Բոլորի ասածներին համաձայնելով երկրորդում եմ: Գաղտնիք չէ, հայաստանցիք հոյակապ մաղթողներ են: Նրանց հետ սեղան նստելով մաղթանք լսելը իւրաօրինակ հաճոյք է ինձ համար: Գինին աւելի համով է լինում, իսկ խորովածը դիւրամարս, երբ կերուխումը ընդմիջւում է այսպիսի ընկերասիրական խօսքերով:
Անահիտ եւ Վազգէն, ես ձեզ իսկապէս յարգում եմ: Փառք եմ տալիս հայոց հողին, որ տակաւին ծնում է ձեր նմաններին: Լաւերը միշտ կը գտնեն իրար:
Անփորձանք կեանք եւ փափաքների իրականացում կը մաղթեմ ոչ միայն ձեզ, այլեւ բոլոր ամուրիներին:
Յովհաննէս
Էջանիշներ