Վերջապես կհանգստանայի, ու էլ ինձ ոչ մի հարց չէր հուզի... էլ չէի մտածի վաղն ինչ է լինելու, ....
Վերջապես կհանգստանայի, ու էլ ինձ ոչ մի հարց չէր հուզի... էլ չէի մտածի վաղն ինչ է լինելու, ....
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
եթե իմանայի որ ինձ մեկ օրա մնացել, պատուհանս կբացեի ու ամբողջ կոկորդով կբղավեի թե ամեն մեկի մասին ինչ եմ մտածում, մեկա մի օրից մեռնելու եմ, գնամ
Lord (22.08.2010)
romanista (19.08.2010)
Դեպքը, որի մասին պիտի պատմեմ, կարդացել եմ Սոլժենիցինի "Արխիպելագ ԳՈՒԼԱԳ"-ում:
Ուրեմն մի ռուս մտավորական է լինում, գրող (ոչ այնքան հայտնի, նույնիսկ անունն էլ չեմ հիշում), որին 30-ականների սկզբին անորոշ ժամկետով ԳՈՒԼԱԳ են գցում: Կոնկրետ իրենց ճամբարը տեղավորված է լինում Բալթիկ ծովի գեղեցիկ կղզիներից մեկում: Ինչպես է պատահում, այս մարդը ճամբարի կարևոր կանոններից մեկն է խախտում ու նրան դատապարտում են գնդակահարության: Կոնկրետ օրն էլ իրեն ասում են: Իմանալով այդ մասին` այս մարդը խնդրանք է ուղղում ճամբարի ղեկավարին, որ թույլ տան գոնե մեկ, վերջին անգամ հանդիպել կնոջ հետ: Ինչքան էլ զարմանալի է (Սոլժենիցինն ինքն էլ է զարմանում), ճամբարի ղեկավարը մարդկային է գտնվում և ոչ միայն թույլ է տալիս այս մարդուն հանդիպել իր կնոջ հետ, այլև դրա համար նրանց տալիս է մեկ ամբողջ օր` մահապատժի հենց նախորդող օրը: Ավելին, ճամբարի հիշատակված ղեկավարը այնպիսի պայմաններ է ստեղծում, որ այդ գեղեցիկ կղզում այս մարդն ու իր կինը իրենց լրիվ ազատ զգան - կարողանան զբոսնել, հաց ուտել, իրարով հիանալ և այլն: Լրիվ ազատ, կարծես ԳՈՒԼԱԳ կոչված այդ հրեշը ընդհանրապես գոյություն չունի, կղզում էլ ոչ մի զինված պահակ չկա: Մի խոսքով, լիակատար ազատություն...
Այս պատմությունը հայտնի է դարձել այդ մարդու կնոջ խոսքերից, որը միայն սարսափելի դեպքը կատարվելուց հետո է իմացած լինում, որ իր ամուսինը իրենց այդ գեղեցիկ հանդիպման հենց հաջորդ օրը գնդակահարվել է: Պարզվում է, որ գնդակահարության դատապարտված այդ մարդը, չուզենալով փչացնել իր կնոջ տրամադրությունը ու իրենց այդ գեղեցիկ հանդիպումը, դիմանում է և այդպես էլ ոչ մի բառ չի ասում կնոջն այն մասին, որ իրեն մնացել է ապրելու ընդամենը մեկ օր և, որ ամեն մի անցնող րոպեն իրեն մոտեցնում է մահին: Կինը պատմում է, որ ամուսինը շատ սիրալիր էր, հոգատար, զվարթ և նույնիսկ ուրախ էր, իսկ անցկացրած այդ օրը իրենց համատեղ կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն է եղել...
Վաղուց եմ կարդացել այս պատմությունը, շատ բաներ, որ այդ ժամանակ կարդացել եմ, հիմա արդեն մոռացել եմ: Բայց այս պատմությունը շատ խորն է տպվել մեջս, որպես մարդկային ուժի, տղամարդկային կամքի և, ինչու չէ, նաև պարզ մարդկային մեծահոգության անգնահատելի մի օրինակ...
Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2010, 20:29:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
A.r.p.i. (19.08.2010), Ariadna (21.08.2010), Moonwalker (19.08.2010), Nare-M (21.08.2010), romanista (19.08.2010), Գեա (23.08.2010), Դատարկություն (19.08.2010), Ինչուիկ (19.08.2010), Հայկօ (19.08.2010), Ստեգոզավր (19.08.2010)
Եթե էդ/մահը էլի/ վաղը չէ մյուս օրը լիներ, հաստատ վաղը դեյ-օֆֆ կանեի
murmushka (23.08.2010)
ճակատիս կգրեի return 0;
<Մի իմաստուն ասել է, թե մարդն իր յուրաքանչյուր օրն այնպես պետք է ապրի, որ կարծես` դա կյանքի վերջին օրը լինի...>
Թեմայի վերնագիրը կարդալով անմիջապես հիշեցի վերը նշված խոսքերը: Այդ իմաստուն միտքը ինձ ուղեկցում է շատ վաղուց:Ես փորձում եմ այդպես ապրել:
Իսկ ընդհանրապես , չարժե մեծ նշանակություն տալ այդ վերջին օրվան: Այն նման կլինի մյուս բոլոր օրերին...Ինձ թվում է այս կարծիքս կկիսեն այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ զգացել են ամենամոտ հարազատի անժամանակ մահը:
Չգիտեմ՝ ինչ կանեի: Իմաստունների խոսքերն էլ չտո-տո սուտ եմ համարում: Ապրել, իբր թե ամեն օր վերջինն է բլա,բլա,բլա… Ամեն օր պիտի մտածես, որ սկիզբն ա: Այ, էդ վախտ կհամարեմ, որ իմաստուն ա մարդը:
Էդ իմաստունը կամ ալկագոլիկ ա եղել կամ էլ նարկոման:
Կած, ոնց որ պապաս լինես ինքն էլ ա տենց մտծում էլի, ու ճիշտ էլ անում ա
Մարդ ինչքա՞ն մազոխիստ պետք ա լինի՝ իմանալով, որ վաղը մահանալու է, ապրի էտ օրը, ինչպես իր վերջին օրը:
Чеширский КотЭ
Կապրեի ինչպես սովորական օրը:
Խի չէ՞ որ, թե չէ ի՞նչ կլինի:
Անհամբեր կսպասեմ այդ վերջին վայրկյանին, որովհետև հետո շա՜տ հետաքրքիրա լինելու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ