Հարգելի ակումբցիներ
Կարդալով բազմաթիվ ու բազմապիսի գրառումներ հատկապես հարցազրույցների բաժնում հասկացա, որ այս ակումբում բավականին լուրջ լրագրողի ձգտող տաղանդներ կան:
Ներկայումս ցանկանում եմ կյանքի կոչել մի նոր պրոեկտ` լրատվական տեղեկատվական էլեկտրոնային պորտալ, որն արդեն պատվիրվել է և բավականին շուտով կլինի պատրաստ:
Ինչևէ, հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց տեսնել լրագրության ասպարեզում, կամ նրանց ովքեր արդեն իսկ իրենց համարում են կայացած լրագրող, աշխատելու այդ պրոեկտում:

Աշխատաժամանակը ազատ է, իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:
Դուք պատրաստում եք նյութը, ուղարկում խմբագրություն, որը գնահատվում է և Ձեզ տեղեկացվում գնի մասին, համաձայնության դեպքում գումարը փոխանցվում է էլեկտրոնային տարբերակով և նյութը հրապարակվում է կայքում:

Կարծում եմ բոլորդ գիտեք թե որ հոդվածներն են ավելի թանկ գնահատվում:

Սպասում եմ ձեր արձագանքներին:
Պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին: