Էս ում ախպոր ծնունդն ա
Շնորհավորում եմ, Արթ ջան: Հիմի դժվար ա ինչ-որ բան ասել: Դու գիտես, թե մենք քեզ ինչքան ենք սիրում, գիտես, թե քո ներկայությունը ինչքան կենդանություն ա տալիս մեր կենդանությանը, քո` արդարության պաթոլոգիկ զգացողությունը ինչքան հարազատ ա դարձնում մեզ: Էսօր չէ, քո ծնունդը չի: Ամեն մարդ ունի իր խնդիրները ու գուցե ծննդյան օրն էլ հենց էդ խնդիրների տարափի տակ մոռանա, որ իր աշխարհ գալով` աշխարհ ա գալիս նաև նրա կապը մարդկանց հետ, աշխարհ ա գալիս նրա նման մարդկանց հետ հոգու արյունակցության սրբազան երակը, որը ոչ քո, ոչ իմ, ոչ որևէ մեկի ներկայի խնդիրներով ոչ ստեղծվել ա, ոչ էլ վերանալու ա: Մեր հոգու արյունակցության կենացը, բռատան, քո երջանկության կենացը, Արթ ջան, քո անձնական երջանկության կենացը, մարդկային ջիղիդ, կենսական ապրումիդ, զարմանալու ու զայրանալու մանկականությանդ կենացը, քո ներսում ապրող Մարդու կենացը: Մենք քեզ սիրում ենք: Ապրիր էդ հարստությամբ ու երջանիկ եղիր: Շնորհավորում եմ, Արթ ջան, կենացդ: Լավ էղի ու հիշի, որ լավագույն տղերքը երբեմն էլ վերադառնում են