Մեկ–մեկ մտածում եմ, եթե բոլորը իմ նման մտածեին, ակումբում հազարից մի թեմա կբացվեր։ Բայց ախր ճիշտ եմ էլի մտածում, օրինակ ինչի՞ համար ա էդ հարցը։ Ոնց կարող ա մարդը սիրի, ու չհասկանա, որ էդ սեր ա, չգիտեմ, էդ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, չի կարելի ամեն մի զգացմունք դնել ու էդքան քցել բռնել, ապրեք էլի հանգիստ, էդ ամեն ինչը իրան–իրան ա լինում, նույնիսկ եթե էստեղ ինչ որ մեկը տա դրա 100%-նոց սահմանումը, դա դեռ չի նշանակի, որ բոլորս փրկվեցինք ու էլ երբեք չենք շփոթի սերն ու կիրքը։ Կյանքը հենց նրանով ա գեղեցիկ ու հետաքրքիր, որ անկանխատեսելի ա, ապրեք ու վայելեք

Հիմա կասեք համ ասում ա՝ ոնց կարող ես սիրել ու չհասկանալ, համ էլ ասում ա՝ մեկ ա 100% երաշխիք չկա, որ չենք շփոթի։ Ես պարզապես գիտեմ, որ եթե էնպիսի վիճակ ա, որ շփոթում ես, ուրեմն հաստատ սիրում ես, ինչ որ ձև, ինչ որ չափ, բայց սիրում ես ու դա կարող է դառնալ շատ մեծ սեր։ Պարզապես պետք չի երկար քցել բռնել, սերը շատ անսպասելի ա գալիս, ուզեք թե չուզեք, մտածեք, թե չմտածեք, նենց որ հանգիստ ապրեք

Էջանիշներ