Ես էլ կամ facebook-ում: Սկզբում ինձ թվում էր, թե հերթական անկապ սայթ է, անընդհատ մերժում էի հրավերները: Հետո հորաքրոջս աղջիկը պատմեց, ասաց, որ շատ լավն է: Հաջորդ հրավերը չմերժեցի: Չեմ փոշմանել: Ինձ դուր է գալիս այն, որ մարդիկ շատ-շատ են: Մի անգամ պարապ էի մնացել, տասը տարի առաջվա Չեխիայի դասընկերներիս անուն-ազգանուններն էի search տվել: Պատկերացնու՞մ եք, թե որքան մեծ էր ուրախությունս, երբ նրանցից մի քանիսին գտա:




Մեջբերել

Ես էսքան ժամանակ գիտեի, թե տղա ես... 
Հետաքրքիր է։
Հավես ու հետաքրքիր բաներ շատ կան։ Չնայած որոշ բաներ էլ ներվերիս վրա ազդում են
(զուտ տեխնիկական բաներ նկատի ունեմ), բայց դե ընդհանուր առմամբ գոհ եմ, որ գրանցվել եմ։ Ինձ էլ Բյուրը «ներքաշեց»։



Էջանիշներ