User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Չգիտեմ՝ թե ով կարգելափակվի այս հարցազրույցից հետո, բայց ամեն դեպքում ձեզ եմ ներկայացնում այս հարցազրույցը

    Մաս I. Impression-ն Ակումբի մասին


    - Ինչու՞ Ակումբում այլևս գրառումներ չես անում:
    - Որովհետև Ակումբի մեծամասնությունն են կազմում մարդիկ, որոնք միտում ունեն սեփական կարծիքը տիեզերքի կենտրոն համարել, ու նրանց հետ ցանկացած զրույց ավարտվում է տրամաբանության տխուր պարտությամբ: Բացի դրանից, արված գրառումների 90 տոկոսը ոչ թե սեփական կարծիքի արտահայտում է, այլ դիմացինին կծելու ցանկություն: Ես չեմ կարծում, որ Ակումբը շատ կփոխվի դեպի լավը: Պատճառներից մեկն այն է, որ բացում եմ նոր գրառումները, և հուսահատությունից լացս գալիս է: Դուրս չի գալիս նաև այն, որ ստանդարտից դուրս ակումբցիներին կա՛մ արգելափակում են, կա՛մ նրանք իրենց ոտքով են գնում (ինչպես ես): Եթե էդ չափի անճաշակությունն ու անգրագիտությունն ընդունելի ու տանելի է, ապա միանշանակ տանելի պետք է լինեն off-standart ex-ակումբցիները:
    - Այսքան դժգոհում ես Ակումբից, բայց, այնուամենայնիվ, անտեսանելի տարբերակով մտնում ես: Ինչու՞:
    - Տեսանելի տարբերակով չեմ մտնում, որովհետև ալարում եմ դրույթները նորից խմբագրել: Մտնում եմ, որովհետև հաճախ ստանում եմ pm-ներ, ինչպես նաև ռեպերս եմ ստուգում: Մեկ էլ նայում եմ իմ բացած թեմաներում ինչ ապուշություններ են գրել:
    - Եթե քո թեմաներում ապուշություններ են գրում, ինչու՞ ես ստեղծագործություններդ այնտեղ տեղադրում:
    - Եթե նկատել ես, այլևս չեմ դնում ու չեմ էլ դնելու, իսկ սկսեցի, որովհետև առաջինը, ինչ կարդացի Ակումբում, Needles_In_Eyes-ի, CactuSoul-ի և Բյուրակնի ստեղծագործություններն էին:
    - Իսկ հետո ի՞նչ կարդացիր, որ սկսեցիր չտեղադրել:
    - Հետո սկսեցի թերթել Ստեղծագործողի անկյունը և խորապես ափսոսացի Ակումբում գրանցվելու համար:
    - Էսքան բացասական բաներ ասացիր Ակումբի մասին: Մի՞թե ոչ մի դրական բան չկար:
    - Կա: Հիմա ես ու դու նստած սուրճ ենք խմում: Կան ևս մի քանիսը, որոնց հետ շփումն ինձ համար շատ կարևոր է:
    - Ինչո՞վ է կարևոր:
    - Այն մի քանիսը, որոնց հետ շփվում եմ կամ կուզենայի, շատ տարբերվում են իրենց մտածելակերպով ու համուհոտով: Նման են թարմ օդի: Իսկ Ակումբում բենզինահոտ է հիմնականում:

    Մաս II. Impression ստեղծագործողը

    - Որքան գիտեմ, մինչև Ակումբ մտնելը ստեղծագործություններդ քչերին էիր ցույց տալիս, իսկ հիմա այսպես հրապարակայնորեն դրել ես: Ի՞նչն էր այն ժամանակ խանգարում:

    - Հիմա էլ եմ բանիմաց մարդկանցից քչերին ցույց տալիս:
    - Ինչու՞:
    - Ի տարբերություն շատերի, երբեք համոզված չեմ լինում, որ լավ եմ գրում: Գովասանքներին վերաբերվում եմ ավելի մեծ կասկածամտությամբ, քան քննադատությանը:
    - Ստեղծագործություններիդ մասին կարծիքներն օգնու՞մ են, որ որևէ բան փոխես հետագայում, թե՞ քոնն ես առաջ տանում:
    - Ընդհանրապես մշակել չեմ սիրում: Ամեն ինչ էքսպրոմտի արդյունք է, բայց մինչև ծնվում է, ահագին տանջվում եմ մտքում: Գալիս է պահ, որ զգում եմ՝ նստեմ, միանգամից կգրեմ, այսինքն՝ մտքում հարյուր անգամ կարդացած եմ լինում: Այդքանով հանդերձ որոշ մարդկանց քննադատությունն ընդունում եմ: Ոչ թե փոխում եմ գրածս, այլ գցում «Աղբ» թղթապանակի մեջ:
    - Երբ կարծիք են հայտնում, դա ազդու՞մ է մտքիդ մեջ ձևավորվողի վրա:
    - Չէ՛, եթե ինչ-որ պայմանականություններ դնեմ իմ առաջ, գրածս անբնական կստացվի:
    - Ինչպե՞ս ես խուսափում անբնականությունից:
    - Ինձ համար հեշտ է, որովհետև առօրյայում էլ գրեթե երբեք չեմ օգտագործում անգիր արած արտահայտություններ:
    - Գրելուց լինու՞մ է որևէ բանի ազդեցության տակ ընկնես. ասենք, գրքի, ֆիլմի, երգի…
    - Հաճախ: Ոչ թե ազդեցության տակ եմ ընկնում, այլ դրանից է սկսվում: Ասենք, ինչ-որ երգ եմ լսում: Մի բառ մնում է, և դրա վրա նոր բան է կառուցվում: Ընդհանրապես, տեսածիս, ընկալածիս ասոցիացիաները կա՛մ բանաստեղծություն են դառնում, կա՛մ արձակ:
    - Սովորաբար մարդիկ երբ գրում են, հիմնականում տեսողական զգայարաններն են օգտագործում՝ անտեսելով մնացածները: Իսկ դու՞:
    - Ես հիմնականում օգտագործում եմ ենթագիտակցական ասոցիացիաները, որոնք առաջանում են ցանկացած զգայարանի ակտիվանալու դեպքում:
    - Քո գրածների մեջ ի՞նչն ես թույլ համարում, որ կուզենայիր զարգացնել:
    - Ունեմ մի գործ, որը կոչվում է «Նոյեմբեր»: Այն շատ աբստրակտ է, միաժամանակ՝ ավելի հիմնավորված, քան ցանկացած ռեալիստիկ պատմվածք: Այդ գործը միակն է իր տեսակի մեջ, գրվել է մեծ դժվարությամբ, ու այլևս այդ որակի ու ոճի բան չեմ կարողանում գրել: Փորձում եմ զարգացնել հենց էդ որակը:
    - Բացի Ակումբից, որտե՞ղ կարող ենք կարդալ քո ստեղծագործությունները:
    - Ունեմ անձնական բլոգ, նաև մոտ ժամանակներս լույս կտեսնի իմ առաջին գրքույկը:
    - Ո՞ր գործերդ են այնտեղ լինելու: Ի՞նչ սկզբունքով ես ընտրել դրանք:
    - Գրքույկը կազմվել է մոտ ընկերոջս օգնությամբ, որը, բարեբախտաբար, պրոֆեսիոնալ գրաքննադատ է: Ցանկացած գործ ընտրվել է հաշվի առնելով նրա մասնագիտական փորձն ու հմտությունները: Բաղկացած է լինելու երկու մասից. հայերեն և անգլերեն:
    - Ու՞մ ես տեսնում որպես քո ընթերցող:
    - Ընթերցել կարող են բոլորը, ամեն մեկը յուրովի է ընկալելու:
    - Իսկ ո՞վ կսպասի հաջորդ գրքիդ:
    - Դու:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.11.2012), Sambitbaba (08.03.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Impression, շնորհակալ եմ, որ առաջին անգամ ինձ սովորական մարդկանց ցուցակում դասեցիր, քանի որ ես ոչ արգելափակվել եմ, ոչ հեռացել ակումբից, թեև ըստ քեզ բոլոր ոչ-սովորական, ստանդարտից դուրս անդամները տեղավորվում են այդ երկու տարբերակների մեջ: Իհարկե, դժվար է ընդունել, որ երբեմն էլ սեփական անձի դիտակետից ստանդարտի մեջ գտնվող մարդիկ իրականում ստանդարտից դուրս են և` հակառակը: Բայց դա արդեն երկար ու լուրջ խոսակցություն է: Այստեղ դրա տեղը չէ:
    Բյուրակն. սիրեցեք զմիմիանս, էս ես չեմ ասել:

    Philosopher
    Հնարավոր քնելուց առաջ

    Հ.Գ. Բյուրակն. հերթական հեռանալ-մնալուցդ առաջ գոնե էս գրառմանը մի պատասխանիր, համբերիր, բոլոր մոլորյալները մի օր ետ են գալու, ներիր մեղավորներին: "Չէ թե մենք էլ այդպիսին չէինք", ասում էր առաքյալը: Իսկապես, չէ թե դու էլ մի օր մեզ նման չէիր... Երբեմն էլ հոգու փրկությունը գալիս է լռելիս, հավատա, աստվածային զգացում է:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 03.09.2007, 00:19:

  4. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Հախվերդյանը երգում է.
    «Լավագույն տղերքը հեռանում են...», էս մտքի հետ կարելի է մի քիչ վիճել, երկու ձև կարան հեռանան լավագույները, երբ ուրիշ ելք չկա, ու երբ ելք կա բայց հավես կամ ցանկություն չկա սեփական ջանքերը ներդնելու ՝ լավագույն ելքի կայացման համար, ստեղ մի քիչ վիճելիա դառնում՝ լավագույն տղերքը չակերտներով գրես թե առանց,բայց դե որ տարբերակնել լինի ափսոսանք միևնույնա առաջանումա մոտտ
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 03.09.2007, 00:58:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.11.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    երկրորդ մասը հետաքրքիր է շնորհակալություն հարցազրույցի համար

    իսկ առաջին մասի վերաբերյալ կասեմ, որ ստանդարտ մտածելակերպը,կծելը և այլ բնորոշիչները դա բնական է և չարժի լքել ակումբը այդ պատճառով … միևնույն է ստանդարտ մտածելակերպը կամ ցեխի մեջ ապրող մարդիկ կհանդիպեն ամենուր որտեղ կան մարդկանց մեծաքանակ բազմություններ այդպես է աշխարհը կառուցված։

    Սակայն ստեղծագործը պետք է ինչ որ չափով անձնազոհ լինի և փորձի լուսավորել մարդկանց ոգիները անկախ ամեն ինչից..
    ...

  7. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Բյուր, շնորհակալություն հարցազրույցի համար, լակոնիկ ու իմաստալից էր:
    Շատ բաներում համամիտ եմ Լիլիթի հետ, սակայն պետք չի էդքան կատեգորիկ ընդունել նրա ասածներն, ինչպիսին է.
    Դուրս չի գալիս նաև այն, որ ստանդարտից դուրս ակումբցիներին կա՛մ արգելափակում են, կա՛մ նրանք իրենց ոտքով են գնում (ինչպես ես):
    ու պետք չի վիրավորվել էս խոսքերից, քանի որ համոզված եմ, որ Լիլիթը դրանով չի ցանկացել ասել, թե մնացածներն, ովքեր չեն հեռանում կամ հեռացվում ֆորումից «սովորական» մարդիկ են:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  8. #6
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Impression, մի ոչ սովորական զրույց հատուկ քո համար:

    Պաբլո Պիկասոյի հետ զրուցելիս ֆրանսիացի մի հայտնի բժիշկ նկարչին նկատել է տվել, թե իրեն, որպես մարդու կազմվածքի լավ գիտակի, նրա նկարների հերոսները բժշկական տեսակետից տարակուսանք են պատճառում:
    – Հնարավոր է, - պատասխանել է Պիկասոն:
    – Բայց ես կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ նրանք ավելի երկար կապրեն, քան Ձեր հիվանդները:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Լիլիթ, ուրախ եմ որ ակումբը քեզ օգնեց, որ դու որոշես վերջապես ստեղծագործություններդ ուրիշի դատին հանձնել, ինչպես մի անգամ խոստովանեցիր ինձ, ու մի օր որոշես նույնիսկ գրքույկ տպագրել: Ես հպարտ եմ, որ այս ակումբի շնորհիվ ևս մի գրող բացահայտվեց

    Բյուրակն, ուրախ եմ, որ ակումբը քեզ հնարավորություն տվեց անձամբ ճանաչել ու շփվել, իսկ մի օր նույնիսկ հարցազրույց վերցնել ապագա մեծ գրողից, բայց ափսոսոում եմ, որ ակումբը քեզ չսովորեցրեց հասկանալ, որ միայն մերժվածներն ու իրենց մերժվածի տեղ դրածները չեն անհատականություն, ու որ անհատականություն լինելու համար անհրաժեշտ չէ մերժված լինել: Սրանք գուցե խիստ խոսքեր են, բայց սրանք պետք է հենց այս թեմայում լինեին, որպես այս՝ «Չգիտեմ՝ թե ով կարգելափակվի այս հարցազրույցից հետո» չիրականցվող խոսքերի պատասխան: Ուրախ եմ նայեմ, որ ակումբն օգնեց, որ մենք ավելի մտերմանանք:

    Լիլիթ և Բյուրակն, ուրախ եմ, որ երկուսիդ էլ ճանաչում եմ ու այնքան եմ ճանաչում, որ սիրում եմ ու կարող եմ ասել, որ ընկերներս եք, բայց ինչքան էլ որ ընկերս լինեք, հույսներդ կտրեք, ակումբից չեք արգելափակվելու, չնայած որ «վիզ դնեք»...
    Չէ, չի ստացվի, Ձեզ շատ եմ սիրում

    Հ.Գ. Բյուր, քեզ չճանաչեի, կմտածեի թե ակումբի դեմ քայլեր ես անում: Լավ է որ ճանաչում եմ ու գիտեմ, որ ընդամենը ցասումդ ես արտահայտում, ցասում, որն իրականում անտեղի է ու եթե մի օր երկար խոսենք, կապացուցեմ որ ցասումդ մի բանի դեմ է, որի օգտին ժամանակին շատ ես խոսել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.11.2012)

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Բյուրակն, ուրախ եմ, որ ակումբը քեզ հնարավորություն տվեց անձամբ ճանաչել ու շփվել, իսկ մի օր նույնիսկ հարցազրույց վերցնել ապագա մեծ գրողից, բայց ափսոսոում եմ, որ ակումբը քեզ չսովորեցրեց հասկանալ, որ միայն մերժվածներն ու իրենց մերժվածի տեղ դրածները չեն անհատականություն, ու որ անհատականություն լինելու համար անհրաժեշտ չէ մերժված լինել:
    Հարգելի Չուկ, եթե դու ուշադիր կարդայիր հարցազրույցը, կտեսնեիր, որ ես իմ կարծիքը բացարձակապես չեմ արտահայտել, այլ միայն հարցեր եմ տվել, միայն լրագրողի դերում եմ եղել: Ինչ վերաբերում է անհատականություններին, ես լռում եմ ու միշտ էլ լռելու եմ:
    Հարցազրույցը որևէ մեկի վարկաբեկելու նպատակ չի ունեցել: Ընդամենը Ակումբի անդամներից մեկից վերցված հարցազրույց է, որը տարբերվում է մնացածներից, որովհետև չի պարունակում հարցեր, որոնք կարող էիր փողոցով քայլող Պողոսին էլ տալ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (17.10.2016)

  13. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ

    Չգիտեմ ինչու չէի կարդացել մինչ այս հարցազրույցները, բայց Impression-ին լրիվ այլ աչքերով նայեցի։ Գրառումներից երբեկ չէի ենթադրի, որ նա այնպիսին է, ինչպիսին նրան տեսնում եմ հիմա, այս հարցաղրույցի տողերում

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա հլը ստեղ ինչ եմ գտել արժե մեկ-մեկ ակումբի հին-հին մարգարիտները փորփրել

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (19.11.2012)

  16. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հետաքրքիր է, որ մեր լավ ընկերուհին այունահդերձ չի հեռացել - ես էլ սկզբում ահագին տխրել էի, մտածում է` լավ, էս մեր Impression-ին ինչ եղավ: հետո նայեցի ժամանակը - 2007 թվական...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.11.2012), impression (19.11.2012), Jarre (19.11.2012), keyboard (19.11.2012), Sambitbaba (19.11.2012)

  18. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խայտառակ էղանք դե ներող եղեք, ջահել էինք ու խելառ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.11.2012), Sambitbaba (19.11.2012), StrangeLittleGirl (19.11.2012)

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    խայտառակ էղանք դե ներող եղեք, ջահել էինք ու խելառ
    բա թոռներիդ ի՞նչ պատասխան ես տալու, եթե մտնեն էս թեմա

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (19.11.2012)

  22. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե հենց էդ պատճառով էլ թոռների գոյության թեման անհուսալիորեն հետաձգվում ա, տունս քանդել ես
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.11.2012), StrangeLittleGirl (19.11.2012)

  24. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դե հենց էդ պատճառով էլ թոռների գոյության թեման անհուսալիորեն հետաձգվում ա, տունս քանդել ես
    ես ի՞նչ մեղք ունեմ: դու կարայիր հարցերին ուրիշ ձև պատասխանեիր:

    բայց ջոկու՞մ ես՝ դաժը մեր ընդվզումն էր կրեատիվ: թե չէ հիմիկվա ջահելները հեչ ֆանտազիա չունեն: սաղ նույն ձևի են գնում ակումբից

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.11.2012), Աթեիստ (19.11.2012), Նաիրուհի (19.10.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որ արբանյակներն է հնարավոր բռնել Հայաստանում
    Հեղինակ՝ terev, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 01.03.2015, 12:50
  2. Գուցե հնարավոր է
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 13.04.2013, 11:40
  3. Հնարավոր է ճամփորդել ժամանակի միջով?
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.06.2010, 14:20
  4. Գրառումներ: 236
    Վերջինը: 04.12.2008, 12:51
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •