«Դար» ակումբում տարբեր մարդիկ ծանոթացել ու հաստատել են մտերմիկ հարաբերություններ, ընկերացել են, ձեռք են բերել գործնական կապեր, իրար հետ ուրախ ժամանակ են անցկացրել, քննարկել հետաքրքիր կամ կարևոր հարցեր, գնացել արշավների, խնջույքների, մասնակցել տարբեր մշակույթային կամ ոչ մշակույթային միջոցառումների և այլն, և այլն, և այլն:

Իսկ այս օրը բացառիկ է, որովհետև «Դար» ակումբի պատմության ընթացքում կարծես թե առաջին անգամ է, որ այնտեղ իրար հետ ծանոթացած մարդիկ մի օր հանկարծ հասկացել են, որ իրար համար են ծնվել: Տարօրինակ է, որ այդ իրար համար ծնված անձանց իրար գտնելու հնարավորություն է տվել մի փոքրիկ ինտերնետային կայք՝ ֆորում, բայց փաստ է ու այսօր տեղի ունեցավ Անահիտի ու Վազգենի հարսանիքը, նրանք միացան իրար մի նոր ու հաստատ հրաշալի, հայկական ընտանիք հիմնելու համար: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ակումբցի հրաշալի ճանաչում է երկուսին էլ ու սիրում նրանց: Երկուսն էլ հսկայական գործ են արել այս ակումբի պահպանման ու զարգացման համար: Անահիտը միշտ ուշադրությամբ հետևել է ակումբի մաքրությանը, ջերմորեն ընդունել յուրաքանչյուր նոր անդամի... շատ չերկարացնեմ, բոլորս հրաշալի ճանաչում ենք մեր առաջին ավագ մոդերատորին, ով իր փոքրիկ ու փխրուն ուսերին վերցրել է ակումբի հոգսերից շատ-շատերը: Ոմանք գուցե չգիտեն, բայց ասեմ, որ պակաս չի եղել Վազգենի օգնությունը «Դար» ակումբի պահպանման գործում, ով իր ընկեր Սահակի հետ պարբերաբար գումարային օժանդակություն է ցույց տվել սերվերի ծախսերը հոգալու համար, նաև որի շնորհիվ է, որ ակումբն այժմ գործում է

Այնպես որ այսօր իմ և ակումբի համար կրկնակի ուրախ օր է, քանի որ ամուսնանում են ոչ միայն ակումբի անդամները, որն ինքնին երջանկություն է, այլ ակումբի նվիրյալները, ու այո՛, ես չեմ խուսափում այդ «նվիրյալ» բառից

Սիրելիներս, սիրելի Անահիտ և սիրելի Վազգեն, Ձեզ երջանկություն եմ ցանկանում, վստահ եմ, որ Ձեր ընտանիքը կլինի ամուր և աննկուն, այնպես որ ավելորդ է իմ «Մի բարձի ծերանաք» բառերը, բայց ես չեմ զլանում ու ասում եմ.
Մի բարձի ծերանաք, սիրելիներս, ու այնպես արեք, որ մի օր Ձեր սիրելի երեխաները կարողանան հպարտությամբ ասել, որ իրենք «ԴԱՐ» ակումբի անդամ են, որի ստեղծմանը, պահպանմանն ու հզորացմանը մասնակցել են նաև նրանց ծնողները:

Շնորհավորում եմ:

Հ.Գ. Տարոսը մյուս ակումբականներին: