Ինչպես կարելի է կանխել ոտքերի երակների նոր սկսվող լայնացումը:
Ինչպես կարելի է կանխել ոտքերի երակների նոր սկսվող լայնացումը:
Անշարժ երկար կանգնած մի մնա, ոտքերդ աշխատի հնարավորության սահմաններում բարձր դնես, շատ քայլի, եոե կարող ես հեծանիվ քշի, ավելորդ քաշից հնարավորինս ազատվի, նեղ գուլպաներ մի հագի, շատ ցածր կրունկով կոշիկ էլ մի հագի, երկար նստած մի մնա:
Պակասեցրու կոճերի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը, երեկոները ոտքերդ դիր տաք ջրի մեջ, որի մեջ կարող ես մուգ թեյ կամ գարեջուր լցնել: Գնա լողի կամ հեծանիվի:
Անպայման կոմպետենտ բժիշկ տես:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
1. Երակների լայնացումը ժառանգականության հետ է կապված:
2. Կարծիք կա, որ այն կանացի հիվանդություն է, բայց դա սխալ կարծիք է: Պարզապես կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում` կապված ծննդաբերության, բարձրակրունկ կոշիկներ հագնելու հետ:
3. Կապված է նաև այն բանից, թե ինչպիսի կենսակերպ է վարում մարդը: Ժառանգաբար մենք ստանում ենք հիվանդության հանդեպ հակվածությունը, իսկ հետագայում մեր ձեռքին է, թե ինչ ընթացք կստանա հիվանդությունը: Նստակյաց կյանքը նպաստում է անոթների լայնացմանը: Այնպես որ սպորտով զբաղվեք կամ հաճախակի քայլեք:
4. Ասել, որ 100 տոկոսով այն կարելի է բուժել, չի կարելի: Բայց կարելի է կանխարգելել: Բուժումից հետո այն կարող է իրեն զգացնել տալ` նայած թե ինչ բուժում է ստացել և ինչպես է հետևում բժիշկի խորհուրդներին:
Երբ հիվանդությունը բարդանում է, լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի համար: Վարիկոզով ախտահարված անոթում կարող են առաջանալ արյան մակարդուկներ` թրոմբներ, որոնք կարող են խցանել թոքերի ու սրտի անոթները:
Ես ոչինչ չեմ ուզում...
Ակումբցիներ ջան, վերևի երեք գրառումներում իրար հակասող բաներ կան՝ սկզբից գրված է, որ տափակ կոշիկներ չպիտի հագնել, վերջում գրված է որ բարձրակրունկն է վատ։ Նեղ գուլպաների արգելքն էլ չհասկացա, որովհետև բժիշկները հենց հատուկ նեղ գուլպաներ են նշանակում։ Ոտքորը տաք ջրի մեջ դնելուց մի՞թե երակները ավելի չեն լայնանում Էլ չասեմ, որ բժիշկը կնոջս խորհուրդ չի տվել հեծանիվ քշել (ինչից ես շատ տխրել եմ) ու վարժություններ անել։ Ընդամենը гель են նշանակել, որը էդքան էլ չի օգնում։ Երբեմն ծնկի հետևի մասը տաքանում է։ Եթե նոր խորհուրդներ կան, գրեք խնդրում եմ
Կարճ
Կոնկրետ
Այս մասով, ընդհանրապես ասած, ոչ միայն տվյալ թեմայի հետ կապված, հակասություն չկա։ Ասում են, որ ամենաճիշտն ու հարմարը 3-4 սմ բարձրության կրունկ ունեցող կոշիկներն են։ Շատ տափակն էլ է վատ ազդում ու հոգնեցնում, բարձրակրունկն էլ (վերջինս հատկապես եթե ճիշտ չի ընտրված ու անհարմար է, թեպետ հենց զուտ բարձրությունն էլ է խնդիր․ լարում է ոտքերը)։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (30.03.2016)
Քանի խոսքը գնաց դրան, բոլոր բժիշկներն են խորհուրդ տալիս 3-4սմ բարձրությամբ կոշիկներ, ընդ որում՝ պլատֆորմայի տեսքով, ոչ թե կրունկի։ Հիմա ես ոտքի խնդիր ունեմ ու միայն էդ բարձրության կոշիկների վրա ոտքս չի ցավում։
Օրթոպեդիկ կոշիկներ կան՝ տգեղ ու հարմարավետ
Vitam regit fortuna, non sapientia.
boooooooom (30.03.2016)
boooooooom (30.03.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ