Հով, որ ասեմ՝ հեչ դուրս չեկավ, երևի ոչ կզարմանաս, ոչ էլ կնեղանաս, չէ՞։Դե, միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ քո հումորի զգացումը սպանիչ է։
Նաև ասեմ, թե ընդհանրապես քո ստեղծագործություններում ինձ ինչն է դուր գալիս, և այս ստեղծագործությունն էլ, բացառություն չէ. սուր մտքերը, մտքերի կտրուկ ու անկանխատեսելի շրջադարձները, անկաշկանդ արտահայտչաձևը, որը, սակայն, հաճախ անցնում է թույլատրելիի սահմանները՝վերածվելով գռեհկության ու անպարկեշտության։
![]()
Եվ հետո մի հարց ունեմ. կոնկրետ այս ստեղծագործության իմաստը ո՞րն էր։ Ի՞նչ էիր ուզում սրանով ասել ընթերցողին։ Հանկարծ սխալ չհասկանաս. ես նկատի չունեմ, որ գրածդ իմաստ չունի, հնարավոր է, որ ունի, ուղղակի ես չեմ տեսնում։Դրա համար էլ կխնդրեի, որ լուսավորես։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հովո՛ ջան, էն ինչ կարաի ասեի, ինձնից 100 անգամ ավելի լավ Անահիտը արդեն ասել ա.Իսկականից էս անգամ լրիվ "պերեբարշիտ" էիր արել, դաժե իմ նման փչացած մարդու համար մի քիչ ծանրամարս էր:Uluana-ի խոսքերից
(Ես պատկերացնում եմ, թե ինչ նրբանկատություն ա դրսեվորել Անահիտը, որ էսքան մեղմ ա արտահայտվել)
![]()
Ինչ վերաբերվում ա իմաստին, ապա ինձ ավելի շատ հետաքրքրում ա էս հարցի իմաստը, քան, թե էս "Գրգռված"-ների իմաստը: Ընդհանրապես իմաստ ման գալու ինաստը ես չեմ տեսնում, որովհետև ամեն ինչի համար էլ կարելի ա իմաստ հորինլ կամ էլ չհամաձայնվել ամենահիմնավորված իմաստներից ոչ մեկի հետ:
http://members.lycos.co.uk/byurish/grgrvachoginer.doc <---- Սրանից անկապ, աննպատակ, տուֆտա, անասուն բան չէի կարդացել։ Ապրես Հով ջան գինեսի գրքում անունդ կգրեն։
Չէ՛, Նոբելյան մրցանակ է ստանալու:
Բայց լավ գովազդում եք, գիտե՞ք: Ես որոշել էի չկարդալ, հավես չկար, բայց էնպիսի կարծիքներ եք գրել, որ արդեն հետաքրքրվեցի:
![]()
![]()
![]()
Գրականության վրա հլը էսքան չէի ծիծաղել![]()
Հով, դե ճանաչելով քեզ, կարծում եմ, որ ոչ մի զարմանալի բան էլ չկա![]()
Դե գիտեք ինչ, ես էս պատմվածքի մեջ մի իմաստ տեսա. մարդ եթե մի բան ի սրտանց չուզենա, ոչ մի բան իրան չի ստիպի, որ դիմի նման քայլերի, իսկ տվյալ դեպքում էս հոգին պարզեց Անդոյի աչքերն ու ստիպեց, որ Անդոն ճանաչի, թե ոնցն ա ինքը իրականում: Ախր եթե Անդոն իրոք դեմ լիներ, ապա տենց բաներ չէր անի, ուրեմն ինքն ուզում էր էդ ամեն ինչը, ու Վլադը մենակ իրան աջակցեց:
Իսկ մյուս կողմից…Եթե որոշների համար էս պատմվածքը անիմաստ էր (սկզբում ինձ էլ տենց թված), կասեմ, որ պարտադիր չի, որ ամեն ինչի մեջ իմաստ լինի: Դե հիմա թող էս մի բանի մեջ էլ իմաստ չլինի: Հո դրանից աշխարհի վերջ չեկա՞վ![]()
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Նարե ջան, ճիշտն ասած, քո գրածը կարդալուց հետո ինձ էլ սկսեց թվալ, որ բազմիցս հալածված ու քննադատված այս պատմվածքը, ինչ-որ իմաստ, այնուամենայնիվ, ունի։Նկատի ունեմ Անդոյի իրական կերպարի բացահայտումը, որը համապատասխան նպաստող հանգամանքերի բացակայության դեպքում կարող էր և այդպես էլ երբեք չդրսևորվել։ Նման բաների իրականում շատերն են ընդունակ, ուղղակի բախտի բերմամբ թե պատահմամբ շատերն առիթ չեն ունենում իմանալու դրա մասին, և շրջապատի կողմից դիտվում են որպես անվնաս, կարելի է ասել՝ անմեղ արարածներ, որոնք ընդունակ չեն ստորության ու, այսպես ասած, վատ արարքների, իսկ իրականում նրանք պարզապես բավարար քաջություն ու համարձակություն չեն ունեցել «վատ բաներ» անելու համար։
![]()
Այնպես որ, էս մի հարցում համոզեցիր։![]()
Բայց գռեհկության ու անպարկեշտության առումով իմ կարծիքը նույնն է մնում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սիրում եմ զառանցալի ու ցնորամետ պատանեկան առողջ ավանգարդ: Համենայն դեպս ստանդարտ, ահավոր շահարկված ու մրցանակաբեր մոդայիկ սիրային լիրիկա չի, ոչ էլ, որ ավելի վատ, «ցեղասպանամասիսաղարաբաղապրոզա»: Գրողների միության անդամ չես դառնա հաստատ
![]()
Անահիտ ջան, գռեհկության համար քո դժգոհության մասին կարող եմ ասել, որ կենդանի խոսքը մեծ ուժ է: Հայ գրականության մեջ այժմ կատարվեւմ է այն, ինչ համաշխարհային ողջ մշակույթն արդեն անցել է: Բիթնիկները փոխեցին Ամերիկան, 60-ականները ռուսաստանը, գո՞ւցե մի բան էլ Հայաստանը փրկի: Ինչո՞ւ փակել ականջները: Ինչո՞ւ հագնել վարդագույն ակնոցներ ու անջրպետ դնել կենդանի խոսքի ու գրականի միջեւ: Ինչո՞ւ ապրել արհեստական, ռեզինե աշխարհում, ախր վառվող ռեզինի հոտն անտանելի է ու տհաճ…
Իմաստ էլ կա… Որ ուզում ես գրել, նույնիսկ կարողանում ես, ու գրելու բան չես գտնում՝ ստացվում է «Գրգռված հոգիներ»: Լավ է ստացվում:
OM MANI PADME HUM
Է ես ել եմ ուզում կարդամ, կոմենտարիաները գրգռեցին հետաքրքրությունս, բայց էս ******* Word-ը չի բացվում : Տեքստը copy past արեք էստեղ էլի
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
«Կենդանի խոսք» ասելով պարտադիր չէ անմիջապես հասկանալ գրեհկաբանություն: Սրանք տարբեր բաներ են: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանը փրկելուն, ապա վայ մեզ, որ գրեհկությունը պիտի մեզ փրկի: Իսկ գրականության մեջ «արհեստական աշխարհ» ասվածն այս դեպքում շատ հարաբերական է… Մեկի համար գեղեցիկն է արհեստական, մյուսի համար գռեհիկը: Գովիր բանդագուշանքը, երևակայությունը, բայց հարցի գլոբալացումն ավելորդ էր:_BA_-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Գռեհիկ մարդու կենդանի խոսքը մի՞թե գեղեցիկ է լինում
Էս պատմվածքում կային բաներ, որ ինձ դուր էկան, ուղղակի կարողա ես մի քիչ այլ ձև եմ կարդացել, դրա համար այլ տպավորությունա ստացվել, բայց կարծում եմ, որ այլ տեսակետից հետաքրքիրա ու պետք չի ամեն ինչ շատ լուրջ ընդունել ու իմաստ փնտրել, ամեն մեկը մի բան կհասկանա, ես դեմ եմ ամեն տեսակի իմաստներին ու այն կարծիքներին, թե պետք է հասկանալ, թե գրողը «ինչա ուզեցել ասի»:Ստեղ խոսք գնաց ավանգարդի մասին, ճիշտն ասաց այդ բառը էդքան էլ չեմ սիրում, բայց ստեղ գրառում արածներից ոմանք երևի էդ բառի տակ ուրիշ բաներ են հասկանում, որոնք կապ չունեն ավանգարդի հետ, եթե սխալվում եմ, կարող եք պարզաբանել և ընդհանրապես ինչ եք հասկանում ավանգարդ ասելով: Քանի որ այդ բառը օգտագործվել էր տվյալ պատմվածքի պարագայում, ասեմ, որ ինքս ոչ մի ավանգարդ չեմ տեսնում ստեղ: Ինչ վերաբերում է, նրան թե ով կփրկի հայ գրականությունը կամ Հայաստանը, ասեմ որ իմ կարծիքով Հայաստանում եղել են շատ լավ գրողներ, ցավոք վատ տեղեկացված լինելու պատճառով չեմ կարող ասել, թե հիմա կան, թե ոչ: Նրանք հայտնի չեն աշխարհով մեկ, քանի որ գրականությունը նաև բիզնես է ու մենք ապրում ենք Հայաստանում, և շատ կարևոր է, թե քեզ ով է կարդում և գնահատում և քանի հոգի են: Կան մեծ քանակությամբ տուֆտա գրողներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, իսկ օրինակ Չարենցին կամ Մաթևոսյանին շատ քչերը գիտեն հայաստանից դուրս, չնայած իմ համոզմամբ, նրանք ոչնչով պակաս չեն քսաներորդ դարի ամենահայտնի գրողներից:
Բոլորովին չեմ հասկանում այն մարդկանց, ով այն ստեղծագործությունը, որի մեջ կա հոմոսեքսուալիզմ կամ սեքս ու նմանատիպ բառեր կարող են համարել գռեհիկություն և նույնիսկ քննադատել այն դրա պատճառով: Հիշեցնում է կոպլեքսավորված ռաբիզ աղջիկերքին, կներես իհարկե: Ինքս ոչ մի գռեհիկ բան չեմ տեսնում այստեղ;Riddle-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Նարեկ: 06.09.2006, 15:05:
Չե՞ս տեսնում գռեհկություն: Պարզապես ապացուցեցիր իմ նախավերջին նախադասության իրավացիությունը: Իսկ այն մասին, թե ինձ ինչ է հիշեցնում քո գրածը, համեստորեն կլռեմ՝ երեխաների հանդեպ ներողամտությանս պատճառով:Նարեկ-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Եթե ասում ես՝ կային բաներ, որ դուր եկան, ուրեմն պետք է ենթադրել, որ կային նաև բաներ, որ դուր չեկան, այդ դեպքում, կարելի՞ է իմանալ, թե հատկապես որոնք էին այն բաները, որ դուր չեկան։Նարեկ-ի խոսքերից
![]()
Նարեկ, կամ դու «գռեհիկ» բառի իմաստը լավ չգիտես, կամ ուղղակի չես ուզում ընդունել, որ տվյալ ստեղծագործության մեջ իսկապես առկա են լուրջ գռեհկաբանություններ, իսկ եթե դու պարզապես նորմալ ես վերաբերվում գռեհկաբանություններին, դա արդեն ուրիշ բան, այդ դեպքում հենց այդպես էլ ասա։Բոլորովին չեմ հասկանում այն մարդկանց, ով այն ստեղծագործությունը, որի մեջ կա հոմոսեքսուալիզմ կամ սեքս ու նմանատիպ բառեր կարող են համարել գռեհիկություն և նույնիսկ քննադատել այն դրա պատճառով: Հիշեցնում է կոպլեքսավորված ռաբիզ աղջիկերքին, կներես իհարկե: Ինքս ոչ մի գռեհիկ բան չեմ տեսնում այստեղ;
Ի դեպ, թույլ տուր քեզ հիշեցնել «գռեհիկ», «գռեհկաբանություն» բառերի իմաստները՝ ըստ Աղայանի բացատրական բառարանի.
գռեհիկ - 1. ոչ կիրթ, փողոցային, անպատշաճ, անվայելուչ։ Գռեհիկ ճաշակ, գռեհիկ արտահայտություն 2. անտաշ, կոպիտ, անկիրթ։ Գռեհիկ մարդ
գռեհկաբանություն - գրական լեզվի մեջ գռեհիկ բառեր ու արտահայտություններ գործածելը։ 2. Գրական լեզվի մեջ մուտք գործած գործածված գռեհիկ բառ, արտահայտություն
Ես միայն առաջին երկու իմաստները բերեցի, որովհետև տվյալ դեպքում այդ երկուսն էին էական։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.09.2006, 09:22:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ