User Tag List

Էջ 38 56-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 833 հատից

Թեմա: facebook.com

  1. #556
    Պատվավոր անդամ ARMbrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.03.2012
    Գրառումներ
    562
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկա ֆեյսբուքը ինչ էլ անի, օդնոյին չի հասնի
    Կցորդ 54329
    Ըտենց բան չկա, այլ օդնոն ինչել անի ֆբ-ին չի հասնի, գիդեք ինչից է որ հայերի մեծամասնությունը ֆբ չի մտնում այլ օդնո, որովհետև ֆբ-ն շատ ֆունկցիոնալա շատ ու շատ հնարավորություններ ունի և օգտագործելը միքիչ դժվար է համեմատած օդնոի, դրա համարել հայերը չեն մտնում ֆբ.
    Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված...(Գրեյս Հոպպեր)

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    specialist (11.06.2012)

  3. #557
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց եմ ԶԶՎՈՒՄ ես էս սոց ցանցերից

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.06.2012)

  5. #558
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2011
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև,կարաք ինձ ասեք ոնց Ֆեյսբուքի մեկնաբանությունները տեղադրեմ իմ կայքի նորությունների մեջ:Կայքս joomla 1.5ովա պատրաստած,

  6. #559
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամ դրա համար հատուկ նախատեսված Component/module պետք է գտնես JoomStore ից, կամ էլ ինքդ գրես պլագինը. Դժվար բան չի, ֆեյսի դեվելոպըրների էջում մանրամասն բացատրումա թե ոնցա դա տեղի ունենում:

  7. #560
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժողովուրդ արդեն մի օր անցել է բայց... էլի ասում է սպասի
    ի՞նչ անեմ

  8. #561
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աշոտ Երկաթ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ժողովուրդ արդեն մի օր անցել է բայց... էլի ասում է սպասի
    ի՞նչ անեմ
    Կարող ա՞ համարի սկզբի 0-ն էլ ես գրել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (26.06.2012)

  10. #562
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    ոնց եմ ԶԶՎՈՒՄ ես էս սոց ցանցերից
    Ես էլ, ոչ մի տեղ գրանցված չեմ ու չեմ պատրաստվում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (26.06.2012)

  12. #563
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա՞ համարի սկզբի 0-ն էլ ես գրել:
    չի նամակը եկել է բայց չեմ կարում նորից բացեմ կոդը գրելու տեղը

  13. #564
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2011
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյբուքի կոմենտները որ դրեցի բոլոր էջերում նույն բաներնա բերում,ոնց գրեմ որ ամեն նորության համար թազա մեկնաբանություններ արվեն?

  14. #565
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքում էս վերջերս չեմ կարողանում նամակ գրել կամ ստանալ: Միայն ծանուցում ա գալիս ու էտ ծանուցման պատուհանում եմ միայն կարում կարդամ, էտ էլ նամակի մի մասը..... Ինչ անե՞մ

  15. #566
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեյսբուքում էս վերջերս չեմ կարողանում նամակ գրել կամ ստանալ: Միայն ծանուցում ա գալիս ու էտ ծանուցման պատուհանում եմ միայն կարում կարդամ, էտ էլ նամակի մի մասը..... Ինչ անե՞մ
    Շատերի մոտ ա էդպես, նաև իմ, ինձ թվում ա, որ դու ոչ մի բան չես կարող անել, ինքն իրան պետք ա վերականգնվի

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (04.07.2012)

  17. #567
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեյսբուքում էս վերջերս չեմ կարողանում նամակ գրել կամ ստանալ: Միայն ծանուցում ա գալիս ու էտ ծանուցման պատուհանում եմ միայն կարում կարդամ, էտ էլ նամակի մի մասը..... Ինչ անե՞մ
    Փորձի ինտերֆեյսի լեզուն փոխել։ Իմ մոտ հայերենի դեպքում տենց էր, հենց փոխացի անգլերեն, դզվավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (04.07.2012)

  19. #568
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի վերաբերյալ կայացվել է առաջին վճիռը. Արժանապատվությանը հասցված վնասի չափը գնահատվեց 10 դրամ


    «Ֆեյսբուք»-ի «իրավունքներ և պարտականություններ» բաժնում նշվում են մի շարք պահանջներ (օրինակ ատելություն սերմանող խոսք չտարածել, բռնություն չքարոզել), որոնց օգտատերը պարտավոր է հետևել: Կարգը խախտելու դեպքում «Ֆեյսբուքը» պատասխանատվության չի ենթարկվում: Սոցիալական այս ցանցը վաղուց իրեն ապահովագրել է դատարաններից՝ օգտատերերին տալով սահմանափակումներից օգտվելու հնարավորություն:
    «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ «Ֆեյսբուքում» կարգը խախտելու համար անձի դեմ կարող է վարույթ սկսել ազգային օրենսդիրը: Ըստ նրա՝ այս սոցցանցում տեղադրված տեղեկությունը համարվում է հրապարակային հայտարարություն. «Ֆեյսբուքը» վաղուց փակ մարմին չէ, հետևաբար տեղեկատվության հոսքը պետք է կարգավորվի ոչ թե առանձնահատուկ, այլ ընդհանուր եղանակով, ինչպես թերթում, հեռուստատեսությունում:
    Ըստ իրավաբանի՝ քրեական գործ կարելի է հարուցել ոչ միայն անձի հայտարարության, այլև ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկության հիման վրա: Արդյոք ֆեյսբուքը համարվու՞մ է ԶԼՄ: «ԶԼՄ մասին» օրենքում սահմանվում է, թե ինչ է նշանակում ԶԼՄ: Եթե մենք այդ հատկանիշները համեմատում ենք ֆեյսբուքի հետ, ապա շատ հատկանիշներ համընկնում են»: Հետևաբար ըստ Ա. Ղազարյանի՝ ֆեյսբուքում այլ անձի կողմից տեղադրված տեղեկատվությունը կարող է համարվել ԶԼՄ-ի տարածած տեղեկատվություն և դրա հիման վրա կարող է հարուցվել քրեական գործ: Այդ առումով իրավաբանը որպես օրինակ է բերում վերջերս սոցիալական ցանցի վերաբերյալ դատարանի կայացրած առաջին վճիռը:
    Հունիսի 28-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության հայցով վճիռը:

    Դատավարական նախապատմությունը
    Հայցվորները հայցադիմում էին ներկայացել դատարան ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», որը դատավոր Ա. Մխիթարյանի 02.02.2012թ. որոշմամբ ընդունվել էր վարույթ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն՝ գործը նախապատրաստվել էր դատաքննության:
    Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան էր ներկայացրել, հակընդդեմ հայց չէր հարուցվել:

    Հայցվորի դիրքորոշումը

    Հայցվորը հայտնել էր, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին աշխարհի ամենաշատ օգտատերեր ունեցող «Facebook» սոցիալական ցանցում «Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի» էջում հրապարակվել են հայցվորների նկարները, որոնց կից գրվել են սուտ /զրպարտիչ/ տեղեկություններ հայցվորների մասին և վիրավորանքներ հայցվորների հասցեին:
    Մասնավորապես, Դ. Ի.-ի մասին «Մեկ ազգ կազմապերպությունների դաշինքը» հայտարարել էր, որ վերջինս «համասեռամոլների պաշտպան է, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության… Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ… »: Հայցվորներն իրենց դիրքորոշման մեջ նշում են, որ Դ. Ի.-ն, լինելով բավականին հայտնի հասարակական գործիչ, երբեք հանդես չի եկել համասեռականների պաշտպանությամբ և երբեք չի դատապարտել դաշինքի պայքարն ընդդեմ որևէ մեկի /այդ թվում համասեռականների/:
    Նրան վերաբերվող հայտարարությունում նաև ասվում է, որ վերջինս խեղկատակ է և ազգությամբ հայ չէ: «Այդ տեղեկությունները ևս զրպարտիչ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Դ. Ի.-ն խեղկատակ չի, երբեք կրկեսում չի աշխատել, ազգությամբ հայ է»,- նշում են հայցվորները:
    Բ. Պ.-ի մասին դաշինքը հայտարարել էր, թե նա չի պատկերացնում մեր երկիրն առանց համասեռամոլների: Հայցվորները վիրավորանք էին համարել նաև Բ. Պ.-ի հասցեին դաշինքի հնչեցրած «գաղափարական վիժվածքը» արտահայտությունը:

    Հ. Ս.-ի մասին դաշինքը հայտարարել է. «Այս տիկինը դատապարտել է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության, երևույթը մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո»:
    Հայցվորների կարծիքով՝ այս հայտարարությունն էլ նախորդների նման սուտ է ու զրպարտող: Հ. Ս.-ն սեռական հեղինակության կողմնակից չէ /առավել ևս վառ/ և երբեք որևէ տեղ նման կարծիք չի բարձրաձայնել:

    Հայցվորների կարծիքով՝ դաշինքը իր վերոնշյալ հայտարարություններով վիրավորանք է հասցրել Դ. Ի.-ն և Բ. Պ.-ին, ինչպես նաև զրպարտել է Դ. Ի.-ն, Բ. Պ.-ին և Հ. Ս.-ին ու այդ վիրավորանքի ու զրպարտության դեպքերը համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում ամրագրված սահմանումներին:
    Հայցվորները խնդրել են ճանաչել զրպարտությունների և վիրավորանքների վերոնշյալ դեպքերը և պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար հայցվորների օգտին բռնագանձել դրամական փոխհատուցում: Ինչպես նաև հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ.-ից` վերջիններիս վիրավորելու համար ու հրապարակավ հերքել երեք հայցվորի մասին տարածված զրպարտիչ տեղեկատվությունը:

    Պատասխանողի դիրքորոշումը
    Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխանում հայտնել է, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են քաղաքացիներ` հայցվորների կողմից «Մեկ ազգ» կուսակցության մասով` անհիմն են: Մեկ պարզ պատճառով, քանի որ այն խոսքերը, որոնք մեկնաբանության տեսքով տեղադրվել են «Ֆեյսբուքում» առկա «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքին պատկանող էջում, տեղադրվել են ոչ թե «Մեկ ազգ» կուսակցության կամ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի ղեկավարության կողմից կամ նրա հանձնարարականով, այլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի երիտ. թևի անդամ` Կ. Թ.-ի ինքնագլուխ նախաձեռնությամբ, հետևաբար, ոչ «Մեկ ազգ» կուսակցությունը և ոչ էլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքը, որի մաս է կազմում նաև «Մեկ ազգ» կուսակցությունը, իրավական կամ քաղաքական պատասխանատվություն չի կարող կրել վերոնշյալ հայցվորների առջև: Պատասխանողի դիրքորոշման մեջ նշվում է նաև, որ քաղաքացի Կ. Թ.-ն ընդունում է, որ ինքը տուրք է տվել հայրենասիրական զգացումներին ու «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պայքարն ընդդեմ աղանդավորության, ընդդեմ համասեռամոլության երևույթի դատապարտող քաղաքացիների առջև ինքն է կրում իրավական պատասխանատվություն ու պատրաստ է գրավոր այն ներկայացնել դատարանին:

    Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը
    Լսելով կողմերի բացատրությունները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
    ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:


    ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
    Հայցվորները դիմել են դատարան ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության, ի դեմս կուսակցության նախագահի, «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» «կազմակերպությունների դաշինք» խորագրի ներքո իրենց վերաբերյալ արված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու պահանջով:

    Տվյալ համատեքստում գնահատելով հայցվորների Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի պահանջները՝ դատարանը գտավ, որ պետք է պատասխանողին հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ-ից` վերջիններիս վիրավորելու համար, և վիրավորանքին համաչափ փոխհատուցում սահմանել` Դ. Ի.-ի օգտին բռնագանձել 10 դրամ վիրավորանքի համար, Բ. Պ.-ի օգտին 10 դրամ վիրավորանքի համար:


    Մասնավորապես, Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ի «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:
    Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը վճռեց.


    Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», բավարարել մասնակի.
    Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ից «Facebook» համացանցային կայքում «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:
    Հայցը մնացած պահանջների մասով` մերժվեց:


    http://ankakh.com/2012/07/228033/


  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.07.2012), IrosCrible PerLa (29.07.2012), Moonwalker (27.07.2012)

  21. #569
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մնում էր մենակ ավելացնել, որ հոդվածում նշված Բ. Պ.-ն մեր Ռհայադերն ա ։) ու ինքը հատուկ էր պահանջել 10դր (օրենքով սահմանված մինիմալ գումարը)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.07.2012), Moonwalker (27.07.2012), VisTolog (27.07.2012), Նաիրուհի (23.09.2012)

  23. #570
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնում էր մենակ ավելացնել, որ հոդվածում նշված Բ. Պ.-ն մեր Ռհայադերն ա ։) ու ինքը հատուկ էր պահանջել 10դր (օրենքով սահմանված մինիմալ գումարը)։
    Անկեղծ ասած ֆանտազիաս չի հերիքում 10 դրամ վերցնել - տալու պահը ոնցա լինելու

Էջ 38 56-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Facebook թե՞ одноклассники
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 59
    Վերջինը: 08.01.2013, 13:28
  2. Facebook vs Google+
    Հեղինակ՝ Vaio, բաժին` Վեբ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.07.2011, 23:07
  3. Facebook App Birdland
    Հեղինակ՝ WArmanW, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2010, 08:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •