Մեջբերում Taurus-ի խոսքերից
ժամը 7-ց մինչև 9:30 եմ եղել ու անհնար ա ընդե ըլնողը մեզ չնկատի, ամենաաղմկոտ սեղանը որն ա եղել , էտ մենք էինք: երկրորդ հարկում ծննունդ էր , բայց մեր ծիծաղը առաջին հարկից ամբողջ սքուերի մասսաին մեր վրա էր ուղղում, էնքան որ նկատողություն ստացանք
Լավ, պարզ ա, ուրեմն քեզ չենք տեսել: Ինձ հետաքրքիր ա, ով ա ընտեղ էղել 17.00-17.35-ի ժամանակահատվածում: Մեկ էլ մի բան, որ պայմանավորվում եք դիմացը, էդ իրո՞ք դիմացն եք լինում, թե ով երբ էկավ (17.00-ից շուտ) ներս ա մտնում: Մենք ներս ենք մտել՝ ես ու Նորմարդը, ու մտածում էինք, թե որ սեղանին նստած կլինեք: Նույնիսկ մատուցողին հարցրինք՝ չգիտեր: Հետո կամացից սկսեցինք տրամաբանել, թե ով ով է: Մի հատ տղու դեմք տպավորվեց, էսօր ֆորումի անդամների լուսանկարներն էի նայում, պարզվեց Արշակն է... Իսկ Բյուրակնի հետ առանձին խոսալու բան ունեմ. համարյա 99 տոկոս համոզված ենք, որ էդ աղջիկն ինքն ա էղել: Հլը թող էս գրառումը կարդա, կպարզեմ, ճիշտ էինք մտածում, թե չէ: