թեպետ մերկությունը ոչինչ է բարու դեմ
թեպետ ես էլ եմ դիմակով բարձրանում բեմ
մերկ է իմ ժպիտը, իմ հայացքը ու ես...
ես իմ մերկ բարությամբ ժպտում եմ քեզ.
Otar
- Ես գիտեմ, որ Ակումբում բավական շատ մտերիմներ ունես: Ինչու՞ Օտար:
- Երբ գրանցվում էի, ուզում էի օտար մնալ… Չէի, ուզում, որ իմանան ով եմ: Մականունս ծագել է նրանից, որ գրանցման պահին լսում էի Doors… People are strange... strange... stranger... օտար: Բառախաղ է:
- Բայց գրանցվելուց հետո ահագին ժամանակ է անցել: Ինչու՞ չես խնդրում, որ մականունդ փոխեն:
- Ինչի՞ համար, լավ էլ մականուն է
- Այսինքն միայն բա՞ռն է քեզ դուր եկել: Կապ չունի՞, թե ով ես Ակումբում:
- Մասամբ կապ ունի, որովհետև ակումբցիներից շատերի համար օտար եմ: Գաղտնիք չէ, որ ոչ բոլորն են ինձ լավ վերաբերվում:
- Քո մասին շատ տարբեր կարծիքներ ունեն մարդիկ: Մեկն ասում է՝ սրան-նրան «կպցնող» ես, մյուսը՝ հրեշտակ, մյուսը՝ պարզապես երեխա: Ըստ քեզ, ինչու՞ են մարդիկ նման հակասական կարծիքներ կազմում քո մասին:
- Չգիտեմ: Հրեշտակ չեմ համենայդեպս: Բայց չեմ կարծում, թե ինձ սատանի ճուտի տեղ դնողներն են հրեշտակ: Իսկ կարծիքները… դա նրանց գործն է: Մեջբերում եմ իմ սիրած երգերից մեկից. "i'm a sinner, i'm a saint... i do not feel ashamed!"
- i'm a bitch, i'm a lover, i'm a child, i'm a mother… Դու հենց հարցազրույցից առաջ որոշեցիր այն վերնագրել «Հրաժեշտի հարցազրույց»: Ինչու՞: Մի՞թե հեռանում ես Ակումբից:
- Վա՜յ, ի՞նչ իմացար:
- Հրաժեշտ բառը հուշեց… Փաստորեն իսկապես հեռանում ես:
- Փաստորեն, բայց չեմ ուզում առանձին թեմա բացել, որ չասեն, թե ձևեր եմ թափում:
- Վերջերս Ակումբի հին անդամներից շատերն են հեռանում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է պայմանավորված:
- Նոր անդամների չափից դուրս «սիրալիր» վերաբերմունքով:
- Այսի՞նքն: Ի՞նչ նկատի ունես դրանով: Կմանրամասնե՞ս:
- Դե ես նենց «լիակատար» անդամ չեմ Ակումբի, բայց մարդիկ չափից դուրս «լավ» են ստեղ իրար վերաբերվում… այսինքն, կարող են քեզ լավ վերաբերվել, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ «լավ» չլինի:
- Բայց մի՞թե դրա պատճառով արժե հեռանալ:
- Իմ հեռանալու պատճառները շատ են:
- Կնշե՞ս մի քանիսը:
- 1. Ես իմ տեղը չունեմ Ակումբում, օտար եմ
2. Ակումբի, ակումբցիների պատճառով շատ եմ արդեն նեղվել, նյարդայնացել
3. Ուղղակի չեմ ուզում այլևս էս խառը, ոմանց՝ մյուսների տակ փորելու, մյուսների մասին բամբասելու ու մի տեսակ ոչ ընկերական, երբեմն էլ թշնամական մթնոլորտի ականատեսը լինել
- Ըստ քեզ, Ակումբում ինչու՞ է Ակումբում նման մթնոլորտ տիրում:
- Չգիտեմ, համենայնդեպս, ես չեմ այն ստեղծել ու չեմ ուզում էդ օդը շնչել:
- Իսկ ի՞նչ օդ ես ուզում:
- Մաքուր… բարի… ժպտերես… երևի անկապ է հնչում, բայց ես ուզում եմ ժպտերես օդ շնչել:
- Դու ինքդ պատրա՞ստ ես ժպտերես օդ արտաշնչել, որ մյուսներն էլ նույնը շնչեն:
- Ես ժպտերես ածխաթթու գազ կարտաշնչեմ: Էությունս այդքանը ներում է:
Էջանիշներ