Կան մարդիք ասում են էնել իրա տեղը ունի, բայց ես համոզված եմ որ հավատարիմ, սիրելի աղջկա մեկ համբույրը ավելի մեծ էներգիա և ուժ կպարգևի քան <էն> ը, քանզի պաչիկը մնացել է իսկական համբույր:
Անձամբ ես կյանքում չեմ զբաղվել <էն> երով ու ճիշտ չեմ համարում այն չգրված օրենքը, որ արական սեռի ներկայացուցիչը զբաղվելով դրանցով, ցանկացածի հետ, իրեն ամոթ չի իսկ աղջկան ամոթ ա: Երկուսին ել ամոթ ա:
կներեք որ շեղվեցի մի քիչ
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 22.07.2008, 00:30:
Ժող, էս թեման ինչի՞ մասին ա, ես տենց էլ չհասկացա... Կարծես թեմայի բոլոր գրառումներն էլ կարդացել եմ, բայց ինչքան շատ եմ կարդում, էնքան ավելի վատ եմ պատկերացնում, թե հատկապես ինչն ա էստեղ քննարկվում։ Մի քանի էջ քննարկում եք, որ պարզեք՝ սիրելն ու սեռական հարաբերություն ունենալն ինչո՞վ են իրարից տարբերվում։
Թե՞ ինչ–որ բան սխալ եմ հասկացել...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էրեխեք մեկ-մեկ թեմայի վերնագրից արդեն ակնհայտ բաները էնքան էք ձգձգում, չեմ հասկանում ինչի՞:
Հա երևի կդզե էտ թեմայով խոսելը հա՞
Սեր անել:
Ինչ էլ բառակապակցություն են ճարել:
Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը:
Նախ, իմ կարծիքով այս արտահայտությունն ինքնին քերականորոն սխալ է:
Եթե պատկերացնենք մի պահ, թե որ զգացմունքին են ասում հայերենում "սեր", արդեն պարզ կլինի, որ "սեր անել" բառակապակցությունը սխալ է:
Նույնն է, եթե ասենք " վիշտ անել ", " կիրք անել", " խանդ անել", " տրտմություն անել" եւ բանական էակին բնորոշ այլ զգացմունքներ "անել": Ես չեմ փորձում "սեր անել" արտահայտությունն անողներին մեղադրել անգրագիտության համար: Խնդրում եմ, ճիշտ հասկացեք: Ես ինքս էլ արդեն գործածել եմ այս արտահայտությունը:
Անցնենք առաջ: Հիմա պարզենք, թե ինչ են նկատի ունենում մարդիկ, երբ ասում են " սեր անել ".
1. Սեքս:
Այսինքն` սեռական հարաբերություն: Այո, հավատացեք, օրինակ` մեր գեղում եւ շատերիդ գեղերում այդ երեւույթին ասում են "սեր անել": Եվ այդպես ասում են, հիմնականում իգական սեռի " սեր անողները ": Տղամարդիկ, երբեւիցե չեն ասում " խոտի դեզի վրա սեր էինք անում " , նույնիսկ եթե այդ ամենը չի եղել, այսպես ասած, " չոր ու ցամաք" , այլ տեղի է ունեցել " փոխադարձ կլուբնիկակերություն ", " փոխադարձ, մի այլ կարգի քնքշանքագգվանքներ" եւ այլն: Չխորանանք: Այլ բան են ասում: Սա հաստատ է: Եվ այստեղ մարդկանց ինտելեկտն ու ներքին կուլտուրան դեր չեն խաղում: Հոգեբաններին խնդրում եմ, իրանցուգլուխ հոգեբանական վերլուծություններ ու եզրակացություններ չանել` տողերիս հեղինակի սեռական փորձի ու խոտերի, ծղոտների վրա պառկելու մասին:
2. "Իսկական, փոխադարձ սիրո" վրա հիմնված, պլանավորված կամ չպլանավորված ( զգացմունքների եւ զուտ ֆիզիկական ցանկությունների շնորհիվ բուն գործողությունների ժամանակ ի հայտ եկող ) գործողությունների համալիր առանց սեռական հարաբերության: Խնդրում եմ, ճիշտ հասկացեք: Այդ ամենին ես չեմ փորձում տալ մաթեմատիկական ռացիոնալ սահմանում: Ես ինքս էլ մարդ եմ ` իմ բոլոր թույլ եւ ուժեղ կողմերով: Շատերը, "սեր անել" ասելով, նկատի են ունենում հենց այն, ինչ ես նկարագրեցի: Հոգեբաններին խնդրում եմ, սրանից չեզրակացնեն, որ սաղ օրը պադյեզդներում, պապլավոկի նստարաններին կամ "դուետներ"-ում այսպիսի "սերեր եմ անում":
3. Երեւի ամենակարեւորն է: Սիրող զույգերի սեռական հարաբերությունը, որն ուղեկցվում է, յուրաքանչյուր զույգի դեպքում, միայն երեւի մարդուն բնորոշ, վերոնշյալ գործողություններով: Ոմանք կասեն, որ …
Հիմա բացատրեմ: Այո, ոմանք կասեն, որ այստեղ կարեւորն ու առաջնայինը սեռական հարաբերությունը չէ: Կասեն նաեւ, որ սեռական հարաբերությունը` սեքսը, երկրորդային է եւ սիրող զույգի տվյալ պահին բուռն զգացմունքների պատճառով առաջացող գործողությունների` " սեր անելու " կամ " սիրով զբաղվելու " , բաղկացուցիչ մասն է կամ` տրամաբանական ավարտը, որը կարող է նույնիսկ չլինել: Այսինքն` էական չէ, կլինի՞ թե՞ չի լինի: Կարծում եմ, հասկանալի եմ գրել: Հոգեբաններին խնդրում եմ, եզրակացություններ չանել իմ մասին…
4. Հաստատ կան մարդիկ, որ "սեր անել" ասելով, նկատի են ունենում զուտ ժամանակային առումով ավելի երկարատեւ երեւույթ: Եթե մի քիչ "խորանանք", ապա կպարզվի, որ դա ուղղակի փոխադարձ սիրո դրսեւորման մեկ այլ, չհաջողված ձեւակերպում է: Երեւի հոգեբանները սրան են ասում " սեր անել " :
Կներեք, եթե " սեր անել " արտահայտության տակ ես չեմ հասկացել այն ինչ, որ նկատի ունեն այլ մարդիկ: Որքան էլ մտածեցի, այլ նշանակություն չգտա:
Հիմա, խնդրում եմ, " սեքս "-ը համեմատեք " սեր անել "-ու վերը նշված 4, իմ կողմից գրված, բնորոշումների հետ: Հոգեբաններին խնդրում եմ, չեզրակացնել, որ ես ռոմանտիկայից, սիրելու եւ առավել եւս` սիրվելու կարողությունից զուրկ, անմակարդակ էակ եմ:
Տեսնենք, թե ինչ է ստացվում.
1. Նույնն է ինչ` սեքսը:
2. Համեմատելու բան ինձ թվում է, որ լուրջ մարդկանց համար չկա:
Ի՞նչը համեմատես:
3. Պա բալշոմու նույնն ա, ինչին մարդիկ ասում են " սեքս ", ոչ թե` սեքս:
Ամբողջի բաղկացուցիչ մասը ո՞նց համեմատես ամբողջի հետ ու տարբերակես ամբողջից:
4. Այս մեկն ընդհանրապես համեմատել չի լինի: Այսինքն` ի՞նչ: Տարբերություն գտնեմ սիրելիի հետ համբույրի, սիրելիի հետ սեռական հարաբերության ու սիրելիի հետ մեղրամիսի ժամանակ պլյաժում պառկելու կամ բռնոցի խաղալու կամ էլ ` Տերյանի բանաստեղծությունները սիրելիի համար կարդալու միջե՞ւ:
Հ.Գ. Հոգեբաններին խնդրում եմ, չնեղանալ եւ պահանջում եմ հաջորդ անգամ չփորձել, իրենց հեքիաթային տաղանդավորությունն ապացուցելու ճանապարհին, հոգեբանական տափակ վերլուծություններով, սին եզրահանգումներով եւ անուշ բարեմաղթանքներով, վրայերթի փորձի չենթարկել նվաստիս:
Թե չէ` իմ կացինը սրած ա: Էնքան վեր կլուծեմ, որ ստիպված կլինեք դիմել հոգեբույժի:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 23.07.2008, 12:10:
և այնուամենայնիվ, սեր անել արտահայտություն կա
ու... ես հեչ դեմ չեմ սեր անելուն
արտահայտությունն էլ հնացած չի, բարբառ չի, հորինված չի:
ԲԱՅՑ
կարևորը որակն ա, ուզում եք սեր արեք, ուզում եք սեքս, կարևորը՝ ձեզնից գոհ մնան
Իրոք, սեր անել հասկացություն գոյություն չունի, կա սիրել և սեքսով զբաղվել:
Սիրելը բավարարում է հոգևոր պահանջներդ, սեքսը բնազդդ, իսկ եթե ավելի նուրբ` ֆիզիոլոգիական ցանկություններդ: Կարևոր է սիրելով սեքսով զբաղվել, որպեսզի լիարժեք զգաս թե ֆիզիոլոգիական և թե հոգևոր տեսանկյունից, հակառակ դեպքում ոչ բոլոր պահանջներդ են բավարարվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ