Մուշու (10.04.2015)
Արտ, երեկ մի նկարի հետ էդ ասածս արեցի, նորմալ եղավ, քոմենթներն ու լայքերն էլ հետը տեղափոխվեցին։ Իսկ էսօր մի նկար, որ երեկ դրել էի որպես սովորական post, տեղափոխեցի ուզածս ալբոմ, նկարը տեղափոխվեց, իսկ քոմենթներն ու լայքերը մնացին Timeline–ի դատարկ ստատուսի տակ ։ Փաստորեն, էս էլ ա բախտի բան, հա՞ ։ Ստատուսի մեջ էլ ոչ մի կերպ չի լինում նկարը նորից խցկել։ Լրիվ ա էշացել էս Ֆեյսբուքը...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
GriFFin (12.04.2015)
Ժող, ֆեյսում ընկերության բոլոր առաջարկները միանգամից ջնջել հնարավո՞ր է, ինչ որ գործիք կա՞ ։
"Non est ad astra mollis e terris via."
Ֆեյսբուքում հնարավո՞ր ա էնպես կարգավորել, որ բացի ընկերներից ուրիշները չկարողանան նամակ ուղարկել:
Լեո (22.04.2015)
Դա նայել եմ, բայց էսպիսի կետ կա:
Այսինքն՝ հնարավոր չէ արգելել անծանոթներին նամակ ուղարկել քեզ, մենակ հնարավոր ա էդպիսի նամակները տեղափոխել Other-ի մեջKeep in mind, anyone on Facebook can send you a message. Messages that are filtered out of your inbox will appear in your Other folder.
https://www.facebook.com/help/521623774515569
Հիմա կգրեն, թե չէ՝ քեզ շատ պե՞տք ա, եթե դու չես տեսնելու։ Համարի, որ մարդն իրա մտքի մեջ ա գրել ։ Էդ other folder–ը մինչև հատուկ չմտնես, չես տեսնի էդ նամակները, դրանց մասին տեղեկացում չի գալիս, ինչպես սովորական նամակների դեպքում։
Ի դեպ, ինձ մոտ նենց չի դրված, որ ուրիշների չկարողանան գրել, ցանկացած մարդ կարող ա գրել, բայց նոր էդ մեջբերածիդ հետևելով ասեցի՝ մի հատ նայեմ էդ Other Folder կոչվածն ինչ ա իրենից ներկայացնում, մտա, ու ահագին հետաքրքիր նամակներ գտա, որ կուզենայի ստացած լինել նորմալ ձևով... Նենց որ քեզ շնորհակալ եմ էս բացահայտման համար ։ Չեմ հասկանում, թե ինչ սկզբունքով ա որոշում՝ որը գցի Other Folder, որը՝ չէ։ Օրինակ, լայքամուրության նամակները նենց հավեսով գալիս են սովորականի պես, իսկ մի հատ կարևոր նամակ գնացել էր էդ ախմախ ֆոլդերի մեջ...
Ի դեպ, հեսա Օրագրումս կամ Անկապում մի հատ պատմություն եմ պատմելու, որը ցույց ա տալիս, թե երբեմն ոնց կարելի ա տուժել անծանոթներին նորմալ ձևով քեզ նամակ գրելու հնարավորությունից զրկելու պատճառով ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.04.2015, 21:05:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա, ես դրա համար միշտ ստուգում եմ Other-ը: Բայց երբվանի՞ց են սարքել, որ ցանկացած մարդու կարաս գրես նամակ: Առաջ կարում էիր նենց անել, որ չգրեն: Դրա համար առաջացել էր poke գաղափարը:
Գրի տեսնեմ Ես ահավոր սիրում եմ անծանոթներից նամակներ ստանալ, եթե իհարկե լայքամուրություն չի Իրանք առանց երկար-բարակ մտածելու գնում են բլոկ:
Ուլուանա (22.04.2015)
Քանի թեմա ա բացվել, մի հարց էլ ես տամ: Ո՞նց կարելի ա անել, որ միշտ ցուցադրի վերջին նորությունները: Ամեն անգամ փոխում եմ վերջին նորություններ, բայց հաջորդ լոգինի ժամանակ ավտոմատ գցում ա էլի գլխավոր նորություններ:
Խոստացածս պատմությունը գրեցի «Անկապ օրագրում»։ Գրելու ընթացքում մի հանգամանք էլ հիշեցի, չնայած էնտեղ գրել եմ, բայց մտածեցի՝ արժե որպես ինֆորմացիա՝ էստեղ էլ գրել. նույնիսկ եթե կարգավորումները նենց ես դնում, որ անծանոթները քեզ նամակ ուղարկել չկարողանան, փաստորեն, եթե շատ ուզենան ուղարկել ու պատրաստ լինեն դրա դիմաց մի երկու դոլար վճարել, քո Other Folder–ն էլ քեզ չի փրկի նրանցից ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Srtik (23.04.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ