Պարտքով փող կվերցնեի, ու կթռնեի Ռուսաստան: Մեկա մահը գալու ա, ասի՝ ԵՐԵԿ:
Лучше Гор могут быть только Горы.
Freeman (10.08.2010)
Եթե իմանամ, որ այսօրը իմ վերջին օրն է, ապա կփորձեմ այդ օրը ապրել ինչպես իմ կյանքի ամենալավ օրը, ինչպիսին երբևէ չի եղել և բնականաբար այլևս չի լինի Այդ օրվա մեջ կփորձեմ անել այն ամենը ինչ երազել եմ, կամ կփորձեմ անել թեկուզ ամեն ինչ, բառիս բուն իմաստով(մի լավ կանպատվեմ կամ կվնասեմ բոլոր նրանց ում ահավոր չեմ սիրում, կամ թեկուզ կարելի է համտեսել բոլոր արգելված պտուղներից), իսկ ամենավերջում հույսով կպարկեմ քնելու, և միգուցե հրաշք կատարվի և ես հաջորդ առավոտյան արթնանամ…
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Ինչ հետաքրքիր է, ուղիղ մեկ շաբաթ առաջ ծանոթներիցս մեկն ինձ հենց այս նույն հարցը տվեց:
Հիմա գրառման տեսքով ներկայացնեմ պատասխանս
Նախ մի որոշ ժամանակ է հարկավոր՝ հարմարվելու այն մտքի հետ, որ ապրելուս մեկ օր է մնացել միայն, հետո, գիտակցելով այդ մեկ օրվա արժեքն ու այն, որ ժամանակը թռնում է, կաշխատեմ հնարավորինս անել այն ամենը, ինչ կարող եմ մի քանի ժամում՝ կյանքիս ապագա մի քանի տարիների անելիքներից: Ու, թերևս, միակ բանը, որ չեմ հասցնի անել ու ամենամեծ ցավն ու ափսոսանքը կզգամ վերջին վայրկյաններին,, չեմ հասցնի զգալ այդ երջանկության բերկրանքն ու իրական հրաշքը՝ դա մայրանալն է:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Շատ բարդ հարց է, չեմ էլ ուզում մտածեմ այդ մասին: Ամեն ինչ կախված է նրանից թե այդ պահին քանի տարեկան կլինեմ: Կանեմ հնարավոր ամեն ինչ իմ սիրելիներին երջանկացնելու համար, ոչ մեկին այդ մասին ոչ մի բան չեմ ասի, կաշխատեմ ավարտին հասցնել անավարտ գործերս:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Բոլորին ահավոր վատություն կանեմ վերջի օրով, որ հանկարծ ես մեռնեմ, իմ հետևից չլացեն:
Ոչինչ, որ ես ծանրացած սրտով հեռանամ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
VisTolog (23.08.2010)
Մտածմունքից 2:17pm -ի կոմերը կմեռնեմ:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Բարեկամներ, այս թեման ինձ հետաքրքրեց այն չափով, որ ուզեցա իմանալ`մեր երիտասարդությունը ինչպես է իր համար լուծում այսպես կոչված` "վերջին օրվա" խնդիրը: Շատ հետաքրքիր լուծումներ կային...Բժիշկ-մարդաբանիս տեսակետից` այստեղ կբերեմ մի քանի կարևոր ասպեկտներ.
ա. Մեծ հաշվով` "վերջին օր" չկա, "մահը" ընդամենը այդ վերամարմնավորման ավարտն է: Սա բնագիտական ճշմարտություն է: Ափսոս, որ քրիստոնեական եկեղեցիները, իրենց հատուկ ագնոստիկ պնդաճակատությամբ` վաղ միջնադարի մի Տիեզերական Ժողովում "չեղյալ" են հայտարարել Վերամարմնավորման Օրենքը: Այս Օրենքի մասին կա լայնածավալ գրականություն...
բ. "Վերջին օրվա" մասին ճշմարիտ գիտելիքը շատ բան է փոխելու մարդկության կյանքում: Այժմ մոլորակային կյանքը այնչափ է լարված և քայքայված, որ "վերջին օրվա" զգացումը դառնում է շատ հրատապ մարդկության համար:
գ. "Վերջին օրվա" միստերիային Մարդը և Մարդկությունը մի պատասխան ունեն` ՍԻՐԵԼ:
Այս խնդիրը իմ կողմից մի կրթական լուծում է ստացել, բերում եմ մի զրույց` Լ. ԴՌՆՈՅԱՆԻ "Արշալույս" ձեռնարկից` նախատեսված կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար( "Մակմիլան-Արմենիա" հրատ. 2007թ): Ի դեպ, "վերջին օրվա" հարցի գեղագիտական լավագույն ուսումնասիրություն է Էլդար Ռյազանովի "Предсказание" ֆիլմը, նայե՜ք, մեծ հաճուք կստանաք: Իսկ հիմա` զրույց "Արշալույսից".
ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ԿՅԱՆՔԸ, ԵԹԵ ՄԵԿ ՕՐ Է ՄՆԱՑԵԼ ԱՊՐԵԼՈՒ
Տղան հանդիպեց մի մարդու, որ տխուր կանգնել էր ճանապարհի եզրին:
– Ինչու՞ ես տխուր, քեռի՜,– հարցրեց տղան:
– Իմաստուն ծերունին հենց նոր ասաց, որ ինձ մեկ օրվա կյանք է մնացել: Հիմա չգիտեմ` ինչպե՞ս ապրեմ այդ օրը, ի՞նչ անեմ,– պատասխանեց անծանոթը:
– Մի՜ տխրիր, քեռի՜, արի միասին որոշենք,– ասաց տղան,– իսկ ի՞նչ գործեր ու ցանկություններ ունես:
Եվ մարդը, ում մեկ օրվա կյանք էր մնացել, սկսեց թվել իր գործերն ու ցանկությունները.
– Մի մարդ կա, որ ինձ պարտք է, ուզում եմ պարտքս վերցնել: Մեկ ուրիշն էլ կա, ում ես եմ պարտք, ուզում եմ հանդիպել ու պարտքս վերադարձնել:Բայց այս երկու գործն էլ հասցնելու ժամանակ չի լինի, ո՞րն անեմ:
Մի ընկեր ունեմ, ում շատ եմ սիրում և ուզում եմ նրան նորից տեսնել ու նրա հետ մանկությունս հիշել: Մի ընկեր էլ ունեմ, որ ինձ դավաճանել է, սրան էլ ուզում եմ տեսնել և այս աշխարհից հեռանալուց առաջ, նրա հախիցը գալ: Բայց այս երկու գործն էլ հասցնելու ժամանակ չի լինի, ո՞րն անեմ:
Ես շատ եմ սիրում իմ կնոջ եփած ճաշերը և ուզում եմ կյանքիս վերջին օրն ընտանիքիս հետ կերուխում անել: Սակայն միաժամանակ` շատ եմ սիրում կնոջս ու զավակներիս հետ երաժշտություն լսել, երգել, խոսել բնության ու բանաստեղծության մասին: Բայց այս երկու գործն էլ հասցնելու ժամանակ չի լինի, ո±րն անեմ:
Մարդը, ում մեկ օրվա կյանք էր մնացել, ավարտեց իր խոսքը: Նա և տղան խելք – խելքի տվեցին ու որոշեցին, թե նա իր ո՜ր գործերն ու ցանկությունները պետք է վերջին օրը կատարի և ինչպե՜ս ապրի այդ օրը:
Եվ գիտե՞ս, թե ի՞նչ պատահեց: Դու մի ասա` Իմաստուն ծերունին փորձել էր այդ մարդուն, որ տեսնի,թե նա ինչպե՞ս կապրի իր վերջին օրը: Մարդն իր կարծեցյալ վերջին օրը ապրեց գեղեցիկ կյանքով, և Բնությունը նրան երկար տարիների կյանք պարգևեց:
– Հետաքրքիր է, թե ի՞նչ որոշեցին մարդն ու տղան: Իսկ դու ինչպե՞ս կապրեիր այդ օրը, կգնայի՞ր պարտքդ վերցնելու, թե՞ քո պարտքը կվերադարձնեիր, ո՞ր ընկերոջդ կհանդիպեիր, վերջին օրը կերուխու՞մ կանեիր, թե երաժշտություն ու բանաստեղծություն կընտրեիր: Գրի՜ր այդ մասին:
ՀԱՅՐԻԿԻՆ ՈՒ ՄԱՅՐԻԿԻՆ.
Մի իմաստուն ասել է, թե մարդն իր յուրաքանչյուր օրն այնպես պետք է ապրի, որ կարծես` դա կյանքի վերջին օրը լինի: Այդ զգացումը կյանքին խորություն ու գեղեցկություն է շնորհում:
Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
Նոր որակի ազգային պետականության ստեղծում
http://www.dnforum.am
"Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"
Ես իմ կյանքի վերջին օրը նախ ներողություն կխնդրեմ այն մարդկանցից ում նեղացրել եմ և կկանգնեմ մի հասարակակն վայրում բարձր տեղ և շատ բարձր ձայնով կգոռամ , որ Աստված բոլորին սիրում է:
Անձամբ ես հենց այդպես էլ ապրում եմ: Ասես յուրաքանչյուր օրս վերջինն է:
Եթե անգամ ամեն օր չի ստացվում` մեծ մասամբ հաջողվում է
Որովհետև իրականում կյանքը հենց մի օր է ... այն սարսափելի կարճ է ու այն պետք է ԱՊՐԵԼ:
Ապրել, և ոչ թե կյանքի պահածո սարքել` չանելով արարքներ, որ պետք է անեիր, չասելով բառեր, որ պետք է ասեիր, չերգելով երգը, որ պետք է երգեիր, չգնալով ճամփան, որ պարտավոր էիր գնալ ...
Չի կարելի կյանքը վատնել կյանքի նկատմամբ վախի վրա, ապրելու վախի վրա:
Ընդամենը վաղը մենք կարող ենք չլինել: Ընդամենը վաղը չէ մյուս օրը մեր կյանքը դառնալու է կնճռապատ հայացքով հազիվ նշմարվող հուշամատյան...այդ հուշամատյանում պետք է տեղ ու դադար չլինի: Ու մի հուշը մյուսից գեղեցիկ, շնչակտուր անող ու խելագար պետք է լինի..
Չկա ավելի սարսափելի բան, քան ավարտին մոտեցող կյանքի դատարկ հուշամատյանը:
Եթե իմանամ ինձ ապրելու մի օրա մնացել, անհամբերությունից ինքնասպան կլինեմ
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Կա չորս երևույթ, որից մարդկությունը չի խուսափել երբևէ.
1. ծնունդ
2. հիվանդություն
3. ծերություն
4. մահ
Ինչքան էլ որ մենք սա համարում ենք բնական և բանական, հոգեպես դժվար է հարմարվել և ըստ իս սրանցից յուրաքանչյուրը գալիս է հենց այն պահին՝ երբ առավել քիչ ես սպասում՝ դա կարող է լինել այսօրը...
Կա վարկած, որ մարդը կանխազգում է մոտալուտ մահը: Եթե էտպես է և ունենամ այդ զգացողությունը, ամենից շատը կուզենամ օրը անցկացնել ընտանիքիս հետ՝բնության գրկում:Բնությունը միակ տեղն է/ իմ կարծիքով/, որտեղ հոգիտ ազատ է կապանքների, երբ ավելի մոտ ես Աստծուն և հողին::Չեմ ուզենա, որ խղճան՝ էլ ավելի արտահայտելով իմ անօգնական վիճակը: Պարզապես կուզեմ հանգիստ ու անցավ ավանդել հոգիս:
Freeman (20.08.2010)
մի գեղեցիկ աղջկա կասեի,որ ինքը իմ դուրը շատա գալիս ու ես կցանկանայի իր հետ մոտիկից շփվել ու ծանոթանալ:դե վերջում էլ Ամուսնանալ,բայց հիմա վախում եմ ասի հաջող դրա համար բան չեմ կարում անեմ
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ինձ թվումա,եթե իմանայի որ ինձ մեկ օրա մնացել
1.կգնայի խանութ ու ինչքան համով շոկոլադ կա կգնեի,որ գամ տուն ուտեմ
2.կմտնեի հիվանդանոց ու ինչով կարողանայի կօգնեի բժիշկներին
3.հարզատներիս կտեսնեի վերջին անգամ
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ