Սեպտեմբերի 15-ին կազմակերվելու է Ծրագրավորման Բաց մրցույթ:
Ովքե՞ր են գալու ակումբի անդամներից: Եվ ինչպե՞ս եք տրամադրված:
Սեպտեմբերի 15-ին կազմակերվելու է Ծրագրավորման Բաց մրցույթ:
Ովքե՞ր են գալու ակումբի անդամներից: Եվ ինչպե՞ս եք տրամադրված:
Անձամբ ես չեմ մասնակցելու (հանգամանքների բերումով), բայց ամեն դեպքում ակումբի մյուս անդամների համար կխնդրեի ավելի մանրամասն տեղեկություն տալ մրցույթի մասին (ո՞վ/ո՞վքեր են կազմակերպիչները, որտե՞ղ է անցկացվելու, ի՞նչ մրցանակներ են նախապատրաստվել և այլն):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.aopc.am
Ուշադրություն: մրցանակը կազմում է ավելի քան 2 մլն դրամ:
ես եմ ուզում գնամ, բայց մարդու չասեք. բա որ խայտառակ լինեմ
![]()
ես մեկ ուզում եմ , մեկ ՝ փոշմանում ...
չգիտեմ դեռ ...
Ժողովուրդ ջան, այսօր մրցույթը ժամը 9-ից սկսվում է:
Բոլոր ովքեր մասնակցում են, մաղթում եմ հաջողություն:
ես այդպես էլ չգրանցվեցի, բայց բոլորիդ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ մի բանի կհասնեք ...
հույսերդ չարդարացան. խայտառակ եղանք, եկանքkiki-ի խոսքերից
![]()
ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ կուզենայի, բայց չեմ կարող չեմ հասցնի և բավականին երկար ժամանակ ծրագրավորումը ձեռքս չեմ վերցրել
վայ, ոչ մեկիդ մոտ ոչինչ չստացվե՞ց .. լավ չի ... դե մի հատ սկսեք պատմել տեսնեմ, ի՞նչ էր, ի՞նչ արեցիք ... Արշակ, Համբիկ, դուք էլ ...էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
կար 5 հատ խնդիր որոնք բաղկացած էին յուրաքանչյուրը 10 տեստից: Տրվում էր 3 ժամ: Ինչ հասցնես հասցնես: Ուրիշ ի՞նչ ես ուզում իմանաս, ասա:
Հիմանականում խնդիրները ոչ շատ բարդ մաթեմատիկական, տրամաբանական էին: Բայց հարկ է նշել, որ հեշտությամբ 2000000 դրամ չեն թողնի շահես:![]()
Չէ, ես ուզում եմ իմանալ դուք ի՞նչ էք արել ... ի՞նչ արդյունքների եք հասել ...
Գնացի, 5 խնդիր էր, առաջին 2 խնդիրներն արեցի, բայց երկրորդը չհասցրեցի վերջացնել։ Այսինքն՝ բոլոր դեպքերը հաշվի չեմ առել։ Ժամանակը չհերիքեց![]()
3-րդ խնդիրը շատ հեշտ էր։ Ափսոս սկզբում բոլոր խնդիրները չկարդացի։ Որ իմանայի, հենց դրանից էլ կսկսեի, ու ավելի շատ միավորներ կհավաքեի։ Վերջին 2 խնդիրները չեմ էլ հասցրել կարդալ։
Իմ կարծիքով 3 ժամը քիչ է։ Տենց ավելի շատ արագաշարժությունն է ստուգվում։Կամ էլ հիվանդ էի, ջերմություն ունեի, դրա համար էի դանդաղ աշխատում։ Թարսի պես նախորդ օրը թունավորվել էի։
![]()
Ինչևէ, հույս ունեմ, որ երկրորդ փուլ կանցնեմ ու կշարունակեմ պայքարը![]()
Խոստացել էին, որ արդյունքները այսօր կհրապարակեն, բայց առայժմ չկան։ Դեռ սպասում ենք…
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ, եթե չեմ սխալվում նրանք հետաքրքրի մտքերն ու լուծումներն էլ են հաշվի առնում, ու հանրավոր է մեծ շանսեր ունենաս:
դե, սպասում եմ մյուսներին, տեսնեմ դուք ի՞նչ եք արել ...
դե հաջողություն ձեզ , болею за вас, ребята!
հայերեն չկարողացա, կներեք ...
Չէ, Քաղաքացի, խնդիրները մաթեմատիկական չէին։ Դե գոնե առաջին երեք խնդիրները տրամաբանական էին ու ծրագրավորման հմտություններ էին պահանջում։ Մաթեմատիկա առանձնապես չկար։ 4-րդն ու 5-րդը չեմ կարդացել, բայց ասում են, որ 5-րդը լուծելու համար երևի կարելի էր գրաֆների տեսություն կիրառել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ