Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
«սեր անել»-ը ճիշտ նույն կերպ է հնչում ֆրանսերենում՝ faire l'amour և անգլերենում՝ make love. Եթե ստուգաբանության ենթարկենք այսպես ասած բարոյահոգեբանական տեսանկյունից, ապա ստացվում է, որ սեքսով զբաղվելը մեկնաբանվում է որպես սերը գործողության վերածել՝ սեր անել, ինչը, ըստ իս, բավական խելամիտ է մտածված
Համաձայն եմ:
Նմանատիպ, խորթ է հնչում նաև «սեքսով զբաղվել» արտահայտությունը, շատ ավելի նախընտրելի է «սեքս անել» տարբերակը: Մի անգամ առաջարկել էի այս թեմայի վերնագիրը փոխել, դարձնել «Սեր անելու և սեքս անելու տարբերությունը», բայց ինձ լսող չեղավ...