Նորմարդ և Ուրվական, ափսոս, որ չենք հանդիպել...![]()
Ախր պիտի մոտենայիք։ Ի դեպ, ես ինքս էլ վաղուց մի ուրիշ ֆորումի հանդիպման ժամանակ նմանատիպ իրավիճակում եղել եմ, բայց ես մենակ էի, առաջին անգամ էի ֆորումի հանդիպման գնում, ընդ որում ոչ մեկին ռեալում չէի ճանաչում։ Թամանյանի արձանի մոտ էր նշանակված հանդիպումը։ Տեսա մի խումբ է հավաքված, մտածեցի՝ երևի ֆորումցիները կլինեն, մոտեցա, հարցրեցի, համարյա համոզված էի, որ իրենք են, բայց... պարզվեց՝ իրենք չեն...Ճիշտ է, էդ պահին մի քիչ ամաչեցի, բայց դե, կարծում եմ, էնքան էլ ահավոր բան չի դա, բնական բան է, բոլորի հետ էլ կարող է պատահել։
![]()
Իսկ հաջորդ անգամվա համար (հուսով եմ, որ հաջորդ անգամ լինելու է) առաջարկում եմ ձեզ նայել «Ակումբի նկարները» թեման, որտեղ ակումբի տարբեր հանդիպումների լիքը նկարներ կան, ու նաև ամեն մի նկարի տակ գրված են տվյալ նկարում եղած անդամների մականունները։ Կարծում եմ, որ դրանց օգնությամբ կճանաչեք մեզ։
![]()
Էջանիշներ