Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այս հայտարարությունը կարդալիս զգացի անհրաժեշտ տեղեկատվության խիստ պակաս: Սկսենք տեղեկատվական ուղղության անհայտությունից, այսինքն հայտարարություն կարդացողը չգիտի, թե ի՞նչ տիպի նյութեր են իրենից պահանջվում: Վերջացրած նախագծի լրջությունը չտեսնելու, որովհետև առանց կայքի օրինակը տեսնելու, առանց իմանալու, թե ովքեր են արդեն իսկ համաձայնվել այդ լրատվական կայքի հետ համագործակցել, կամ ում հետ է տարվում բանակցություններ կարելի է ենթադրել, որ այդ կայքում հնարավոր է, որ կլինեն միայն ասենք այս ակումբի այն անդամների հոդվածները, ովքեր կուզեն համագործակցել: Դա առաջին հերթին կնշանակի, որ նախագիծը չի ունենա ճանաչվածություն առնվազն գործունեության առաջին շրջանում, որն իսկ, ըստ էության կարգելի այդ կայքի գումար վաստակելու փաստը (ասենք գովազդների օգնությամբ): Ու այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ գումարներով են վարձատրվելու լրագրողները: Որովհետև կայքի նույնիսկ ճանաչված լինելու դեպքում հայկական ինտերնետում, ցավոք, դեռ գումար վաստակելու փաստը դեռևս ավելի շատ նմանվում է հեքիաթի: Այդ դեպքում ի՞նչ աղբյուրից են վարձատրվելու լրագրողները: Կայքի հեղինակի անձնական գրպանից: Այդ դեպքում ինչի՞ համար է այն ստեղծվում, միթե՞ հեղինակն այդքան փող ունի: Իսկ գուցե կա ինչ-որ ֆինանսավորող կազմակերպություն: Այդ դեպքում ո՞վ է այդ կազմակերպությունն ու ինչի՞ համար է անում, քանի-որ իմ հոտառությունն ինձ հուշում է, որ այդպիսի կայքը շատ սակավաթիվ կազմակերպությունների կարող է օգուտ բերել:

Ես շատ անկազմակերպ գրեցի այս վերևի տեքստը, բայց կարծում եմ, որ նրանից պարզ է, որ տեղեկատվության պակասը (կապված հայտարարության բովանդակության հետ) իրոք կա: Խնդրում եմ այն լրացնել
Հարգելի Չուկ
Մի պահ ինձ թվաց, թե ցանկանում եք լինել գործակալության խորհրդատու, իսկ հետո սկսեցի մտածել որ կայքը լինելու է ակումբի բաղկացուցիչ մաս:
Ես իմ հայտարարությամբ աշխատանք եմ առաջարկել նորաստեղծ գործակալությունում, իսկ մնացած խնդիրները կապված Ձեր նշած տեղեկատվությանը ինձ իրավունք եմ վերապահում չհայտնել, քանի որ դա իմ իսկ նպատակն է, որը արդարացվում է ծրագրով, իսկ կազմակերպության բիզնես ծրագիրը հրապարակելը համարում եմ անիմաստ: