User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Otar. Հրաժեշտի փոքրիկ հարցազրույց

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Otar. Հրաժեշտի փոքրիկ հարցազրույց

    թեպետ մերկությունը ոչինչ է բարու դեմ
    թեպետ ես էլ եմ դիմակով բարձրանում բեմ
    մերկ է իմ ժպիտը, իմ հայացքը ու ես...
    ես իմ մերկ բարությամբ ժպտում եմ քեզ.
    Otar


    - Ես գիտեմ, որ Ակումբում բավական շատ մտերիմներ ունես: Ինչու՞ Օտար:
    - Երբ գրանցվում էի, ուզում էի օտար մնալ… Չէի, ուզում, որ իմանան ով եմ: Մականունս ծագել է նրանից, որ գրանցման պահին լսում էի Doors… People are strange... strange... stranger... օտար: Բառախաղ է:
    - Բայց գրանցվելուց հետո ահագին ժամանակ է անցել: Ինչու՞ չես խնդրում, որ մականունդ փոխեն:
    - Ինչի՞ համար, լավ էլ մականուն է
    - Այսինքն միայն բա՞ռն է քեզ դուր եկել: Կապ չունի՞, թե ով ես Ակումբում:
    - Մասամբ կապ ունի, որովհետև ակումբցիներից շատերի համար օտար եմ: Գաղտնիք չէ, որ ոչ բոլորն են ինձ լավ վերաբերվում:
    - Քո մասին շատ տարբեր կարծիքներ ունեն մարդիկ: Մեկն ասում է՝ սրան-նրան «կպցնող» ես, մյուսը՝ հրեշտակ, մյուսը՝ պարզապես երեխա: Ըստ քեզ, ինչու՞ են մարդիկ նման հակասական կարծիքներ կազմում քո մասին:
    - Չգիտեմ: Հրեշտակ չեմ համենայդեպս: Բայց չեմ կարծում, թե ինձ սատանի ճուտի տեղ դնողներն են հրեշտակ: Իսկ կարծիքները… դա նրանց գործն է: Մեջբերում եմ իմ սիրած երգերից մեկից. "i'm a sinner, i'm a saint... i do not feel ashamed!"
    - i'm a bitch, i'm a lover, i'm a child, i'm a mother… Դու հենց հարցազրույցից առաջ որոշեցիր այն վերնագրել «Հրաժեշտի հարցազրույց»: Ինչու՞: Մի՞թե հեռանում ես Ակումբից:
    - Վա՜յ, ի՞նչ իմացար:
    - Հրաժեշտ բառը հուշեց … Փաստորեն իսկապես հեռանում ես:
    - Փաստորեն, բայց չեմ ուզում առանձին թեմա բացել, որ չասեն, թե ձևեր եմ թափում:
    - Վերջերս Ակումբի հին անդամներից շատերն են հեռանում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է պայմանավորված:
    - Նոր անդամների չափից դուրս «սիրալիր» վերաբերմունքով:
    - Այսի՞նքն: Ի՞նչ նկատի ունես դրանով: Կմանրամասնե՞ս:
    - Դե ես նենց «լիակատար» անդամ չեմ Ակումբի, բայց մարդիկ չափից դուրս «լավ» են ստեղ իրար վերաբերվում… այսինքն, կարող են քեզ լավ վերաբերվել, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ «լավ» չլինի:
    - Բայց մի՞թե դրա պատճառով արժե հեռանալ:
    - Իմ հեռանալու պատճառները շատ են:
    - Կնշե՞ս մի քանիսը:
    - 1. Ես իմ տեղը չունեմ Ակումբում, օտար եմ
    2. Ակումբի, ակումբցիների պատճառով շատ եմ արդեն նեղվել, նյարդայնացել
    3. Ուղղակի չեմ ուզում այլևս էս խառը, ոմանց՝ մյուսների տակ փորելու, մյուսների մասին բամբասելու ու մի տեսակ ոչ ընկերական, երբեմն էլ թշնամական մթնոլորտի ականատեսը լինել
    - Ըստ քեզ, Ակումբում ինչու՞ է Ակումբում նման մթնոլորտ տիրում:
    - Չգիտեմ, համենայնդեպս, ես չեմ այն ստեղծել ու չեմ ուզում էդ օդը շնչել:
    - Իսկ ի՞նչ օդ ես ուզում:
    - Մաքուր… բարի… ժպտերես… երևի անկապ է հնչում, բայց ես ուզում եմ ժպտերես օդ շնչել:
    - Դու ինքդ պատրա՞ստ ես ժպտերես օդ արտաշնչել, որ մյուսներն էլ նույնը շնչեն:
    - Ես ժպտերես ածխաթթու գազ կարտաշնչեմ: Էությունս այդքանը ներում է:

  2. #2
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Otar. Հրաժեշտի փոքրիկ հարցազրույց

    գնալդ ըլնի, գալդ չլնի…
    իրականում կկարոտենք...
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Otar. Հրաժեշտի փոքրիկ հարցազրույց

    Իսկապես շատ լավ հարցազրույցն էր, բայց հուզիչ: Ակումբի մասին շատ ճիշտ և դիպուկ բաներ է ասում otar-ը: Հետաքրքիր է, որ չնայած հարցազրույցի կարճությանը, գրեթե ամեն ինչ ասվեց: Հազվադեպ դեպքերից է նաև, երբ մի շնչով եմ կարդում: Երևի դա գալիս է հետաքրքրությունից:
    Հրաժեշտի այս ձևը նորամուծություն կլինի ակումբցիների համար: Այն 3 հեռանալու պատճառների հետ լիովին համաձայն եմ, բայց որ դու քեզ օտար ես համարարում ակումբում, դա լավ չէ:
    - Վերջերս Ակումբի հին անդամներից շատերն են հեռանում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է պայմանավորված:
    - Նոր անդամների չափից դուրս «սիրալիր» վերաբերմունքով:

    - Ըստ քեզ, Ակումբում ինչու՞ է Ակումբում նման մթնոլորտ տիրում:
    - Չգիտեմ, համենայնդեպս, ես չեմ այն ստեղծել ու չեմ ուզում էդ օդը շնչել:
    Շատ հետաքրքիր և կարևոր հարցեր, որոնցից otar-ը խուսափեց և չպատասխանեց այնպես, որ բոլորը հասկանան: Ես հասկացա գիտեմ ովքեր են ստեղծել և ովքեր են այդ օդը շնչում: Չնայած, որ իրենք դա չեն էլ գիտակցում

  4. #4
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Otar. Հրաժեշտի փոքրիկ հարցազրույց

    Մդաաա.... Պաթալոգիա է, ի՞նչ ասեմ: Երևի «Ակումբի» պաբոչնի էֆֆեկտներից է, ինչևէ այն արդեն խրոնիկ է դառնում : Բայց ոչինչ լավ, ես կազատեմ ձեզ տանջանքից՝ հեսա կկիրառեմ հակերական տաղանդս և ամեն ինչ կվերջանա ... Լավ, կատակում եմ, չնայած... : Այնքան էլ արագ եք հեռանում տնաշեններ, որ հեռանալու բոլոր ձևերը շուտով կսպառվեն, հետաքրքիր է, երբ ես հեռանամ, ի՞նչ ձևով մատուցեմ այդ փաստը՝ ինքս ինձ համար, լուռումունջ, թե՞ ամպայման մի բան գրեմ...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրաժեշտի խոսքի փոխարեն...
    Հեղինակ՝ Root, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 19.11.2012, 13:37
  2. Otar, շնորհավոր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 09.03.2010, 23:24
  3. otar ջան :)
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 23.03.2009, 10:56
  4. Շնորհավոր otar :)))
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 11.03.2008, 21:31
  5. Otar, շնորհավոր ծնունդդ :)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 11.03.2007, 16:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •