Վերջ... ավարտվեց իմ սիրո պատմությունը
Անպատասխան սիրո պատմությունը:
Դու հեռացար այստեղից ու վերջ:
Հիշելու բան էլ չկա
Միայն ժպիտ ու հայացք...
Եվ ուրիշ ոչինչ,ոչ սեր,ոչ ընկերություն:
Ավարտվեց իմ կյանքի այս էջը:
Այսօրվանից սկսվում է նոր կյանք
Նոր սեր,նոր հայացքներ,
Միգուցե և փոխադարձ սեր:
Դու այդպես էլ գնացիր չիմանալով
Ինչ եմ ես զգում,ինչ կա իմ սրտում:
Հիմա արդեն իմ սիռտը կոտրված է:
Եվ դա դու արեցիր,չնայած ես կարծում էի
Որ դու ընդունակ չես ցավ պատճառելու
Բայց ես սխալվեցի...
Ինձ խափեցին նաև քո այդ
Գեղեցիկ,մաքուր հայացք ունեցող աչքերը,
Եվ ես հիմա դժբախտ եմ
Իսկ դու երջանիկ:
Դու եսասեր դուրս եկար
Չկարողացար գոնե հասկանալ
Թե ինչքան թանկ ես ինձ համար:
Հիմա դու գնացիր և երեվի լավն էլ դա էր...
Հիմա ես կարող եմ ազատ ապրել,
Ապրել առանց քեզ,չտեսնել քեզ:
Ես ուզում եմ մոռանալ քեզ
Ես կմոռանամ քեզ,թեկուզ և ուշ բայց կմոռանամ
Խոստանում եմ որ չեմ հիշի երբեք քեզ,
Չեմ մտածի քո մասին:
Կկարողանամ կատարել ես խոստումս՞
Այսօրվանից ես փակում եմ այս էջը,Քո էջը,
ՈՒ հուսով եմ որ նոր բացված էջը
Հաջողություն կբերի ինձ:
Քեզ նույնպես հաջողություն եմ մաղթում
Թեկուզ ուրիշ տեղ,ուրիշի հետ,
Եղիր երջանիկ.
Եթե դու երջանիկ լինես
Ես նույնպես ինձ երջանիկ կզգամ...