User Tag List

Էջ 34 56-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 833 հատից

Թեմա: facebook.com

  1. #496
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Facebook-ը թողարկում է Windows-ի համար նախատեսված ծրագիր

    Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Messenger ծրագիրը, որը նախատեսված է Windows-ի համար: Այն նման կլինի ICQ, Mail.ru Agent ու Yahoo! Messenger ծրագրերին, կունենա չաթ, տեղեկացումների համակարգ և իրական ժամանակում կցուցադրի ընկերների ակտիվությունը: Այսպիսով, օգտագործողները հնարավորություն կունենան առանց դիտարկիչ բացելու օգտվել սոցցանցից:
    Messenger-ի բետա-տարբերակն առայժմ հասանելի է սահմանափակ թվով օգտագործողների: Ծրագիրը համատեղելի է Windows 7 օպերացիոն համակարգի հետ, գրում է TechCrunch-ը:
    Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ծրագրի վերջնական տարբերակը կաշխատի Microsoft-ի ՕՀ-ի այլ տարբերակների հետ, թե ոչ:

    http://pcnews.am
    Բարև Ձեզ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (24.11.2011)

  3. #497
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքի համար օրենքի նախագիծ եմ գրել, ստեղ դնեմ, եթե սխալ տեղա, տշեք այլ տեղ, կամ ջնջեք

    ՕՐԵՆՔ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Հաշվի առնելով Ֆեյսբուքի հայ համայնքում ստեղծված բարձիթողի վիճակը, միաժամանակ մտահոգ լինելով հայ ֆեյսբուքցիների ինտերնետային ապագայով, առաջարկում ենք օրենքի այս նախագիծը, որը հնարավորություն կընձեռի իրավիճակը վերահսկելու, և որ ամենակարևորն է՝ ֆեյսբուքում ներկա ակտիվ հայրենասերներին շարքային օգտատերերից տարանջատելու:


    Հոդվ.1 Ֆեյսբուքյան ակտիվիստները պետք է հավատան, որ իրենք հայրենասեր են

    Հոդվ.2 Ֆեյսբուքյան ակտիվիստ լինելու համար անհրաժեշտ է՝
    ա. Ունենալ առնվազն 1000 (հազար) ընկեր (այսուհետ՝ ֆռենդ)
    բ. Անիմաստ իվենթների հրավերներով զզվցրած ունենալ ոչ պակաս, քան 999 (ինը հարյուր իննսունինը) ֆռենդի
    գ. Հայրենասիրություն քարոզող և/կամ Ցեղասպանությունը հիշեցնող տարատեսակ նկարներում թեգ արած ունենալ ոչ պակաս, քան 300 (երեք հարյուր) ֆռենդի (առանց սեռական խտրականության)

    Հոդվ.3 Իրեն հարգող ֆեյսբուքյան ակտիվիստ լինելու համար հարկավոր է ունենալ՝
    ա. Առնվազն 100 (հարյուր) լայք հավաքած ոչ պակաս, քան 1 (մեկ) նկար կամ առնվազն 50 (հիսուն) լայք հավաքած ոչ պակաս, քան 1 (մեկ) ստատուս
    բ. Թեգ եղած լինել առնվազն 20 (քսան) ընկերների կողմից (առանց սեռական խտրականության)

    Հոդվ.4 Ֆեյսբուքյան ակտիվիստները պարտավոր են ոչ պակաս, քան եռամսյակը 1 (մեկ) անգամ՝
    ա. Հայաստան հրավիրել Մարկեսին
    բ. Հայաստան հրավիրել Զեմֆիրային
    գ. Խնդրել Բերեզովսկուն չլքել Հայաստանի հավաքականը

    Հոդվ.5 Ֆեյսբուքյան ակտիվիստները պարտավոր են ոչ պակաս, քան ամիսը 1 (մեկ) անգամ՝
    ա. Հարձակում գործել քաղաքապետի պատին
    բ. Թռնել վարչապետի.. պատին
    գ. Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված գործողություններով հայտնվել 1in.am և/կամ tert.am լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

    Հոդվ.6 Ֆեյսբուքյան ակտիվիստները պարտավոր են հոդվ.1-ով սահմանված իրենց հավատքն ապացուցել
    ա. Թռչկանի ջրվեժը փրկելով
    բ. Թեղուտի անտառի ոչնչացման դեմ անհաշտ պայքար մղելով

    Հոդվ.7 Որևէ լրատվամիջոցի կողմից Անժելա Սարգսյանի մասին նյութ տեղադրվելու դեպքում, նյութի հրապարակման պահից ոչ ուշ, քան 30 (երեսուն) վայրկյան անց ֆեյսբուքյան ակտիվիստների կողմից պետք է անհապաղ կազմակերպվի հետևյալ քննարկումը.
    քոմենթ1. Հերիք ա էլի խառնվեք էդ մարդկանց անձնական կյանքին
    քոմենթ2. Իսկականից որ...
    քոմենթ3. Զզվցրիք արդեն... Չեք զգո՞ւմ, որ ոչ ոքի չի հետաքրքրում

    Հոդվ.8 Ֆեյսբուքի սովորական օգտատերերի (այսուհետ՝ մահկանացու) կողմից հանցավոր անգործություն է համարվում ֆեյսբուքյան ակտիվիստների կողմից առաջարկվող իվենթներն անտեսելը, ինչպես նաև «սև՞, թե՞ սպիտակ», «ամա՞ռ, թե՞ ձմեռ», «խնձո՞ր, թե՞ պոմիդորով ձվածեղ» և նմանատիպ այլ հայրենասիրական հարցումներին չպատասխանելը

    Հոդվ.9 Ֆեյսբուքյան ակտիվիստները պետք է չզլանան՝
    ա. հիվանդ երեխաներին օգնելու կոչեր անելուց
    բ. փողոցային կենդանիների մասին սրտաճմլիկ արտահայտություններ անելուց

    Հոդվ.10 Ֆեյսբուքյան ակտիվիստները Ֆեյսբուք մուտք գործելուն պես պարտավոր են մտնել դերի մեջ


    Հուսով ենք՝ ԱԺ նորաթուխ նախագահը չի զլանա և անհապաղ քայլեր կձեռնարկի օրենքի այս նախագիծն առանց էական փոփոխությունների ընդունելու ուղղությամբ:

    393537_1696507108550_1714045722_892913_1848584973_n.jpg
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.12.2011), Freeman (15.12.2011), Lem (13.12.2011), LoK® (13.12.2011), Moonwalker (13.12.2011), MrKaren (05.01.2012), murmushka (13.12.2011), Skeptic (14.12.2011), Ungrateful (14.12.2011), Universe (14.12.2011), Ձայնալար (13.12.2011), ՆանՍ (14.12.2011), Նարե (06.02.2012)

  5. #498
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուկը լավ բան է ասում, համա...
    Օգնեք, ժողովուրդ։ Դեռ գիշերվա հազարին պրոֆիլս նորմալ էր, առավոտ մտնում եմ, պահանջում է հաստատել, որ ես ռոբոտ, բոտ կամ եսիմ ինչ անշունչ արարած չեմ։
    Ասում է՝ իբր համարիս ինչ-որ կոդ է եկել. սուտ է ասում։ Համ էլ կարծես թե էնտեղ համարս լրացնելիս դիմացի + նշանը չեմ դրել, համենայն դեպս դա չի երևում։
    A code was sent to your following number: 37493******
    Ի՞նչ անեմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. #499
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկը լավ բան է ասում, համա...
    Օգնեք, ժողովուրդ։ Դեռ գիշերվա հազարին պրոֆիլս նորմալ էր, առավոտ մտնում եմ, պահանջում է հաստատել, որ ես ռոբոտ, բոտ կամ եսիմ ինչ անշունչ արարած չեմ։
    Ասում է՝ իբր համարիս ինչ-որ կոդ է եկել. սուտ է ասում։ Համ էլ կարծես թե էնտեղ համարս լրացնելիս դիմացի + նշանը չեմ դրել, համենայն դեպս դա չի երևում։

    Ի՞նչ անեմ
    Իսկ հնարավորություն չի տալի՞ս կոդը եւս մեկ անգամ ուղարկելու կամ հեռախոսահամարը նորից գրելու:
    Դիմացի + ը կարա եւ չլինի, օրինակ` սայտեր կան, համարդ + ով ես գրում, ասում ա` մենակ թվեր պիտի գրես:

  7. #500
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հնարավորություն չի տալի՞ս կոդը եւս մեկ անգամ ուղարկելու կամ հեռախոսահամարը նորից գրելու:
    Դիմացի + ը կարա եւ չլինի, օրինակ` սայտեր կան, համարդ + ով ես գրում, ասում ա` մենակ թվեր պիտի գրես:
    Հնարավորություն տալիս է, բայց կոդը, մեկ է, չի գալիս։ Ուրիշ ակտիվ հղում էլ չկա, որ ինչ-որ բան փոխեմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. #501
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,739
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավորություն տալիս է, բայց կոդը, մեկ է, չի գալիս։ Ուրիշ ակտիվ հղում էլ չկա, որ ինչ-որ բան փոխեմ։
    Փորձի առանց 374-ի գրես համարդ, պիտի ստացվի: Ու առանց դիմացի 0-ի, 93-ով:

  9. #502
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավորություն տալիս է, բայց կոդը, մեկ է, չի գալիս։ Ուրիշ ակտիվ հղում էլ չկա, որ ինչ-որ բան փոխեմ։
    Եթե համարը փոխելու հնարավորություն կա, փորձի փոխել ու ցանկալի ա այլ օպերատորի համար դնել (մեկ էլ տեսալ օպերատորից եղավ, որ չի հասնում SMS-ը):

  10. #503
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե համարը փոխելու հնարավորություն կա, փորձի փոխել ու ցանկալի ա այլ օպերատորի համար դնել (մեկ էլ տեսալ օպերատորից եղավ, որ չի հասնում SMS-ը):
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձի առանց 374-ի գրես համարդ, պիտի ստացվի: Ու առանց դիմացի 0-ի, 93-ով:
    Խնդիրն էլ հենց դա է։ Հնարավորություն չկա համարը փոխելու։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. #504
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրն էլ հենց դա է։ Հնարավորություն չկա համարը փոխելու։
    Իսկ երբ որ առաջին անգամ համարդ գրել ես, ինքը հաստատման կոդ չի ուղարկե՞լ, չես հաստատե՞լ:
    Ուզում եմ ասեմ, մի՞թե էդքան հիմար համակարգ են սարքել, որ եթե մարդ նախկինում համարը սխալ ա գրել, ու սենց խնդիր ա առաջացել, չպիտի կարողանա SMS ստանալ:

    Չգիտեմ, Լիլ ջան, էնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ ձեւով ա էդ ամենը լինում: Կարող ա՞ պատահաբար TeamViewer տեղադրած ունենաս, մտնեմ ինքս նայեմ:

  12. #505
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,739
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրն էլ հենց դա է։ Հնարավորություն չկա համարը փոխելու։
    Հա, իրոք որ, չէր էլ լինելու: Եթե դա արել են իբր անվտանգության համար, ապա համարը փոխելու հնարավորություն տալը ծիծաղելի կլիներ: Ուղղակի խնդիրը նրանում է, որ համակարգը գիտի որ դու Հայաստանում ես, ու քո գրած համարից առաջ ավելացնում է +374 և հաղորդագրություն է ուղարկում, ստացվում է +37437493*** ու բնականաբար հաղորդագրությունը չես ստանում:

    Միգուցե փորձես էստեղ ինչ-որ բան պարզել:

  13. #506
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ երբ որ առաջին անգամ համարդ գրել ես, ինքը հաստատման կոդ չի ուղարկե՞լ, չես հաստատե՞լ:
    Ուզում եմ ասեմ, մի՞թե էդքան հիմար համակարգ են սարքել, որ եթե մարդ նախկինում համարը սխալ ա գրել, ու սենց խնդիր ա առաջացել, չպիտի կարողանա SMS ստանալ:

    Չգիտեմ, Լիլ ջան, էնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ ձեւով ա էդ ամենը լինում: Կարող ա՞ պատահաբար TeamViewer տեղադրած ունենաս, մտնեմ ինքս նայեմ:
    Չունեի, բայց նոր տեղադրեցի, Ավետ ջան։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. #507
    Պատվավոր անդամ Jerry-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2010
    Հասցե
    Noyemberyan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    635
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիմենք facebook ի կայկական թիմին, հենց միացնեն հայերեն տարբերակը սմաիլիկները հայերեն դառնա օրինակ :-) -> :-Ճ կամ :-( -> :-Չ և տենց... ինչ կասեք?

  15. #508
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jerry-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ կասեք?
    չէ

    Հ.Գ. սմայլիկի հայերենն ու ղրղզերենն որն ա?

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    0david0 (05.01.2012), Lusinamara (05.01.2012)

  17. #509
    Պատվավոր անդամ Jerry-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2010
    Հասցե
    Noyemberyan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    635
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ

    Հ.Գ. սմայլիկի հայերենն ու ղրղզերենն որն ա?
    Շատ մեծ ա... Շատերը հայերեն գրում են գրում են գրում են, ու Shift + Alt են անում սարգում անգլերեն որ Սմաիլիկ դնեն, ու դրանից հետո տենցել թողում են, ու շարունակում անգլերեն.... այդպիսի քաղաքականություն վարեց նաև արմենիքսը... և այլ շատ հայատառ կայքեր....

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    specialist (05.01.2012)

  19. #510
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, քանի՞ ռեպորտ ա պետք, որ ֆեյսում ինչ-որ մեկին արգելափակենք
    The cake is a lie.

Էջ 34 56-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Facebook թե՞ одноклассники
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 59
    Վերջինը: 08.01.2013, 13:28
  2. Facebook vs Google+
    Հեղինակ՝ Vaio, բաժին` Վեբ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.07.2011, 23:07
  3. Facebook App Birdland
    Հեղինակ՝ WArmanW, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2010, 08:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •