կարողացել եմ առավել քչացնել իմ փառամոլության աստիճանը: Սովորել եմ ավելի շատ զիջել ու «վերջին խոսք» չասել, չնայած հաճախ չի ստացվում դա, բայց համեմատած անցյալի հետ, ահագին փոխել եմ: Էլի եմ բաներ փոխել իմ մեջ: Փոփոխությունների մի մասից ուղղակի դժգոհ եմ: Բայց ամեն դեպքում ես 4 տարի առաջվա նույն Արտակը չեմ, շատ եմ տարբերվում: Ու դա լավ է:

    գ) Դե եթե ընկերներին չհաշվենք, ապա ակումբն ինձ առաջին հերթին ընտանիք է տվել, որովհետև հրեշտակիս այստեղ «գտա»
    Ինչ վերաբերվում է սովորեցնելուն, ապա «հոգևոր»-ը մի կողմ թողնելով կգրեմ առավել առարկայական: Ֆորումային շփումը ինձ սովորեցրեց հաղորդակցվել ու առավել հստակ արտահայտել մտքերը: Այսօր իմ համար մտքերի շարադրումը շատ ավելի հեշտ գործ է, քան մինչ ակումբը: Նաև գիտելիքներ է տվել ու շատ, հատկապես ՏՏ (IT) ոլորտում, որովհետև ինչքան էլ որ բողոքեմ, որ քննարկումները հիմնականում ժամանցային են, պետք չի մոռանալ, որ այստեղ բազում լավ մասնագետներ են մտնում, ովքեր իրենց փորձը փոխանակում են մյուսների հետ: Ու ահա մասնավորապես այս երկուսն են, որ ինձ այսօր օգնել են երկու ուսումնաօժանդակ ձեռնարկների համահեղինակ դառնալ, որոնցից մեկը անվճար բաժանվել է բոլոր դպրոցներին (այդ ձեռնարկը կոչվում է «Համացանցի օգտագործման ուղեցույց»), մյուսով այսօր կարճաժամկետ դասընթացներ ենք անցկացնում Հայաստանի տարբեր մարզերի աշակերտների հետ (այդ ձեռնարկը կոչվում է «Անվտանգ համացանց»):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.12.2011), Ariadna (15.12.2011), armen9494 (15.12.2011), CactuSoul (17.12.2011), Freeman (15.12.2011), Jarre (06.11.2012), laro (24.12.2011), Lion (15.12.2011), Sambitbaba (06.11.2012), Դեկադա (15.12.2011), Նաիրուհի (15.12.2011), Շինարար (15.12.2011), Ուլուանա (06.11.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ գրառման ու հարցերի համար:
    Ճիշտը որ ասեմ, ամոթից գետինը մտա... Ինքս հարցերը տվել եմ ու շուտով արդեն մեկ տարի կլինի...
    Ստացվում է, որ գլուխս արդեն վերանորագման կարիք ունի, իսկ կոմպից նորմալ օգտվել այդպես էլ չսովորեցի, որպեսզի կարողանամ տեսնել, թե որտեղ ինչ եմ գրել և խուսափեմ նման տգեղ վիճակներից:
    Խնդրում եմ, ներող եղիր, Արտակ ջան...

    ... Հիմա էլ քիչ էր մնում մոռանայի ասել, որ գրածդ մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ կարդացի, և շատ շնորհակալ եմ ամփոփիչ պատասխանի համար:

    Նորից, ներող եղիր անշնորքությանս համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.11.2012), Jarre (06.11.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօրվա IT կյանքի մասին
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.01.2009, 02:12
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 23.05.2007, 13:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •