Ես կարող ա գամ: Անցած անգամ մի 5-10 րոպեով էի եկել, բայց ինձ շատ դուր եկավ
… Կաշխատեմ գալ
…
Ես կարող ա գամ: Անցած անգամ մի 5-10 րոպեով էի եկել, բայց ինձ շատ դուր եկավ
… Կաշխատեմ գալ
…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ես, ինչպես միշտ, երևի կգամ, այսինքն՝ եթե ոչ մի այնպիսի բան չպատահի, որ պլաններս փոխի, հաստատ կգամ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արշակի նման ասացիրԵս, ինչպես միշտ, երևի կգամ, այսինքն՝ եթե ոչ մի այնպիսի բան չպատահի, որ պլաններս փոխի, հաստատ կգամ։
Ես էլ եմ գալու![]()
Ես չեմ գալու:![]()
Ես գալու եմ
Դու սու՛ս, SMS-ներով ներկա ես լինելու: Հատուկ քեզ համար էսօր հեռախոսս վերալիցքավորել եմ, որ լիքը գրեմԵս չեմ գալու:![]()
![]()
Իրոք էլ չեմ դիմանում, ես էլ եմ ուզում գալ հանդիպումներին, զոռով եմ ինձ զսպում
, որ ասեմ, որ լացեմ եղել նույնիսկ մի անգամ, երևի, թե չեք էլ հավատա, բայց տենց բան իրոք եղել ա ու հիմա էլ թախծոտ աչքերով եմ
…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Մտածում էի՝կգամ,բայց չէ:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ես էլ ոմ ուզում, բայց չեմ կարող, արդեն մոռացել եմ շատ բաներ, մեր հանդիպումներից,
Չէ, մի գնա: Ես որ կգամ, նոր արիCactuSoul-ի խոսքերից
![]()
Արդեն եկել էր։Artgeo-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լսեք ժողովուրդ, թե ինչպե՞ս են անցնում "Ակումբ"-ի հանդիպումներն (իմ պատկերացմամբ) ՈՒրեմն, երեկ հանդիպման օրն էր. դե ես հարգելի պատճառներով չեմ եղել հանդիպմանը, բայց լուրեր են պտտվում
Մի խոսքով երեկ գիշեր, իսկ ավելի ճիշտ արդեն օրը փոխվել էր ու ճիշտ կլինի ասել, այսօր ժամը լուսադեմ մոտ 4-ին Բյուրակնը միացավ ինտերնետ ու գրեց ինձ, ասելով, որ հենց նոր է տուն մտել: Դե ես էլ հետաքրքրվեցի, թե ու՞ր է եղել այսքան ուշ ժամին, իբր բանից անտեղյակ եմ, որ հանդիպում կար այսօր
Նա էլ, թե հանդիպումն էր "Ակումբ"-ի ու որ իրեն զոռով տուն են ուղարկել: Շարունակեցի ես հարցեր տալ. ասեցի, երևի խմել ես ու ուզել կռիվ անել "Ակումբ"-ի մյուս անդամների հետ, ովքեր համամիտ չեն լինում քո կարծիքի հետ իրենց "Ակումբ"-ում կատարած գրառումներով, դրա համար էլ նրանք մենակ քեզ տուն են ուղարկե՞լ: Բյուրակն էլ պատասխանեց, որ միայն իրեն տուն չեն ուղարկել, այլ որ բոլորն էլ պետք է տուն գնային, բայց նա չէր ուզում ու ասաց, որ տրամադրությունը շատ լավ է ու մի քիչ գարեջուր է խմել: Դե մենք լատիներեն տառերով էինք գրում ICQ-ում ու այդ ուշ ժամին "գարեջուր"-ը կարդացի "գառաժում" (garejur - garajum): Այս պատասխանն իմ մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց ու ես շարունակեցի իմ հարցերն. իսկ ի՞նչ եք անում հանդիպումների ժամանակ (մտքումս պահելով գառաժում խմելու դառը իրողության փաստը
): Նա էլ պատասխանեց թե, խաղում ենք: Այստեղ իմ մեջ ստեղծվեց այն ամբողջական պատկերը, թե ինչպես են անցնում այդ հանդիպումները. հավաքվում են գառաժում, մի լավ խմում
(երևի որ ցուրտը չզգան ու չմրսեն ու համ էլ այդ պահին ամաչեցի դեռ հարցնել, թե դեղ էլ են անու՞մ)
հետո բարձր տրամադրությամբ, հրճվանքով ու քրքջանքով սկսում են ռեզին, գործագործ ու կլաս խաղալը մինչ գիտակցության կորստի աստիճան, որ հետո զոռով տուն ուղարկեն բոլորին մեկ մեկ:
![]()
![]()
Բայց Բյուրակնը պատասխանեց ծիծաղելով
, որ գառաժում մի փոքր չի խմել, այլ գարեջուր ու ոչ թե խաղում են թվարկածս խաղերն, այլ հանդիպում կարգին ռեստորաններում կամ սրճարաններում, հարցեր քննարկում, զրուցում և ուրախ , անմոռանալի ու օգտակար ժամանակ անցկացնում: Երկու ռեստորանի կամ սրճարանի անուն տվեց, ուր հանդիպել ու անց էին կացրել այս հանդիպումը, որից ոչ մեկի ոչ տեղը գիտեի ոչ էլ անունն էի նույնիսկ լսել
Դե ինչ, ինչպես հայ մարդը կասեր, հալալ է ձեզ
Մասնակցողները կարող են թիթիզանալ
մասնակցել չկարողացողներն էլ համբերատար տանել նրանց թիթիզանալ-ները
Բայց ժողովուրդ, դեռ ինձ թվում է, որ Բյուրակնը հետո փոխեց խոսքն ու չասեց իրականությունն, իսկ իրականությունն այն էր ինչ ես պատկերացրեցի.
![]()
հավաքվում են գառաժում, մի լավ խմում
(երևի որ ցուրտը չզգան ու չմրսեն ու համ էլ երևի դեղ էլ են անում)
հետո բարձր տրամադրությամբ, հրճվանքով ու քրքջանքով սկսում են ռեզին, գործագործ ու կլաս խաղալը մինչ գիտակցության կորստի աստիճան, որից հետո զոռով տուն են ուղարկում բոլորին մեկ մեկ:
![]()
Ես սա էսպես չեմ թողնի, ճշտելու եմ ամեն բան...
Վերջին խմբագրող՝ ihusik: 28.01.2007, 15:36:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Վատ չէր, Հուսիկ: Այսուհետ հանդիպման մասին պատմելու ծանր պարտականությունը քեզ վրա կթողնենք:
Ի դեպ, կարող ես շատ ջիջիլ չընկնել: Ուզում ենք ամռանը միջազգային հանդիպում կազմակերպել: Տեսնենք՝ կստացվի՞:
Եկեք ԳերմանիաաաԲյուրակն-ի խոսքերից
թե չէ լաց կլինեմ
![]()
![]()
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ես արդեն պարզել եմ, որ պլաններ կան, որ հանդիպումներն ընդլայնվեն ու անցնեն արդեն միջազգային մակարդակի: ՝ տարածելով հին հայկական չիլիկ դաստա ու ղաիշ դաղոցի խաղերըԲյուրակն-ի խոսքերից
ՈՒշադիր կարդացեք ընդգծածս
Մնացածն ասվում է ձեր ուշադրությունը շեղելու ու ասածի իսկական թաքնված իմաստը քողարկելու համար
Բայց ես ասել էի, որ այս գործն այդպես չեմ թողնի ու կպարզեմ ամեն բան
ՈՒրեմն պլաններ կան, (դեռ կպարզեմ, թե կոնկրետ որ տեսակի) և ընդլայնվելու են ու անցնեն արդեն միջազգային մակարդակի: (պարզելու եմ նաև, թե որ երկրներում են ուզում ծավալել իրենց գործունեությունն): Ես իմ խոսքի տերն եմ՝ ճշտելու եմ ամեն բան ու ձեզ ասեմ
Կռահում եք ինչ են առաջարկում ինձ, որ ես էլ չխոսեմ այս թեմայից ու հետո շարունակում կոնկրետացնելով ասածը.Վատ չէր, Հուսիկ: Այսուհետ հանդիպման մասին պատմելու ծանր պարտականությունը քեզ վրա կթողնենք:լսում եք, այսինքն ինձ՝ իմ լռության դիմաց, պատրաստ են վճարելԻ դեպ, կարող ես շատ ջիջիլ չընկնել:Բայց ես չեմ հանձնվի ու կպատմեմ ամեն բան՝ կմտնեմ Պլանի գլխից ու ոտքերից դուրս կգամ ու կբացահայտեմ ամեն բան, նման հանդիպումների հետ կապված ու ձեզ կհայտնեմ՝ չվերցնելով իմ վրա նրանց առաջարկած ծանր պարտականությունը: ՈՒշադիր եղաք՝ "Պլանի գլխից..."
Հա, չմոռանամ ասեմ, նրանք, ովքեր լուրջ կնդունեն ասածներս, դիմեք անձամբ ինձ, ես ծանոթ լավ հոգեբանի տեղ գիտեմ
![]()
Հ.Գ.![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ