User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Իսլամական Հայաստան.

  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսլամական Հայաստան.

    Մենք բոլորս վաղ տարիքից սկսած վստահ ենք, մեր քրիստոնիա ազգ լինելու եւ համապատասխանաբար քրիստոնեական մշակույթ եւ արժեքներ կրելու մեջ, բայց ինչքանով է մեր ազգային մշակույթը եւ արժեքները համապատասխանում համաքրիստոնեական ազգերի մշակույթի եւ արժեքների հետ, շատ բան չգիտենք, որոշ դեպքերում հասկանալով, որ եզրերը քիչ են, չենք էլ ուզում իմանալ.

    Հայ ժողովուրդը իր բնույթով ավելի մոտ է ասիականին, քան եվրոպականին եւ բնակվելով հարավ-Արեւմտյան Ասիայում, բնականաբար տեղի տարածաշրջանի մի մասն է, որպես մշակույթային միավոր, որը ընդհանու մահմեդական ազգերից գրեթե չի տարբերվում. Մենք կրոնով չլինելով մահմեդական, մեր բնույթով ապրում ենք նույն դրվացքով, ինչպես շատ իսլամական ազգեր եւ մեր դեպքում քրիստոնիա ասածը, դառնում է պայմանական, որոշ դեպքերում էլ խափուսիկ.

    Մեր ազգային ինքնախաբեության պատճառվ, մեզ ասիայում չեն ընդունում, քրիստոնիա լինելու պատճառով, իսկ Եվրոպայում չեն համակրում որպես իսլամականին ավելի մոտ արժեհամակարգ ունեցող ազգի. Այդ պատճառով մենք բազմիցս ենք տուժել պատմության ընթացքում, որի մասին մեր պատմաբաները լռում են, կամ էլ իրողության այլ պատճառներ փնտրելով, չեն կարողանում տալ ճիշտ պասախաններ, իսկ իրականությունը առավել քան պարզ է.

    Իսլամական աշխարհը դարերից ի վեր զգալով մեծ վտանգ քրիստոնիա քաղաքակրթությունից, միշտ թշնամաբար է վերաբերվել հարակից քրիստոնիա ազգերին, իսկ Եվրոպան քրիստոնիա ասելով եւ հասկանալով միայն եւ միայն արեւմտյան մտածելակրպին բնորշ մշակույթ, իրականում մեզ իրենց մշակույթի մաս չէր էլ կարող համարել, մեր իսկ մահմեդական արժեքների պատճառով եւ արդյունքում մենք մեզ գիտակցաբար դնելով իսլամի հարվածի տակ, նաեւ մեզ զրկել ենք, ցանկացած դաշնակցի հնարավորությունից.

    Անունով քրիստոնիա, ոգով մուսուլման Հայ ժողովուրդ, որը բնականաբար պետք է մերժվեր երկու ճամբարների կողմից էլ.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 01.09.2007, 23:43:
    Ուրախ գրառում:

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    ՄԻ քիչ մանրամասնի էլի հիմա մեր ապրելակերպի որ մասերն եմ բնորոշ մահմեդականներին

  3. #3
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ քիչ մանրամասնի էլի հիմա մեր ապրելակերպի որ մասերն եմ բնորոշ մահմեդականներին
    Հիմա չէ, հարցը ունի պատմաշակույթային ենթատեկստ եւ կարիք ունի լուրջ վերլուծության. Ես կասի ապակողմնորշման, որը անրադառնալու է ազգի ապագային եւ մեր փոխհարաբերություններին, այլ ազգերի եւ մշակույթների հետ.
    Ուրախ գրառում:

  4. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա չէ, հարցը ունի պատմաշակույթային ենթատեկստ եւ կարիք ունի լուրջ վերլուծության. Ես կասի ապակողմնորշման, որը անրադառնալու է ազգի ապագային եւ մեր փոխհարաբերություններին, այլ ազգերի եւ մշակույթների հետ.
    Հա բայց Այդպես էլ պետք լիներ ըստ իս քանի որ երկար դարեր մենք ապրել ենք Թուրքիայի ու Պարսկաստանի տիրապետությունա տակ, պետքա որ նրանցից բավականին շատ բաներ վերցնեինք ինչի արդյունքում էլ հենց առաջանում է այդ քո ասածը

  5. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Անունով քրիստոնիա, ոգով մուսուլման Հայ ժողովուրդ, որը բնականաբար պետք է մերժվեր երկու ճամբարների կողմից էլ.
    ոգով մուսուլման Հայ ժողովուրդ?? ինչից որոշեցիր որ Հայհ ժողովուրդը մուսուլմանական ոգի ունի կամ ունեցել է?
    ...

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Նախ որպէս կրօն, երկրորդ որպէս քաղաքակրթութիւն եւ մշակոյթ քրիստոնէութիւնը սկսել է արեւելքից, Պաղեստինից եւ Ասորիքից: Քրիստոնէութիւնը հելլենացել է Բիւզանդիայում, իսկ Բիւզանդիան իր աշխարհագրական դիրքով դեռեւս Ասիա էր:
    Հռովմում կաթոլիկացել է, իսկ գերմանական աշխարհներում լուտերացել:
    Արեւելեան քրիստոնեայ ազգ-պետութիւններից մնացել են միայն Հայաստանը, Վրաստանը, Լիբանանը (հարցական), Կիպրոսը: Մնացեալները իսլամացել են, կամ ոչնչացել: Իմ համոզմամբ, Եւրոպական երկիրների արտաքին քաղաքականութիւնները անցեալում եւ ներկայում չեն եղել քրիստոնէական: Նրանց արտաքին քաղաքականութիւնը որոշւում է ոսկու քանակով: Հիմա ոմանք զգում են անցեալի սխալները, բայց ուշ է արդէն: Իսլամն իր բանը ցոյց է տալիս ամէնուրէք:
    Իմ կարծիքով աշխարհը ճանաչում է մեզ որպէս քրիստոնեայ, բայց մի պարկ կորկոտի արժէք ունի այս ամէնը այժմ:

  7. #7
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ոգով մուսուլման Հայ ժողովուրդ?? ինչից որոշեցիր որ Հայհ ժողովուրդը մուսուլմանական ոգի ունի կամ ունեցել է?
    Չեմ կարող ասել հազար տարի առաջ ինչպիսի ոգի ենք ունեցել, բայց եթե ներկայում Ձեր շուրջը նաեք, ինքներտ էլ առանց խոսքի շատ բաներ կնակատեք. Չգիտեմ տարբեր ազգերի եւ մշակույթների տեր մարդկանց հետ շփման փորձ ունեք, թե ոչ, բայց ներկա քրիստոնիա ազգերը համարվում են ֆրանսիացիները, անգլիացիներ, ռուսները եւ այդպես շարունակ. Չէի ասի որ, մեջբերված ազգերը իրանց մշակույթային առանձնահատկություններով ընդհանուր բան ունենան մեզ հետ, բարքերից չեմ խոսում, հակառակ դեմքում ստիպված կլինեմ մեկ անգամ եւս օգտագործել «մուսուլման» բառը.

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից
    Իմ համոզմամբ, Եւրոպական երկիրների արտաքին քաղաքականութիւնները անցեալում եւ ներկայում չեն եղել քրիստոնէական: Նրանց արտաքին քաղաքականութիւնը որոշւում է ոսկու քանակով: Հիմա ոմանք զգում են անցեալի սխալները, բայց ուշ է արդէն: Իսլամն իր բանը ցոյց է տալիս ամէնուրէք:
    Իմ կարծիքով աշխարհը ճանաչում է մեզ որպէս քրիստոնեայ, բայց մի պարկ կորկոտի արժէք ունի այս ամէնը այժմ:
    Հարգելի Պանդուխտ, ընդհանուր առմամբ ճիշտ ես.
    Համամիտ եմ Քեզ հետ.
    Ուրախ գրառում:

  8. #8
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարող ասել հազար տարի առաջ ինչպիսի ոգի ենք ունեցել, բայց եթե ներկայում Ձեր շուրջը նաեք, ինքներտ էլ առանց խոսքի շատ բաներ կնակատեք.
    Մեր շուրջը գուցե և նկատենք շատ մարդկանց որոնք ոչ քրիստոնեական վարք ունեն, և ինչ որ չափով բնական է որ այդպիսիները պետք է լինեն քանի որ մեր ազգի մի մասը խառնվել է մուսուլմաների հետ։ Սակայն... դա չի նշանակում որ կարելի է ընդհանրացնել և ընդունել որ ամբողջ հայոց ազգը մուսուլմանական ոգի ունի։

    Չգիտեմ տարբեր ազգերի եւ մշակույթների տեր մարդկանց հետ շփման փորձ ունեք, թե ոչ, բայց ներկա քրիստոնիա ազգերը համարվում են ֆրանսիացիները, անգլիացիներ, ռուսները եւ այդպես շարունակ. Չէի ասի որ, մեջբերված ազգերը իրանց մշակույթային առանձնահատկություններով ընդհանուր բան ունենան մեզ հետ, բարքերից չեմ խոսում, հակառակ դեմքում ստիպված կլինեմ մեկ անգամ եւս օգտագործել «մուսուլման» բառը.
    իհարկե Հայաստանը փոքր երկիր է և շատերը չգիտեն թե այն որտեղ է գտնվում և առավել ևս թե քրիստոնիա ազգ է թե ոչ, սակայն դա դեռ չի նշանակում որ մենք մուսուլմանական ոգի ունենք

    Իսկ մշակույթները իհարկե տարբերվում են մեր և արևմուտքի միջև գուցե այդ տարբերությունն է, որ քեզ բերել է այն մտքին, որ մեր ազգը եվրոպացիների պես «քրիստոնեա» չի..
    կարծում եմ մեր մշակույթը ավելի շատ ընդհանուր ունի հին արևելյան մշակույթների հետ , քան մուսուլմանական երկրների մշակույթների հետ։
    ...

  9. #9
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսլամական Հայաստան.

    Ոչինչ, այն բոլոր էքսպերիմենտներից հետո որ դեմոկրատները դնում են հայ ժողովրդի վրա վստահ եմ որ չեմ զարմանա երբ տեսնեմ ոնց է կամաց կամաց իսլամանում Հայաստանը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանն ընդդեմ Իսլամական պետության
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 17.03.2016, 20:20
  2. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  3. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  4. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •